Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեորգի Գախարիա. Վրաստանի բնակչության մի մասը երեք ամիս չի վճարի էլեկտրաէներգիայի և գազի համար

Գեորգի Գախարիա. Վրաստանի բնակչության մի մասը երեք ամիս չի վճարի էլեկտրաէներգիայի և գազի համար
01.04.2020 | 22:29

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր բաժանորդների փոխարեն, ովքեր սպառում են ավելի քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և ավելի քան 200մ3 բնական գազ, պետությունը կվճարի 3 ամսվա վարձավճարները՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան միջկառավարական խորհրդի նիստում:
Նա նշել է, որ կորոնավիրուսային համավարակը ծանր հարված է հասցրել տնտեսությանը, որ կարող է առաջացնել աշխատատեղերի կորուստ: Կառավարությունն ամեն ինչ անելու է բնակչությունը պաշտպանելու համար:


«Սա ներառում է աղբի հավաքման և ջրի վճարներ: Այս օգնությունը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացուն: Բայց մենք հասկանում ենք, որ դա բավարար չէ», – ասել է Գախարիան: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կպարզի, թե ով է կորցրել իր աշխատանքը և դրանից հետո այդ մարդկանց օգնելու համար հատուկ միջոցառումներ կանցկացնի: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Վրաստանում թույլատրվում է միայն դեղատների, մթերային խանութների, պահեստների, գյուղատնտեսական շուկաների, պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի խանութների, բենզալցակայանների գործունեությունը:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ