Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է՝ ոչ ոք սոված չի մնա

Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է՝ ոչ ոք սոված չի մնա
26.03.2020 | 22:20

Հնդկաստանի իշխանությունները կհատկացնեն 22 մլրդ դոլար կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար: Ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանին հայտարարել է. «Արդեն պատրաստ է աջակցության ծրագրի փաթեթը՝ ուղղված կարիքավորներին, աղքատներին գյուղերում և քաղաքներում: Ոչ ոք քաղցած չի մնա»: Աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կազմում է 1,7 տրիլիոն ռուպի կամ 22 մլրդ դոլար: Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր համապետական մեկուսացման մասին, որը սկսվել է մարտի 25-ին և կտևի 21 օր: Իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սահմանափակվել է հասարակական տրանսպորտի, մետրոյի, երկաթգծի աշխատանքը: Բացառություններ կլինեն բժիշկների, ոստիկանների, կոմունալ ծառայությունների, հրշեջ ծառայության աշխատողների, լրագրողների, սննդի, դեղամիջոցների առցանց աևտրով զբաղվող ընկերությունների համար: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 693 է, մահացածներինը՝ 13:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ