Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Այսօր չկա այնպիսի տեղեկատվություն, որ մենք չգիտենք, թե ինչ է պետք անել համավարակի դեմն առնելու համար

Նիկոլ Փաշինյան. Այսօր չկա այնպիսի տեղեկատվություն, որ մենք չգիտենք, թե ինչ է պետք անել համավարակի դեմն առնելու համար
01.07.2020 | 21:52

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է Հայաստանում մասնագետների կարծիքը հաշվի առնվում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչո՞ւ մասնագիտական խորհուրդ չի ձևավորվում։

«Հայաստանում մասնագետները գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում, այսինքն՝ աշխատում են այդ համակարգում։ Բացի այդ, մենք մի քանի այդպիսի քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնել ենք, մասնավորապես, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի աջակցությամբ և պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը կհավաքագրի առաջարկները և դրանք կփոխանցի պարետատուն»,- ասաց նա։


Ըստ վարչապետի՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա ոչ մի փակ նորություն։ «Այսինքն՝ ամբողջ ինֆորմացիան բաց է՝ ի՞նչ է պետք անել չվարակվելու համար։ Եվ նաև մեր մասնագետներն ըստ էության ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հիմա գիտեք նաև, որ օտարերկրյա բժիշկներ են գալիս, Սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք տարբեր քննարկումներ ունենում։ Այնպես որ, մենք այսօր չունենք խնդիր՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար։ Մենք ունենք խնդիր՝ կանոնները պահպանելու տեսակետից, որովհետև այսօր բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս, որ դիմակ կրենք, պահպանենք սոցիալական հեռավորությունը, բայց մենք ամեն օր ունենում են մինի ճգնաժամեր կամ մաքսի ճգնաժամեր։ Այսօր չկա այնպիսի տեղեկատվություն, որ մենք չգիտենք, թե ինչ է պետք անել համավարակի դեմն առնելու համար։ Դա բաց տեղեկատվություն է այլևս, խնդիրը առկա կանոնները պահպանելու մեջ է։ Իսկ մասնագետների հետ մեր շփումները շարունակվում են և կշարունակվեն»,- հավելեց վարչապետը։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ