Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անտոնիու Գուտերեշը համերաշխության և անհապաղ գործելու կոչ է արել

Անտոնիու Գուտերեշը համերաշխության և անհապաղ գործելու կոչ է արել
01.04.2020 | 15:03

Կորոնավիրուսի համավարակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վատագույն գլոբալ ճգնաժամն է, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով, որ կարող է հակամարտություններ հրահրվել ամբողջ աշխարհում, գրում է BBC-ն։


Գուտերեշը հայտարարել է, որ ճգնաժամի մասշտաբները պայմանավորված են «հիվանդությամբ, որը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կհանգեցնի աննախադեպ տնտեսական անկման։ «Այս երկու փաստերի համադրությունը և այն ռիսկը, որ դա նպաստում է անկայունության, անկարգությունների և հակամարտությունների ուժեղացմանը, մեզ ստիպում են հավատալ, որ սա վատթարագույն ճգնաժամն է, որին մենք բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է նա լրագրողներին:


Գուտերեշի խոսքով՝ ավելի արդյունավետ ու ուժեղ պատասխան հնարավոր է միայն համերաշխության շնորհիվ՝ կոչ անելով միավորվել, մոռանալ քաղաքական խաղերի մասին և գիտակցել, որ մարդկության կյանքը վտանգված է։ «Մենք դանդաղորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց պետք է արագացնենք մեր քայլերը և պետք է շատ ավելին անենք, եթե ցանկանում ենք հաղթել վիրուսին»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ