Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկա­թ­յա կա­ցա­րա­նը դար­ձել է այ­գե­գոր­ծի պա­հեստ

Երկա­թ­յա կա­ցա­րա­նը դար­ձել է այ­գե­գոր­ծի պա­հեստ
28.02.2020 | 12:20
Գյում­րիում վա­գոն-տնա­կը լքել է ևս մեկ ըն­տա­նիք: Վի­վա-ՄՏՍ-ը և «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նը» շա­րու­նա­կում են նպաս­տել այդ գոր­ծին: 35 տար­վա մե­տա­ղյա ճն­շող կա­ցա­րա­նը ձեռք է բե­րել նոր նշա­նա­կու­թյուն. այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վող ըն­տա­նի­քի հա­մար այն դար­ձել է պա­հեստ: Բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրա­գիր ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներն ու թի­մե­րը բնա­կա­րա­նա­մուտ են նշել Ե­դի­գա­րյան­նե­րի հետ:
1988-ի ա­վե­րիչ երկ­րա­շար­ժի հետևան­քով, շա­տե­րի նման, այս ըն­տա­նի­քը ևս մնա­ցել էր ա­նօթևան։ Վա­գոն-տնա­կում եր­կա­րու­ձիգ տա­րի­նե­րի կյան­քը «պար­տադր­վել է» Ե­դի­գա­րյան­նե­րին: Ըն­տա­նի­քի տա­տը՝ Թա­մա­րան, ան­ցել է շատ դժ­վա­րու­թյուն­նե­րի մի­ջով։ Երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ կորց­րել է որ­դի­նե­րից մե­կին, իսկ երկ­րոր­դը զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում։ Թա­մա­րա­յի եր­րորդ որ­դին էլ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նի։
Վա­գոն-տնա­կում տա­րի­նե­րի դժ­վար կյան­քից հե­տո Ե­դի­գա­րյան­նե­րին հա­ջող­վել է բնա­կա­րան գնել, սա­կայն սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­կան բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­ցել վե­րա­նո­րո­գել այն ու կե­ցու­թյան պատ­շաճ պայ­ման­ներ ստեղ­ծել։
2019-ին ըն­տա­նիքն ընդգրկվել է Վի­վա-ՄՏՍ-ի և «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» կող­մից ի­րա­կա­նաց­վող բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րում։ Մի քա­նի ա­միս տևած շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո ըն­տա­նի­քի՝ տա­րի­նե­րի ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել:
«Այս­քան դժ­վա­րու­թյուն­նե­րից և տա­ռա­պան­քից հե­տո կար­ծես մի լույս բաց­ված լի­նի։ Նոր հույ­սե­րով և հա­վա­տով ենք նշում մեր նոր տան բնա­կա­րա­նա­մու­տը։ Շնոր­հա­կալ ենք ա­ջակ­ցու­թյան հա­մար»,- ա­սել է Թա­մա­րան։
«Սա այն ծրագ­րե­րից է, ո­րի ար­դյուն­քը գո­հաց­նում է բո­լո­րին. ըն­տա­նի­քը հաս­նում է ե­րա­զան­քի ի­րա­կա­նաց­մա­նը, իսկ ա­ջակ­ցող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը՝ ի­րենց առջև դրած խնդ­րի լուծ­մա­նը: ՈՒ­րախ եմ ար­ձա­նագ­րե­լու, որ մե­տա­ղա­կան վա­գոնն իր ան­հար­մա­րու­թյամբ այլևս չի ճն­շե­լու ար­դեն նախ­կին բնա­կիչ­նե­րին: Ա­վե­լին, ծա­ռա­յե­լու է կարևոր նպա­տա­կի՝ այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վող ըն­տա­նի­քի հա­մար: ՈՒ­զում եմ հա­վա­տալ նաև, որ նոր ու լու­սա­վոր տան մեջ այս ըն­տա­նի­քը միայն ան­հոգ օ­րեր է անց­կաց­նե­լու»,- ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յիրի­կյա­նը:
«Մեր կազ­մա­կեր­պու­թյու­նը Վի­վա-ՄՏՍ-ի հետ հա­մա­տեղ ար­դեն բա­զում տա­րի­ներ ա­ջակ­ցում է ըն­տա­նիք­նե­րին` հաղ­թա­հա­րե­լու աղ­քա­տու­թյու­նը և դուրս գա­լու դժ­վա­րին սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րից։ Ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կարևոր է, որ ըն­տա­նիքն ու­նե­նա սե­փա­կան՝ ար­ժա­նա­վա­յել պայ­ման­նե­րով ա­պա­հով­ված տուն։ Ե­դի­գա­րյան­ներն ար­ժա­նի էին ու­նե­նա­լու այդ­պի­սի պայ­ման­ներ։ ՈՒ­րախ եմ նրանց ըն­տա­նի­քի հա­մար»,- ա­սել է Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» նա­խա­գահ Ա­շոտ Եղիա­զա­րյա­նը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ