Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ընդ­դի­մա­դիր եր­կու թևե­րից յու­րա­քանչ­յու­րը, չի բա­ցառ­վում, իշ­խա­նա­փո­խու­թ­յան իր ճա­նա­պար­հը ընտ­րի, ա­ռան­ձին ֆոր­մատ­նե­ր ստեղ­ծի, ո­րոնք հե­տա­գայում գու­ցե միավորվեն

Ընդ­դի­մա­դիր եր­կու թևե­րից յու­րա­քանչ­յու­րը, չի բա­ցառ­վում, իշ­խա­նա­փո­խու­թ­յան իր ճա­նա­պար­հը ընտ­րի, ա­ռան­ձին ֆոր­մատ­նե­ր ստեղ­ծի, ո­րոնք հե­տա­գայում գու­ցե միավորվեն
26.06.2020 | 00:50

Այն‚ որ ՀՀ նախ­կին նա­խա­գահ­ներ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյա­նը երկ­րորդ նա­խա­գա­հի խա­փան­ման մի­ջո­ցը փոխ­վե­լուց հե­տո կա­րող էին հան­դի­պել‚ շատ մեծ ա­նակն­կալ չէր։ Եր­կու հին ըն­կեր­ներն ու գոր­ծըն­կեր­ներն այ­սօր պաշ­տո­նա­պես գտն­վում են գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ընդ­դի­մա­դիր բևե­ռում։ ՈՒ թերևս մեծ սեն­սա­ցիա չա­ռա­ջաց­րեց այս եր­կու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հան­դիպ­ման մա­սին լու­րը‚ ո­րը հաս­տա­տե­ցին նաև վեր­ջին­նե­րիս գրա­սե­նյակ­նե­րը։
Սա­կայն այս հան­դի­պու­մը բնա­կան գոր­ծըն­թաց հա­մա­րում են նրանք‚ ո­րոնք շատ մա­կե­րե­սո­րեն են դի­տար­կում քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և այս եր­կու գոր­ծիչ­նե­րին հա­մա­րում են ար­ցա­խյան սիա­մա­կան երկ­վո­րյակ­ներ։ Ի­րա­կան փաս­տե­րը‚ սա­կայն‚ այլ բան են ցույց տա­լիս։ Սերժ Սարգ­սյա­նի նա­խա­գա­հու­թյան ըն­թաց­քում շատ էր խոս­վում‚ որ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը վերջ­նա­կա­նա­պես իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­րեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին‚ նույ­նիսկ նշում էին‚ թե Սերժ Սարգ­սյա­նը չկա­տա­րեց ո­րոշ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ՝ կապ­ված Ռո­բերտ Քո­չա­րյա­նին իշ­խա­նու­թյան վե­րա­դարձ­նե­լու հետ։ Նախ­կին ըն­կեր­նե­րի ու գոր­ծըն­կեր­նե­րի միջև առ­կա ջր­բա­ժա­նը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է վեր­ջին եր­կու-ե­րեք տա­րի­նե­րի գոր­ծըն­թաց­նե­րով։ Ըստ էու­թյան‚ 2018 թ. իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին մերժ­վեց Սերժ Սարգ­սյա­նը‚ սա­կայն ա­նա­զա­տու­թյան մեջ հայ­տն­վեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նը։


Այժմ շա­տե­րը կան­խա­տե­սում են‚ որ ընդ­հա­նուր հա­կա­ռա­կոր­դի պայ­ման­նե­րում՝ ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան‚ հնա­րա­վոր է հան­րա­պե­տա­կան­նե­րի և նրանց ա­ռաջ­նոր­դի՝ Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ու նրա հետ կապ­ված կա­ռույց­նե­րի վա­ղե­մի ա­լյան­սի վե­րա­կանգ­նու­մը։ Տե­սա­կա­նո­րեն դա հնա­րա­վոր է‚ և նման հա­մախմ­բու­մը բա­վա­կա­նին լուրջ պո­տեն­ցիալ կա­րող է ներ­կա­յաց­նել‚ ան­կախ նրա­նից‚ թե հան­րու­թյան մի մա­սը ինչ­պես է վե­րա­բեր­վում‚ այս­պես կոչ­ված‚ նախ­կին­նե­րին ու նախ­կին­նե­րի նախ­կի­նին։


Եր­կու նա­խա­գահ­նե­րի միջև հիմ­նա­կան ջր­բա­ժանն անց­նում է հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան և այդ հա­մա­տեքս­տում Սերժ Սարգ­սյա­նի ու նրա գլ­խա­վո­րած կու­սակ­ցու­թյան վար­քագ­ծի սահ­մա­նագ­ծով։ Բանն այն է‚ որ վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րի կար­ծի­քով՝ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու նրա թի­մա­կից­ներն ան­դր­կու­լի­սյան խո­սակ­ցու­թյուն­նե­րում միշտ դժ­գո­հու­թյուն են հայտ­նել‚ որ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին թի­րա­խա­վո­րե­լը և Սերժ Սարգ­սյա­նի հա­մե­մա­տա­բար ան­հոգ կյանքն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ինչ-որ տեղ նոր և հին իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև պայ­մա­նա­վոր­ված կամ լռե­լյայն կոն­սեն­սու­սի ար­դյունք է։ Փաս­տո­րեն‚ նախ­կին­նե­րի ա­րած­նե­րի հա­մար որ­պես քա­վու­թյան նո­խազ ըն­տր­վել էր ոչ թե Սերժ Սարգ­սյա­նը‚ այլ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը։ Եվ դա քո­չա­րյա­նա­կան թիմն ա­ռանձ­նա­պես չէր թաքց­նում։ Շատ դեպ­քե­րում վեր­ջին­ներս դժ­գո­հում էին‚ որ այն նե­րու­ժը‚ որ ու­նեն թե Սերժ Սարգ­սյա­նը‚ թե հան­րա­պե­տա­կան­նե­րը‚ ամ­բողջ ծա­վա­լով չէր օգ­տա­գործ­վում Քո­չա­րյա­նին ա­զա­տու­թյուն պարգևե­լու հա­մար։ Այս ա­ռու­մով նկա­տե­լի է‚ որ չկա նախ­կին մարդ­կա­յին ջեր­մու­թյու­նը‚ դրա­նից բխող՝ նաև փոխ­վս­տա­հու­թյու­նը։


Գաղտ­նիք չէ‚ որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նա­վար­ման տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում բա­վա­կա­նին կոշտ քն­նա­դա­տու­թյան էր ար­ժա­նաց­նում Սերժ Սարգ­սյա­նի վա­րած տն­տե­սա­կան‚ ար­տա­քին‚ ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ դա ա­նե­լով հրա­պա­րա­կավ‚ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հրա­պա­րակ­վող հար­ցազ­րույց­նե­րի տես­քով։ Եվ ա­ռանձ­նա­պես չէր թաքց­նում դժ­գո­հու­թյու­նը‚ որ իր ժա­ռան­գորդն իր թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը, ե­թե չա­սենք մս­խում է‚ ա­պա տա­նում է այլ ուղ­ղու­թյամբ։


Այս հա­մա­տեքս­տում խոս­քը նախ և ա­ռաջ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին է։ Թեև հա­մար­վում էր‚ որ թե Քո­չա­րյա­նը‚ թե Սարգ­սյանն ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում ռու­սա­մետ գոր­ծիչ­ներ են‚ սա­կայն ա­ռանձ­նա­պես մեծ գաղտ­նիք չէր‚ որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հա­մար­վում է իս­կա­պես Ռու­սաս­տա­նի բա­րե­կամ‚ մարդ‚ ո­րի օ­րոք Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­ռա­վե­լա­գույն բար­ձուն­քի էին հա­սել բո­լոր աս­պա­րեզ­նե­րում։ ՈՒ գաղտ­նիք չէ‚ որ ան­ցած եր­կու տա­րի­նե­րին‚ երբ Քո­չա­րյա­նը Փա­շի­նյա­նի թի­րա­խում էր‚ շատ ցայ­տուն էր Վլա­դի­միր Պու­տի­նի բա­րե­կա­մա­կան վե­րա­բեր­մուն­քը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ։ Պու­տի­նը նույ­նիսկ փոր­ձում էր ա­նել ա­վե­լին‚ քան սո­վո­րա­բար ա­նում են միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ել­նե­լով‚ ին­չը Հա­յաս­տա­նում խան­դով ու դժ­գո­հու­թյամբ էր ըն­դուն­վում։
Սերժ Սարգ­սյա­նի պա­րա­գա­յում էլ թեև ըն­դուն­ված էր ա­սել‚ որ ռու­սա­կան գծից շե­ղում­ներ չէին ար­ձա­նագր­վում‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին փոքր-ինչ այլ աչ­քով էին նա­յում։ Սերժ Սարգ­սյա­նին այդ­պես էլ չհա­ջող­վեց մի­ջանձ­նա­յին սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել Վլա­դի­միր Պու­տի­նի հետ‚ քա­նի որ ՌԴ նա­խա­գա­հի մոտ կար ակն­հայտ ան­վս­տա­հու­թյուն Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ։ Ռու­սաս­տա­նում միշտ հա­մա­րել են‚ որ ե­թե աչքդ թե­քում ես և վե­րահս­կո­ղու­թյու­նը թու­լաց­նում‚ ՀՀ եր­րորդ նա­խա­գահն ան­մի­ջա­պես ձախ է թեք­վում՝ դե­պի Արևմուտք՝ փոր­ձե­լով երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան վեկ­տորն ա­վե­լի քան կոմպ­լե­մեն­տար դարձ­նել և հնա­րա­վո­րու­թյան պա­րա­գա­յում թևեր փռել նաև Արևմուտ­քի դաշ­տում։ Դրա վառ ա­պա­ցույցն էր 2013 թվա­կա­նը‚ երբ տա­րի­ներ շա­րու­նակ Սերժ Սարգ­սյա­նը‚ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լով‚ հան­կարծ Հա­յաս­տա­նը բե­րեց-հասց­րեց Եվ­րա­միու­թյան հետ Ա­սո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լու շե­մին՝ այն պայ­մա­նագ­րին‚ ո­րը հե­տա­գա­յում ստո­րագ­րե­ցին ՈՒկ­րաի­նան և Վրաս­տա­նը‚ ին­չի պատ­ճա­ռով այդ եր­կու եր­կր­նե­րը հան­գե­ցին ռու­սա­կան կոշտ պատ­ժա­մի­ջոց­նե­րին՝ կորց­նե­լով ո­րոշ տա­րածք­ներ ու տն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Այն­պես որ՝ Սերժ Սարգ­սյա­նը դեմ չէր ԵՄ հետ խո­րաց­ված հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նա­գիր կն­քե­լուն‚ և միայն վեր­ջին պա­հին ակն­հայ­տո­րեն ո­րո­շա­կի ճն­շում­նե­րի ներ­քո ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին հաս­կաց­րին‚ որ խա­ղերն ա­վարտ­վել են‚ և պետք է վե­րա­դառ­նալ ի շր­ջանս յուր‚ և Սերժ Սարգ­սյա­նը 2013 թ. սեպ­տեմ­բե­րին անս­պա­սե­լիո­րեն մեկ օր­վա մեջ ստիպ­ված էր փո­խել ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սը։ Թեև Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­պես մեծ վտանգ չէին տես­նում Սերժ Սարգ­սյա­նի մանևրնե­րում‚ սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ‚ ար­ձա­նագր­վեց‚ որ հենց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի օ­րոք էր Հա­յաս­տա­նում վար­վում ա­զա­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ‚ այդ թվում՝ այժմ մեծ չա­րիք հա­մար­վող սո­րո­սա­ծին կա­ռույց­նե­րի։ Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք Հա­յաս­տա­նում տար­բեր կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տր­վե­ցին ա­զա­տու­թյուն­ներ։ Հենց նրա օ­րոք ա­զա­տու­թյուն տր­վեց սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին‚ ԼԳԲՏ հա­մայն­քին‚ ստո­րագր­վե­ցին Ստամ­բու­լյան‚ Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­նե­րը‚ նրա օ­րոք հա­մա­պա­տաս­խան թրեյ­նինգ­ներ ան­ցան ա­պա­գա հե­ղա­փո­խա­կան­նե­րը՝ Է­լեկտ­րիկ Երևա­նի‚ Մաշ­տո­ցի պու­րա­կի‚ տար­բեր բնա­պահ­պա­նա­կան և այլ նա­խագ­ծե­րի շր­ջա­նակ­նե­րում ներգ­րավ­ված քա­ղակ­տի­վիստ­ներ։ Սերժ Սարգ­սյա­նի նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նա­վա­րու­մը մի շր­ջան էր‚ երբ նշ­ված բո­լոր հո­սանք­նե­րը բա­վա­կա­նին ա­զատ գոր­ծու­նեու­թյուն էին ծա­վա­լում և որևէ խո­չըն­դո­տի չհան­դի­պե­լով‚ ան­գամ նա­խա­գա­հի վար­չախմ­բից ակն­հայտ ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լով՝ տա­րա­ծում էին ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը։ Ի վեր­ջո, Հա­յաս­տա­նը 2017 թ. ԵՄ-ի հետ ստո­րագ­րեց «Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը»‚ ո­րով Սերժ Սարգ­սյա­նին հա­ջող­վեց Ռու­սաս­տա­նի և Արևմուտ­քի միջև հաս­նել և-և սխե­մա­յին‚ ին­չը հա­մար­վում էր վեր­ջի­նիս մե­ծա­գույն նվա­ճում­նե­րից մե­կը։


Սա ի­հար­կե Ռու­սաս­տա­նում հա­մա­րում են Սերժ Սարգ­սյա­նի պա­սի­վը‚ ոչ թե ակ­տի­վը‚ ո­րը ցույց է տա­լիս‚ որ աչ­քը թե­քե­լուն պես ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը պատ­րաստ է եր­կի­րը ուղ­ղելու ­դե­պի Արևմուտք։ Ի վեր­ջո‚ թե Ռու­սաս­տա­նը‚ թե Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հաս­կա­նում էին‚ որ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում իշխա­նու­թյու­նը բա­վա­կա­նին թույլ հո­սան­քին՝ «Քաղ­պայ­մա­նագ­րին»‚ փո­խան­ցու­մը դժ­վար թե հնա­րա­վոր լի­ներ‚ ե­թե սարգ­սյա­նա­կան իշ­խա­նու­թյան ներ­սում գո­յու­թյուն չու­նե­նա­յին թավ­շյա տրա­մադ­րու­թյուն­ներ։ Այ­սինքն՝ իշ­խա­նու­թյունն ա­ռա­վել քան լի­բե­րալ էր։ 2018 թ. օ­րեր շա­րու­նակ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն էր‚ որ որևէ ու­ժա­յին կա­ռույց չի աշ­խա­տում‚ ու Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյու­նը լո­յալ վե­րա­բեր­մունք ու­ներ ըն­թա­ցող պրո­ցես­նե­րի նկատ­մամբ։


Այս ա­ռու­մով Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը և դրա­նից բխող ներ­քին քա­ղա­քա­կան պրո­ցես­նե­րի նկատ­մամբ մո­տե­ցում­նե­րը բա­վա­կա­նին տար­բեր են։ Ե­թե Սերժ Սարգ­սյա­նը թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո կար­ծես թե ինչ-որ ե­րաշ­խիք­ներ ստա­ցավ‚ և փաս­տո­րեն հզոր ռեպ­րե­սիա­նե­րը վեր­ջի­նիս շր­ջան­ցե­ցին‚ ա­պա Ռո­բերտ Քո­չա­րյանն ան­մի­ջա­պես հայ­տն­վեց թի­րա­խում‚ դար­ձավ նախ­կին­նե­րի գոր­ծած ու չգոր­ծած մեղ­քե­րի ա­մե­նագլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն ու մե­ղա­վո­րը։ Այս ա­ռու­մով տար­բեր է նաև այս եր­կու գոր­ծիչ­նե­րի մո­տի­վա­ցիան։ Այն‚ որ Սերժ Սարգ­սյա­նը Ռու­սաս­տա­նում հա­մար­վում է ՀՀ իշ­խա­նա­փո­խու­թյան գլ­խա­վոր մե­ղա­վո­րը‚ և ան­վս­տա­հու­թյան մեծ տո­կոս կա նրա նկատ­մամբ‚ երևաց նաև իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո։ Եր­կու տար­վա ըն­թաց­քում Սերժ Սարգ­սյանն այդ­պես էլ որևէ այ­ցով Ռու­սաս­տա­նում չհայ­տն­վեց‚ նրա նկատ­մամբ որևէ ա­ջակ­ցու­թյուն չերևաց պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի կող­մից։ Մինչ­դեռ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի թի­կուն­քին կանգ­նած էր ոչ միայն պու­տի­նյան ամ­բողջ վար­չա­կազ­մը‚ այլև արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Նույ­նիսկ հա­յաս­տա­նյան այ­ցե­լու­թյան ըն­թաց­քում Պու­տի­նը ՀՀ-ում Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տա­նը հան­դի­պեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի տիկ­նո­ջը։


Այժմ ա­ռա­վել քան ակն­հայտ են դար­ձել ՀՀ եր­կու նախ­կին նա­խա­գահ­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խա­պատ­վու­թյուն­նե­րը։ Ե­թե Սերժ Սարգ­սյանն իր քա­ղա­քա­կան թի­մի մի­ջո­ցով խա­ղում էր Արևմուտ­քի հետ‚ հատ­կա­պես եվ­րո­պա­կան ուղ­ղու­թյամբ‚ ա­պա Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը ռու­սա­կան դաշ­տում են։ Եր­կու գոր­ծիչ­նե­րի միջև առ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին էլ ա­վե­լի հե­ռաց­րին նրանց։ Եվ միայն Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լը կա­րող է ստի­պել տար­բեր բևեռ­նե­րում գտն­վող այս եր­կու գոր­ծիչ­նե­րին միա­վո­րել։
Ե­թե Սերժ Սարգ­սյա­նը ո­րո­շի‚ որ իր հանձ­նած իշ­խա­նու­թյու­նը հետ վերց­նե­լու ժա­մա­նակն է‚ ա­պա Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մո­տի­վա­ցիան այդ հար­ցում շատ ա­վե­լի հիմ­նա­վոր­ված է։ Ընդ­դի­մա­դիր այս եր­կու թևե­րից յու­րա­քան­չյու­րը‚ չի բա­ցառ­վում‚ իշ­խա­նա­փո­խու­թյան իր ճա­նա­պար­հը ընտ­րի‚ ա­ռան­ձին ֆոր­մատ­նե­րը ստեղ­ծի‚ ո­րոնք հե­տա­գա փու­լե­րում գու­ցե միաց­նեն։ Այս հա­մա­տեքս­տում վեր­լու­ծա­բան­նե­րը սկ­սե­ցին խո­սել Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի վա­ղե­մի գոր­ծըն­կե­րու­թյան վերս­կս­ման մա­սին։ Ըստ էու­թյան‚ Ծա­ռու­կյա­նը չբա­ցա­ռեց դա՝ նշե­լով‚ որ ա­մեն ինչ պայ­մա­նա­վոր­ված է Ռո­բերտ Քո­չա­րյա­նով‚ և դեռ պետք է հաս­կա­նալ‚ թե ին­չով է ցան­կա­նում նա զբաղ­վել։ Հնա­րա­վոր է նաև այլ ու­ժեր միա­նան‚ ու­ժեր‚ ո­րոնք ա­ռա­վել մոտ են ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­դեո­լո­գիա­յի տե­սա­կե­տից։


Սերժ Սարգ­սյա­նի և «Հան­րա­պե­տա­կա­նի» հնա­րա­վո­րու­թյուն­ներն այլ կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ հա­մախ­մբ­ման ա­ռու­մով շատ ա­վե­լի սուղ են‚ քա­նի որ այ­սօր­վա քա­ղա­քա­կան դաշ­տում շատ քիչ ու­ժեր կան‚ ո­րոնք ցան­կա­նում են ի­րենց ա­սո­ցաց­նել ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ մերժ­ված ՀՀԿ-ի հետ։
Այն­պես որ՝ այս եր­կու գոր­ծըն­կեր­նե­րը՝ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյա­նը‚ որ մեծ ռե­սուրս­ներ ու­նեն‚ սկզբ­նա­կան շր­ջա­նում գու­ցե ըն­թա­նան տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով։ Ա­մեն ինչ կախ­ված է նաև նրա­նից‚ թե Նի­կոլ Փա­շի­նյանն ինչ վճ­ռա­կա­նու­թյուն ու­նի Ռո­բերտ Քո­չա­րյա­նին քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ վե­րա­դարձ­նե­լու հար­ցում։ Ընդ ո­րում‚ մինչ այժմ էլ հարց է՝ Քո­չա­րյա­նի ա­զա­տու­մը Փա­շի­նյա­նի հետ փոխ­հա­մա­ձայ­նեց­ման ար­դյու՞նք է‚ այդ թվում՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­նե­րի միջ­նոր­դու­թյամբ‚ թե՞ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով՝ դա­տա­կան հա­մա­կար­գի դե­մարշ։ Այ­սինքն՝ կան շատ խա­ղա­քար­տեր‚ ո­րոնք հըն­թացս պետք է բաց­վեն։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6596

Մեկնաբանություններ