Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի հեճուկս կորոնավիրուսի՝ Ղարաբաղն ընտրում է նախագահ ու խորհրդարան

Ի հեճուկս կորոնավիրուսի՝ Ղարաբաղն ընտրում է նախագահ ու խորհրդարան
01.04.2020 | 15:17

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 31-ին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ էին՝ չնայած թեկնածուների, լրագրողների ու դիտորդների՝ քվեարկությունը հետաձգելու կոչերին: Ղարաբաղի իշխանությունները ռիսկի գնացին՝ նրանք ընդգծում են, որ տարածքում վարակի դեպքեր չկան, ապահովում են ընտրողներին դիմակներով ու ախտահանիչներով: Հայաստանում, որ չճանաչված ԼՀՂ-ի հետ սերտ կապի մեջ է, հայտարարված է արտակարգ դրություն և կոշտ կարանտին: Հոդվածը գրելիս վարակակիրների թիվը հասել էր 480-ի: Այս ընտրությունները չճանաչված հանրապետության պատմության մեջ առաջինն են, որ անցնում են առանց միջազգային դիտորդների: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ընտրությունների օրվա հետաձգոըմը պետք է որոշվի Ղարաբաղում, բայց փորձագետներն ասում են, որ ԼՂՀ-ում չէին կարող անտեսել Երևանի խորհուրդը: Նորմալ պայմաններում ղարաբաղյան ընտրությունները նաև Հայաստանի համար կդառնային առանցքային քաղաքական իրադարձություն, բայց կորսվեցին արտակարգ դրության մեջ: Հայաստանում մարտի 16-ից գործում է արտակարգ դրություն, ԶԼՄ-ներում գրաքննություն է մտցված կորոնավիրուսի լուսաբանման ժամանակ, իսկ երկուշաբթի կառավարությունը խորհրդարան բերեց օրինագիծ, որ թույլ է տալիս ոստիկանությանը հետևել քաղաքացիներին հեռախոսներով՝ պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում: Ղարաբաղում վարակի դեպքեր չկան, բայց ձեռնարկվել են մի քանի քայլեր՝ եկեղեցիները փակ են, դպրոցներն ու համալսարաններն արձակուրդում են, զանգվածային միջոցառումները հետաձգված: Հանրապետությունում ապրում է 150000 մարդ:

Համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար գրանցված են 103 000 ընտրողներ՝ ԼՂՀ ԿԸՀ-ի տվյալներով: Ընտրությունները որոշվեց անցկացնել: Մարդկանց ընտրատեղամասերում խոստացել են բաժանել դիմակներ, ձեռնոցներ, հակասեպտիկներ ձեռքերի համար: Քվեարկության համար բոլոր ընտրողներին կտրվեն անհատական գրիչներ: Բայց այս քայլերը քչերին են բավարարել: Մի քանի թեկնածուներ քննադատեցին որոշումը և պահանջեցին հետաձգել քվեարկությունը: BBC-ին հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավոր ասացին, որ կնախընտրեին ընտրությունների հետաձգումը, բայց այդ որոշման չլինելը բացատրեցին ԼՂՀ-ի գործերին չխառնվելու Երևանի ցանկությամբ: Նրանք խոսում էին անանունության պայմանով: «Մեզ մոտ եկեղեցին ու Արցախը պետությունից անջատ են»՝ կատակեց օրենսդիրներից մեկը: Երկուսն էլ չեն կարողացել ընտություններին հարկավոր ուշադրություն դարձնել պանդեմիայի պատճառով: «Պետք էին լուրջ ու բաց խորհրդակցություններ երկու կառավարությունների միջև,- ասաց լրագրող Արսեն Խառատյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդականը:- Ղարաբաղը համարյա բոլոր ոլորտներով ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը: Կարծում եմ, որ այս ընտրությունները կարող էին առժամանակ հետաձգել»: Լրագրող Թաթուլ Հակոբյանը ընտրությունները չհետաձգելու որոշումն իր սյունակում անվանեց «ապշեցնող անպատասխանատվություն»:


2007-ից Ղարաբաղի նախագահը Բակո Սահակյանն է՝ ԱԱԾ նախկին տնօրենը: 2017-ին, երբ նրա նախագահական երկու ժամկետները ավարտվում էին, Բակո Սահակյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որ Ղարաբաղում հաստատեց նախագահական կառավարում: Հիմնական օրենքի փոփոխությունը Բակո Սահակյանին հնարավորություն տվեց զրոյացնել ժամկետները և իշխանության մնալ իբրև անցումային շրջանի նախագահ՝ մինչև 2020-ը, իսկ հետ ևս 2 ժամկետով ընտրվել: Բայց 2018-ի մայիսին, Երևանում զանգվածային բողոքներից հետո եղավ իշխանափոխություն, հունիսին բողոքներ սկսվեցին և Ստեփանակերտում: Սահակյանը ստիպված էր հրաժարվել նոր ժամկետներից և այդ ժամանակից պարզ էր, որ Ղարաբաղին սպասում են մրցակցային ընտրություններ:
Նախագահի թեկնածուների մեջ կան թե ծանրքաշայիններ, թե բոլորովին անհայտ մարդիկ: Ամենահայտնի թեկնածուներ են՝ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: Գլխավոր ինտրիգներից մեկն էր՝ ում է աջակցում Նիկոլ Փաշինյանը: Իշխանության երկու տարիներին Հայաստանում վարչապետը պահպանել է աջակցության անսովոր բարձր վարկանիշ և ամենահայտնի հայ քաղաքական գործիչն է, նրա աջակցությունը կարող էր խիստ ազդել ընտությունների արդյունքների վրա: Բայց Երևանը բոլոր մակարդակներով խուսափում էր անվանել «իր թեկնածուին» և պնդում էր, որ ղարաբաղյան քաղաքականությունն անկախ է:


«Պաշտոնապես ոչ ոք չունի Երևանի աձակցությունը, իշխող ուժը պաշտոնապես չի աջակցում ոչ մի թեկնածուի»՝ ասաց Արսեն Խառատյանը, որ Ստեփանակերտում է ընտրությունները լուսաբանելու համար: Բացահայտ աջակցություն չկա, բայց կան ակնարկներ: BBC-ին հարցարզույցում քաղաքագետ Էդգար Էլբակյանը, որ աշխատում է Երևանում ու Ղարաբաղում, ասաց, որ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը փորձում էին իրենց ներկայացնել «Նիկոլի օծյալներ», սակայն փորձագետը դժվարանում է ասել՝ իրականում ում է աջակցում Նիկոլ Փաշինյանը: BBC-ին այդ հարցը տվեց ՀՀ ԱԺ իշխող ուժի երկու պատգամավորների: Նրանք չկարողացան ասել՝ ում է աջակցում իրենց նախագահը, իսկ իրենք տվեցին անձնական ֆավորիտների տարբեր անուններ: Գեներալ մայոր Վիտալի Բալասանյանը, որ հայտնի է պատերազմից, ընտրարշավը կազմակերպել էր Հայաստանի նոր իշխանության քննադատության վրա և Փաշինյանին նույնիսկ անվանել էր «Արևմուտքի նախագիծ»:


ԱԺ ընտրություններն անցնում են կուսակցական ցուցակներով: 12 կուսակցություններ ու դաշինքներ պայքարում են 33 մանդատի համար՝ կուսակցությունների համար 5%, դաշինքների համար՝ 7% անցումային շեմով:
Սպասելով բարդ պայքար՝ քաղաքական գործիչները լուրջ են վերաբերվել ընտրարշավին: «Բազում քաղտեխնոլոգներ են ներգրավվել դրսից և շատ միջոցներ են ծախսվել գովազդի վրա: Դա իմ հիշողության մեջ առաջին անգամ է»՝ BBC-ին ասաց Հարավային Կովկասում International Crisis Group-ի փորձագետ Օլեսյա Վարդանյանը: «Ես կարծում եմ, որ Արցախում ոչ ոք չէր տեսել այսպիսի ընտրություններ մինչև հիմա, նույնիկսկ աֆիշների տեսակետից,-ասաց Արսեն Խառատյանը:-Ռեկորդային գումարներ են ծախսվել»: BBC-ի մի քանի աղբյուրներ Ստեփանակերտում պատմել են ընտրողների ձայները գնելու որոշ թեկնածուների փորձերի մասին: «Արցախի ընտրական մշակույթը նման է այն մշակույթին, որ կար Հայաստանում մինչև 2017-ի գարունը՝ հեղափոխությունից մեկ տարի առաջ,-՝ պատմեց քաղաքագետ Էլիբեկյանը ընտրողների ձայները գնելու ասեկոսեների մասին: -Այդ ընտրական մշակույթը բնորոշ է բոլոր անցումային համակարգերին: Տեխնիկական առումով ամեն ին մաքուր է ու կոկիկ, բայց շատ իրողություններ այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեն ժողովրդավարության ժամանակ: Նման երևույթներ, ինչպես ձայներ գնելը օրինական ճանապարհով, տեղ ունի Արցախում»:
Եթե իրոք ռեկորդային գումարներ են ծախսվել, ԼՂՀ ԿԸՀ-ն դա չի նկատել՝ մարտի 23-ին հրապարակված տվյալներով՝ բոլոր կուսակցությունները ծախսել են 21 միլիոն դրամ (42 000 դոլար), իսկ նախագահի թեկնածուները՝ 11 միլիոն դրամ (22 000 դոլար):
BBC


Հ.Գ. Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։
«Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ոչ համախագահ երկրների, ոչ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։


ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզզումանյանը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները: Նա նշեց, որ ըստ նախնական աղյուսակավորման արդյունքների՝ այս թիվը հնարավոր է փոխվի: «Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104348, քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են»,- ասաց նա:
Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս: ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ Արցախի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տեղեկությունների, պետք է անցկացնել երկրորդ փուլ՝ հավանաբար ապրիլի 14-ին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ