Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10000 թեստեր հասան Հայաստան

ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10000 թեստեր հասան Հայաստան
01.07.2020 | 21:50

Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստեր՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, որ թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով: Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:


Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝ որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։


Ընդհանուր տեղեկություն
Նոր կորոնավիրուսային համավարակով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վարակի դեմ պայքարում: Հակահամաճարակային արձագանքմանը աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան է ժամանել փորձագետների խումբ:
Թեստերի նվիրատվությունը նոր կորոնավիրուսային համավարակին ԵՄ արձագանքման մի մասն է։ Վիրուսից ներկայում տուժել է 188 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին:
Ֆինանսավորումը կուղղվի առաջին հերթին անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքողների և հիվանդների համար խիստ կարևոր պարագաների ձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում աջակցությունը կուղղվի երկրի կարողությունների զարգացմանը՝ արձագանքելու առողջապահական արտակարգ իրավիճակներին։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ