Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մակրոնը հավաքում է դիմակները

Մակրոնը հավաքում է դիմակները
05.03.2020 | 10:52

«Մենք հաշվարկում ենք պաշտպանական բոլոր դիմակները, որ գտնվում են պահեստներում ու արտադրության մեջ: Մենք կբաժանենք բուժանձնակազմերին ու կորոնավիրուսով վարակաված մարդկանց»՝ մարտի 4-ին իր թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դեղատներում ու խանութներում դիմակների պակաս է գրանցվել: «Սա սիմվոլիկ ժեստ է, որի նպատակն է հանգստացնել բնակչությանը, ցույց տալով, որ պետությունը ստանձնում է ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը»՝ ասել են նախագահի շրջապատում: Մակրոնի որոշումը անհապաղ ողջունել է ծայրահեղ աջերի ղեկավար Մարին Լե Պենը: Նրա խոսքով՝ ինքն առաջինն է առաջարկել հաշվարկել բժշկական դիմակները վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ հանդիպմանը: Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը երեկ տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթում 10 միլիոն դիմակ է տրվել դեղատներին, որտեղից կարող են ստանալ մասնավոր բժիշկները: Եվս 15-20 միլիոն դիմակ այս շաբաթ կտրվի: 5 միլիոն վիրահատական դիմակներ պետական ֆոնդից ստացել են առողջապահության շրջանային վարչությունները, բուժհաստատությունները և ծերերի խնամքի տները: Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վերջինը՝ Բրետանում: Վարակվածները 204-ն են: Հմաճարակի պատճառով Էմանուել Մակրոնը բեկանել է բոլոր այցերը:
RFI


Հ.Գ. Երեկ Փարիզում վերաբացվել է Լուվրը: Գերմանիան արգելել է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը՝ հայտնել է առողջապահության նախարարությունը: «Պաշտպանիչ բոլոր բուժամիջոցների (դիմակներ, ձեռնոցներ, հատուկ հագուստներ եւ այլն) արտահանումն արգելված է երկրի տարածքում: Բացառություններ հնարավոր են միայն սահմանափակ թվով դեպքերում»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ: Նույնն արել է Ռուսաստանը: Փաստորեն բոլորին պակասում է ՀՀ առողջապահության նախարարը, որ բացատրեր՝ դիմակները ոչ էլ օգնում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ