Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ
10.03.2020 | 01:26
Երբ մենք մեր թեր­թի մար­տի ա­ռա­ջին եր­կու հա­մա­րում, ող­ջու­նե­լով Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նի ո­րո­շու­մը Թուր­քիա­յում Հա­յոց ե­ղեռ­նի ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման մա­սին, նշում էինք, որ Սի­րիան դեռ եր­կար ժա­մա­նակ կլի­նի մի­ջազ­գա­յին կյան­քի օ­րախն­դիր քա­ղա­քա­կան թե­մա, ազն­վո­րեն խոս­տո­վա­նենք, նույ­նիսկ չէինք են­թադ­րում, թե ինչ­քան ճիշտ ենք։ Իսկ Թուր­քիան նետ­վեց Սի­րիա­յից վրեժ լու­ծե­լու, գու­ցե միա­ժա­մա­նակ «վա­խեց­նե­լու» Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի՝ Սի­րիա­յում տե­ղա­բաշխ­ված զին­ծա­ռա­յող­նե­րին։ Բայց այդ հար­ցը, ցա­վոք, ա­ռայժմ հնա­րա­վոր չէ մինչև վերջ բա­ցա­հայ­տել, թեև ար­դեն մարտն է, ոչ թե փետր­վա­րը, երբ Սի­րիան ճա­նա­չեց թուր­քա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը մեր ազ­գի նկատ­մամբ։ Գի­տենք, որ մար­տի 5-ին Էր­դո­ղանն այ­ցե­լել է Մոսկ­վա, թեև իր գոր­ծըն­կեր­ներ Պու­տի­նին ու Ռո­հա­նիին հրա­վի­րում էր Ան­կա­րա՝ քն­նար­կե­լու ի­րադ­րու­թյու­նը Սի­րիա­յում, հատ­կա­պես հյու­սի­սա­յին Իդ­լիբ նա­հան­գում։ Բայց եր­կուսն էլ կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վե­ցին Թուր­քիա գնա­լուց, և Էր­դո­ղանն ստիպ­ված ըն­դու­նեց Պու­տի­նի հրա­վե­րը, թեև տվյալ դեպ­քում դա ոչ թե հրա­վեր էր, այլ ա­վե­լի շատ իս­կա­կան զին­վո­րա­կան հրա­ման։ Եվ Էր­դո­ղա­նը չկա­րո­ղա­ցավ ան­տե­սել այդ հրա­մա­նը. չէ՞ որ ՌԴ ՊՆ-ն ա­ռա­ջին ան­գամ Ան­կա­րա­յին բա­ցա­հայ­տո­րեն մե­ղադ­րեց ա­հա­բե­կիչ­նե­րին պաշտ­պա­նե­լու մեջ։
Մար­տի 4-ին ՌԴ ՊՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Կո­նա­շեն­կո­վը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիան շա­րու­նա­կում է չկա­տա­րել Սի­րիա­յի վե­րա­բե­րյալ Սո­չիի հու­շագ­րով իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­ներն ու զի­նում և ա­ջակ­ցում է Իդ­լի­բի ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին։ «Տե­ղի է ու­նե­ցել ա­հա­բե­կիչ­նե­րի ամ­րաց­ված շր­ջան­նե­րի սեր­տա­ճում փոխ­հա­մա­ձայ­նու­թյամբ տա­րած­ված թուր­քա­կան դի­տա­կե­տե­րի հետ»,- ա­սել է Կո­նա­շեն­կո­վը։ Նա հի­շեց­րել է, որ, ի պա­տաս­խան ա­հա­բե­կիչ­նե­րի զանգ­վա­ծա­յին հար­ձակ­ման, «15-20 կմ խո­րու­թյամբ ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տու ստեղծ­ման վե­րա­բե­րյալ Սո­չիի հա­մա­ձայ­նագ­րերն ստիպ­ված ի­րա­գոր­ծել են ար­դեն Սի­րիա­յի կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րը»։ Այ­սինքն, «Աս­տա­նա­յի գոր­ծըն­թա­ցի» 4 տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ռուս զին­վո­րա­կան­նե­րը Թուր­քիա­յին մե­ղադ­րել են, որ նրա բա­նա­կը Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի հրո­սա­կախմ­բե­րի բաղ­կա­ցու­ցիչ մասն է։ Էր­դո­ղա­նին ռու­սա­կան հրա­մա­նի երկ­րորդ բաղ­կա­ցու­ցիչ մա­սը. Թուր­քիա­յի և Բուլ­ղա­րիա­յի աղ­բյուր­նե­րը մար­տի 4-ին հայտ­նել են, որ «Գա­զարդ» ըն­կե­րու­թյու­նը շր­ջա­փա­կել է Բուլ­ղա­րիա­յից ռու­սա­կան է­ժան գա­զի մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին։ Կար­ծում ենք, որ դրանք պա­տա­հա­կան հա­մընկ­նում­ներ չեն։
Իս­կույն ա­սենք. ի տար­բե­րու­թյուն նա­խորդ դեպ­քե­րի, այժմ Հա­յաս­տա­նը (ան­գամ այս­պի­սի ոչ ար­հես­տա­վարժ կա­ռա­վա­րու­թյամբ) ա­վե­լի ճիշտ է վար­վում, քան նույ­նիսկ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք։ Նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն դա­տա­պար­տեց Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիա­յի ագ­րե­սիան։ Երկ­րորդ. ՀՀ ՊՆ-ն ցույց է տա­լիս, որ վեր­ջա­պես հաս­կա­նում է, որ Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և Այ­սր­կով­կա­սի օ­պե­րա­տիվ ի­րադ­րու­թյու­նը փոխ­կա­պակց­ված են։ Մար­տի 5-ին ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ար­տակ Դավ­թյա­նը լրագ­րող­նե­րին հայտ­նեց, որ Սի­րիա­յի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դել Հա­րա­վա­յին Կով­կա­սի ի­րադ­րու­թյան վրա։ Պա­տաս­խա­նե­լով Սի­րիա­յում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­վա­նա­կան սր­ման մա­սին հար­ցին՝ գե­նե­րալն ա­սել է, որ Երևանն ու­շադ­րու­թյամբ հետևում է սի­րիա­կան Իդ­լի­բի դեպ­քե­րին։ «Բա­ցի դրա­նից, մշ­տա­պես կա­պի մեջ ենք մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ... Հա­մա­գոր­ծակ­ցում ենք տե­ղե­կու­թյուն­ներն ա­ռա­ջին ձեռ­քից ստա­նա­լու հա­մար»,- ա­սել է Դավ­թյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է Սի­րիա­յում հայ­կա­կան մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը, ա­պա վեր­ջին դեպ­քե­րից հե­տո նրա հա­մար վտան­գի աս­տի­ճա­նը չի բարձ­րա­ցել։ Նա ըն­դգ­ծել է, որ ե­թե ինչ-որ խն­դիր­ներ ծա­գեն, ա­պա ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է իս­կույն ար­ձա­գան­քե­լու դրանց։ Եր­րորդ. Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես հրա­ժար­վել է հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծու­նեու­թյան շուրջ Ադր­բե­ջա­նի հետ տե­ղե­կույթ փո­խա­նա­կե­լուց։ Սրա հետևում շատ բան կա, բայց այդ մա­սին հե­տա­գա­յում կխո­սենք ա­վե­լի ման­րա­մասն։ Մոսկ­վա­յում Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րը (մար­տի 5-ին) սի­րիա­կան բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ճա­կա­տի գի­ծը առն­վազն ևս 3 կմ-ով հե­ռաց­նել Սե­րա­քիբ բնա­կա­վայ­րից, որ­տեղ ամ­րա­ցել է ռու­սա­կան ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյան հա­վա­քա­կան ջո­կա­տը, և թուր­քե­րը չեն հա­մար­ձակ­վել դի­մադ­րել։
Բայց պար­զա­պես անհ­նար է չա­սել, թե ին­չու է այդ ա­մե­նը փոր­ձել սկ­սել Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը։ Դար­ձյալ կրկ­նենք, որ չա­րի ար­մա­տը «թաղ­ված է» 2020 թ. հուն­վա­րին ի­րան­ցի գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան խոր­քե­րում։ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի այդ հան­ցա­վոր ա­րար­քը պայ­թեց­րեց ողջ Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րադ­րու­թյու­նը, ուս­տի մեր ըն­թեր­ցող­նե­րին վերս­տին ներ­կա­յաց­նենք 2020 թ. հուն­վա­րի մի շարք կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ վեր­լու­ծու­թյու­նը. նրան­ցում է թաքն­ված փետր­վա­րին և մար­տի սկզ­բին կա­տար­վա­ծի բա­ցա­հայ­տու­մը։ Ռու­սա­կան այս­պի­սի ա­սաց­վածք կա. «Ե­րա­զե­լը վնաս չէ, վնաս է չե­րա­զե­լը»։ Հենց դա է գա­լիս մտ­քիդ, երբ մի հա­յացք ես գցում ողջ Արևմտյան Ա­սիա­յի, ինչ­պես նաև Մի­ջերկ­րա­կան ծո­վի մի շարք տա­րածք­նե­րին։ Օ­րի­նակ­նե՞ր են պետք, խնդ­րեմ. թվում էր, թե հուն­վա­րի կե­սե­րին ար­ծարծ­վում էին Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի գեր­կարևոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի և, այդ կա­պակ­ցու­թյամբ, Լի­բիա­յում մո­տա­կա «ան­խու­սա­փե­լի» զի­նա­դա­դա­րի թե­ման։ Հա­պա ի՞նչ, գոր­ծին ձեռ­նա­մուխ են ե­ղել գոր­ծըն­կեր­նե­րը, գրե­թե բա­րե­կամ­նե­րը, վերջ Լի­բիա­յի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մին, դա ա­վե­լի կամ­րապն­դի բա­րե­կա­մու­թյու­նը և, որ ա­վե­լի կարևոր է, փո­խըմ­բռ­նու­մը Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի միջև։ Բայց... Լի­բիա­յում պա­տե­րազմ է։ Ճիշտ է, Լի­բիա­յի ազ­գա­յին բա­նա­կի հրա­մա­նա­տար, ֆելդ­մար­շալ Խա­լիֆ Խաֆ­թարն իս­կա­պես հուն­վա­րին ժա­մա­նեց Մոսկ­վա, սա­կայն ներ­լի­բիա­կան զի­նա­դա­դա­րի մա­սին որևէ փաս­տա­թուղթ չի ստո­րագր­վել։ «Ին­չու» հար­ցը ման­րա­մասն չենք քն­նար­կի, ո­րով­հետև Լի­բիա­յի ի­րադ­րու­թյու­նը վա­ղուց գե­րա­կա չէ, իսկ ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րը ոչ միայն շա­րու­նա­կեց պա­տե­րազ­մը Լի­բիա­յում, ընդ ո­րում, նաև՝ Լի­բիա­յում գտն­վող թուր­քա­կան զոր­քե­րի դեմ և փետր­վա­րին, և շա­րու­նա­կում է մար­տին, նաև ամ­րապն­դում է կա­պե­րը ռու­սա­կան Գլ­խա­վոր շտա­բի հետ։
Ինչ­պես հայ­տա­րա­րել էր ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը (դեռ մինչև կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը), ՌԴ-ն չի ու­ժե­ղաց­նում դրա­մա­տիզմն այն առն­չու­թյամբ, որ Մոսկ­վա­յի բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, հուն­վա­րի 13-ին, Խաֆ­թա­րը զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր չս­տո­րագ­րեց ու ժա­մա­նակ վերց­րեց խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի հա­մար, իսկ դրա մե­ղա­վո­րը Թուր­քիան և նրա «խնա­մար­կյալ­ներն» են։ Մոսկ­վան ևս մեկ հա­մո­զիչ ա­պա­ցույց ստա­ցավ, որ Ան­կա­րան, ակն­հայ­տո­րեն, «ըն­կեր չէ» մի­ջազ­գա­յին գոր­ծե­րում։ Ա­ռա­ջին հեր­թին՝ հենց Մեր­ձա­վոր Արևել­քում, իսկ այն­տեղ, 2019 թ. դեկ­տեմ­բե­րի 27-ից, հա­տուկ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում «դա­սա­կան» Մեր­ձա­վոր Արևել­քին, այ­սինքն՝ Ի­րա­նին, Ի­րա­քին և Սի­րիա­յին։ Պատ­ճա­ռը պարզ է. Հոր­մու­զի նե­ղու­ցի, Օ­մա­նի ծո­ցի և Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի ջրե­րում «Ծո­վա­յին անվ­տան­գու­թյան գո­տի» Ի­րա­նա-ռուս-չի­նա­կան ե­ռա­կողմ ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյու­նը խա­փա­նե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը պլա­նա­վո­րել էին խո­շոր սադ­րանք։ Այն ժա­մա­նակ սադ­րան­քը չհա­ջող­վեց, բայց ա­մեն ինչ ա­ռա­վել քան «հա­ջող­վեց», այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան դժ­բախտ «Բոին­գի» կա­պակ­ցու­թյամբ, որն ա­ղե­տի են­թարկ­վեց Թեհ­րա­նից ոչ հե­ռու։
2020 թ. հուն­վա­րին կտ­րուկ սր­վեց ի­րադ­րու­թյու­նը Սի­րիա­կան ա­նա­պա­տում և Ի­րա­քի՝ նրան սահ­մա­նա­կից մի շարք նա­հանգ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ Ան­բար նա­հան­գում։ Զա­նա­զան դի­տորդ­ներ հայտ­նում են, որ տե­ղի է ու­նե­նում ա­հա­բեկ­չա­կան ԻՊ խմ­բա­վոր­ման յու­րա­տե­սակ «վե­րա­կանգ­նում». այդ մա­սին ա­ռա­ջի­նը զգու­շաց­րել են ի­րաք­ցի քր­դե­րը և հյու­սի­սա­յին Ի­րա­քի նա­հանգ­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Հուն­վա­րի 13-14-ին ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րը մի քա­նի ան­գամ հար­ձակ­վել են սի­րիա­կան բա­նա­կի և շիա աշ­խար­հա­զո­րե­րի (և՛ Սի­րիա­յում, և՛ Ի­րա­քում) վրա։ Այդ հար­ձա­կում­նե­րը հետ են մղ­վել, բայց սի­րիա­ցի­ներն ու ի­րաք­ցի­նե­րը կո­րուստ­ներ են կրում. ԶԼՄ-նե­րը հայտ­նում են, որ այդ ըն­թաց­քում զոհ­վել է սի­րիա­ցի 15 զին­ծա­ռա­յող, 2 ի­րաք­ցի աշ­խար­հա­զո­րա­յին, ե­ղել են տաս­նյակ վի­րա­վոր­ներ։
Ա­վե­լին, այդ օ­րե­րին ակն­հայ­տո­րեն զգաց­վել է, որ «ինչ-որ ու­ժեր» ձգ­տում են սպա­նել նաև ռուս զին­վո­րա­կան­նե­րի։ Մաս­նա­վո­րա­պես, հուն­վա­րի 14-ին հր­թի­ռա­յին հար­ված է հասց­վել Հոմս նա­հան­գի սի­րիա­կան T-4 ռազ­մա­կան ա­վիա­բա­զա­յին։ Լի­բա­նա­նյան «Al-Masdar News» լրատ­վա­մի­ջո­ցի զին­վո­րա­կան աղ­բյու­րը հայտ­նել է, որ ա­վիա­բա­զա­յում պայ­թյուն­ներ են լս­վել, երբ մի քա­նի հր­թիռ խո­ցել են ի­րենց թի­րախ­նե­րը, իսկ մի քա­նի հր­թիռ խփ­վել են սի­րիա­կան ՀՕՊ-ի կող­մից։ Աղ­բյու­րը են­թադ­րում է, որ հր­թիռ­ներն ար­ձակ­վել են Իս­րա­յե­լի ՌՕՈՒ-ի ինք­նա­թի­ռից, ո­րը կա­ռա­վա­րա­կան շր­ջան­ներ է մտել ԱՄՆ-ի և նրա դա­շին­քի ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող «Սի­րիա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի» (ՍԺՈՒ) վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րից։ ՈՒս­տի բա­ցառ­ված չէ, որ օ­դա­յին հար­վա­ծը հասց­րել են ա­մե­րի­կա­ցի­նե­րը։ Իսկ ՆԱ­ՏՕ-ի գծով նրանց դաշ­նա­կից­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն փախ­չում են տա­րա­ծաշր­ջա­նից։ Միայն Ավ­ստ­րա­լիան, կար­ծես, չի շտա­պում «փախ­չել» և հա­վա­տար­մու­թյան եր­դում է տա­լիս ԱՄՆ-ին։ Գեր­մա­նիան «սա­կար­կում» է՝ վե­րա­դառ­նա՞ Ի­րաք, թե՞ ոչ։
Լրատ­վա­մի­ջո­ցը նշում է, որ T-4 ա­վիա­բա­զա­յում գտն­վում են ինչ­պես ի­րան­ցի, այն­պես էլ ռուս զին­ծա­ռա­յող­ներ։ Նախ­կի­նում այն բազ­միցս է դար­ձել Իս­րա­յե­լի ՌՕՈՒ-ի թի­րախ։ Նա­խօ­րեին T-4 բա­զա­յում վայ­րէջք էին կա­տա­րել ի­րա­նա­կան 2 ինք­նա­թիռ­ներ (թե ինչ բեռ էին բե­րել, ան­հայտ է)։ Հա­վա­նա­բար այդ պատ­ճա­ռով է, որ սի­րիա­կան SANA կա­ռա­վա­րա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դում է Իս­րա­յե­լի ՌՕՈՒ-ի վրա, քա­նի որ ԱՄՆ-ի ցան­կա­ցած հա­կաի­րա­նա­կան ա­րար­քի գլ­խա­վոր պատ­վի­րա­տուն Թել Ա­վիվն է, մե­ղադր­վում է նաև Էթ Թան­ֆի ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զան, ո­րը գտն­վում է Հոր­դա­նա­նի սահ­մա­նի մոտ։ Հա­ղորդ­վում է սահ­մա­նա­փակ նյու­թա­կան վնա­սի մա­սին, Սի­րիան էլ պն­դում է, որ ոչ ոք չի զոհ­վել։ Իս­րա­յե­լի ՊՆ-ն ո­չինչ չի մեկ­նա­բա­նել։ Բայց ե­թե SANA-ն ճիշտ է, և իս­րա­յել­ցի­նե­րը օ­դից հար­վա­ծել են T-4-ին՝ հիա­նա­լի ի­մա­նա­լով, որ այն­տեղ հիմ­նա­վոր­ված են Ի­րա­նի և ՌԴ-ի զին­ծա­ռա­յող­նե­րը, ա­պա մեր են­թադ­րու­թյու­նը հաս­տատ­վում է. իս­րա­յել­ցի­նե­րի և ա­մե­րի­կա­ցի­նե­րի նպա­տակ­նե­րից է ե­ղել նաև այդ բա­զա­յի ռուս զին­ծա­ռա­յող­նե­րի կան­խամ­տած­ված սպա­նու­թյու­նը։ Մենք կու­զե­նա­յինք այդ առն­չու­թյամբ լսել ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի, թե­կուզ ՊՆ-ի բա­ցատ­րու­թյու­նը։ Մոսկ­վան հաս­կա­նու՞մ է, որ առն­վազն Իս­րա­յե­լի կամ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը փոր­ձում է Սի­րիա­յում տե­ղա­բաշխ­ված ռուս զին­վո­րա­կան­նե­րին սադ­րել գո­նե կար­ճատև տե­ղա­կան, զո­հե­րով «փոք­րիկ պա­տե­րազ­մի»։ Եվ ե­թե՝ ա­յո, ա­պա Ռու­սաս­տանն ի՞նչ է մտա­դիր ձեռ­նար­կե­լու Սի­րիա­յում գտն­վող ռուս զին­ծա­ռա­յող­նե­րի դեմ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի այդ սադ­րանք­նե­րին վերջ տա­լու ուղ­ղու­թյամբ։ Ա­վաղ, ա­ռանց ո­րոշ մի­ջո­ցա­ռում­նե­րի, այդ թվում՝ կան­խիչ (օ­րի­նակ՝ մեկ-եր­կու ա­մե­րի­կյան կամ իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ խփել. միայն այդ դեպ­քում նրանք կհաս­կա­նան, որ ռուս­նե­րի համ­բե­րու­թյու­նը փոր­ձե­լու ժա­մա­նակն ա­վարտ­վել է), դա ակն­հայ­տո­րեն անհ­նար է։ ԻՊ-ի ստեղ­ծող­ներն ու ո­գեշն­չող­նե­րը (հի­շեց­նենք, որ հենց ԱՄՆ-ն է Բա­րաք Օ­բա­մա­յի օ­րոք ստեղ­ծել ԻՊ-ը, ին­չը 2016-ին խոս­տո­վա­նել է ԱՄՆ-ի ներ­կա­յիս նա­խա­գահ Թրամ­փը) կր­կին պա­տե­րազ­մի մսա­ղա­ցի մեջ են նե­տում ոչ այն է՝ նո­րա­կոչ սուն­նի իս­լա­մա­կան­նե­րին, ոչ այն է` հենց ի­րենց հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րին կամ զա­նա­զան «մաս­նա­վոր զին­վո­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի» «ծա­ռա­յող­նե­րին», ո­րոնք ծպտ­վում են իբրև սուն­նի ա­հա­բե­կիչ­ներ, ին­չը հս­տակ ցույց տվե­ցին Սի­րիա­յի և Ի­րա­քի դեմ հուն­վա­րի 13-14-ի հար­ձա­կում­նե­րը։
Դա­մաս­կո­սում ու Բաղ­դա­դում ա­ռա­վել կաս­կա­ծե­լի են հա­մա­րում այն, որ դրա­նից ոչ շատ ա­ռաջ Հոր­դա­նա­նի Աբ­դա­լա II թա­գա­վո­րը, ո­րին հա­մա­րում են տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի և Անգ­լիա­յի տի­պիկ գոր­ծա­կալ, «France 24» հե­ռուս­տաա­լի­քով հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­քի Ան­բար նա­հան­գի Սի­րիա­յին սահ­մա­նա­կից շր­ջան­նե­րում վեր­ջին տա­րի­նե­րին վե­րածն­վել ու ամ­րապ­նդ­վել է ԻՊ-ը։ Նրա ա­սա­ծից մեկ օր հե­տո ԻՊ-ն իր մա­սին հայ­տա­րա­րեց հան­դուգն հար­ձա­կում­նե­րով Սի­րիա­յում և Ի­րա­քում։ Դրանք չեն կա­րող փոխ­կա­պակց­ված չլի­նել։ Տագ­նա­պա­հա­րույց են նույ­նիսկ ոչ այն­քան մար­տա­կան կո­րուստ­նե­րը, որ­քան հար­ձա­կում­նե­րի թա­փը` նշում են ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը։ Ա­ռա­ջին հա­յաց­քից դրանք այն նույն բան­դիտ­ներն են, ո­րոնք հար­ձակ­վում էին ու փախ­չում ա­նա­պատ, բայց ի­րա­կա­նում 2017-ից հե­տո ա­ռա­ջին ան­գամ նրանք ոչ թե ցի­րու­ցան «բջիջ­ներ» են, այլ միաս­նա­կան կենտ­րո­նից ղե­կա­վար­վող ուժ։ Այդ­քան ըն­դար­ձակ տա­րած­քում հար­ձա­կում­նե­րը հա­մա­կար­գե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է միաս­նա­կան հրա­մա­նա­տա­րա­կան կենտ­րոն, և, դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, ԻՊ-ն այն դար­ձյալ ու­նի։ Չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ ա­հա­բե­կիչ­նե­րի այդ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րում են ար­դեն ի­րենք` և ա­մե­րի­կա­ցի­նե­րը դրա հա­մար օգ­տա­գոր­ծում են ՍԺՈՒ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րը, իսկ ՍԺՈՒ-ում «ա­ռա­ջին ջու­թա­կը» քր­դե­րի մի մասն է։ Իսկ ին­չի՞ց է ձևա­վոր­վել ԻՊ-ն։ Հի­շեց­նենք. ինչ­պես վկա­յում էր ի­րա­նա­կան «Tehran Times» թեր­թը դեռ 2014 թ. ամ­ռա­նը, ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից ի­րա­քյան Մո­սու­լը գրա­վե­լուց գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո սույն ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյունն սկ­սել է ձևա­վոր­վել որ­պես քիչ նկա­տե­լի, քիչ նշա­նա­կա­լի, ան­հե­ղի­նա­կա­վոր, բայց քր­դա­կան իս­լա­մա­կան կազ­մա­կեր­պու­թյուն։ Կար­ծես դո­մի­նո­յի բո­լոր քա­րե­րը դա­սա­վոր­վե­ցին, այնպես չէ՞...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ