Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Սիրո ու խոնարհումի մեր մոմը վառելով՝ մենք նրանց ավելին կասենք, քան Եռաբլուր գնալով

Արամ Սարգսյան. Սիրո ու խոնարհումի մեր մոմը վառելով՝ մենք նրանց ավելին կասենք, քան Եռաբլուր գնալով
01.04.2020 | 22:32

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում. «Մեր հարազատների հիշատակը միշտ մեր սրտում է, տանը վառած մի մոմը, խունկի մի քանի բուռը թող այս անգամ լինեն ապրիլյան պատերազմի մեր տղերքին երախտապարտ լինելու ու սիրելու մեր նշանը: Վերջին 21 տարիներին իմ ճամփեն միշտ Եռաբլուր է տարել, ու հիմա էլ էր տանելու: Բայց խնդրում եմ, ժողովուրդ ջան, երեկոյան մութն ընկնելու պես, պատուհանագոգին մի մոմ վառեք, ու թող այս տարի դա լինի մեր համազգային հարգանքի ու սիրո արտահայտությունը: Մեր տղերքը, հաստատ, մեր կյանքն են ուզում, զոհվել են, որ մենք ապրենք, ու երկնքում գոհ կլինեն, որ ոչ իրենց հարազատները, ոչ իրենց հիշողները այս մի քանի օրը Եռաբլուր չգնան: Համոզված եմ, որ սիրո ու խոնարհումի մեր մոմը վառելով՝ մենք նրանց ավելին կասենք, քան Եռաբլուր գնալով: Մեր կյանքով ավելին կանենք նրանց համար, քան մեր ու ուրիշների կյանքը վտանգելով»:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ