Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Covid-19-ը խաչաձև իմունիտետ չունի

Covid-19-ը խաչաձև իմունիտետ չունի
09.07.2020 | 08:21

Պաստերի ինստիտուտի, Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի, Բուժօգնության Փարիզի վարչության և Փարիզի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են նախնական տվյալներ, որ, ցավոք, չեն համապատասխանում ցանկալիին: MedRxiv կայքի հոդվածում (որ դեռ հաստատված չէր գիտական գրախոսման կոմիտեում) նրանք ցույց են տալիս, որ սեզոնային կորոնավիրուսներով վարակումը չի պաշտպանում Sars-CoV -2-ից, որ պատասխանատու է Covid-19-ի համար՝ գրում է Le Figaro-ն:

Գիտնականները վերլուծել են 775 երեխայի արյուն Փարիզի շրջանի 7 հիվանդանոցներից 2020-ի մարտից հունիս: Նրանք որոնել են տարբեր կորոնավիրուսների դեմ հակամարմիններ, որ վկայում են նախորդ վարակը: Երեխաները հոսպիտալացվել են տարբեր պատճառներով և ոչ միշտ Covid-19-ին առնչվող, 36-ը ունեցել են Կավասակիի հիվանդության լուրջ ախտանիշներ: Սեզոնային կորոնավիրուսային 4 վարակների դեմ հակամարմինների ներկայությունն ու մակարդակը համադրելի են եղել երեխաների Covid-19-ի տեստի և դրական, և բացասական պատասխանների դեպքում՝ անկախ ունեցել են սովորական, թե աննշան ախտանիշներ կամ Կավասակիի հիվանդություն: «Այսինքն՝ սեզոնային կորոնավիրուսներով վարակվածությունը չի ապահովում նշանակալից պաշտպանություն Sars-CoV-2-ով և հարակից հիվանդություններով, ինչպես Կավասակիի սինդրոմը, վարակվելուց»՝ հաստատում է հետազոտության համակարգող, Պաստերի ինստիտուտի պաթոգենների բացահայտման լաբորատորիայի վարիչ Մարկ Էլիոթը: Շատ լուրջ ախտանիշներով, ինչպես Կավասակիի սիմդրոմը, 36 երեխաներից 25-ն ունեցել են Sars-CoV-2-ի դրական տեստ: «Հետևաբար՝ այդ ախտանիշների և Sars-CoV-2-ի կապը շատ ուժեղ է,-շարունակում է Մարկ Էլիոթը:-Թեպետ մենք դեռ չգիտենք՝ ինչու են այդ երեխաների դեպքում զարգացել ծանր ձևեր, մինչդեռ Covid-19-ը մեծամասամբ վտանգավոր չէ շատ փոքր երեխաների համար»: Հաստատվում է, որ Sars-CoV-2-ով վարակված 147 երեխաների 70%-ը որևէ ախտանիշ չի ունեցել: Թեպետ հիվանդության ծանր ձև նրանց դեպքում չի զարգանում, հակամարմիններ եղել են, որ հաճախ չեզոքացնող են ու պաշտպանում են նոր վարակից: «Իրականում՝ մենք չգիտենք պաշտպանության ինչ մակարդակ ունեն հակամարմինները,-ճշտում է Մարկ Էլիոթը: -Կրկնված վարակի ապացուցված դեպքեր չլինելը վկայում է արդյունավետ պաշտպանություն կարճաժամկետ հեռանկարով: Բայց դա դեռ պետք է ապացուցել»: Հակամարմինները իմունային պատասխանի մարկեր են. Բայց ոչ միակ գործոնը: Կարող են լինել հակամարմիններ, որ պաշտպանիրչ չեն: Եվ հակառակը՝ կարող է լինել իմունիտետ առանց արյան մեջ հակամարմինների բարձր մակարդակի: Ստացված արդյունքները նոր հարցեր են առաջացնում մեր իմունային համակարգի՝ Covid-19-ից երկարաժամկետ պաշտպանություն տրամադրելու ունակությունների մասին: «Մենք հակամարմիններ ենք գտել այլ կորոնավիրուսների դեմ համարյա բոլոր երեխաների դեպքում (67- 100%՝ կախված վիրուսից),-բացատրում է Մարկ Էլիոթը:-Բայց այդ հիվանդություններն ամեն տարի վերադառնում են: Եթե Covid-19-ը իրեն պահում է իբրև սեզոնային կորոնավիրուս, այս դիտարկումը կասկածի տակ է դնում պոպուլյացիայի՝ իմունիտետ ձեռք բերելու ունակությունը, որ բավարար է հիվանդության պարբերական կրկնությունը կանխելու համար:
Վենսան Բորդենավ, Le Figaro


Հ.Գ. BBC-ին հաղորդել է, որ ԱՀԿ-ն ընդունել է ապացույցները, որ Covid-19-ը կարող է տարածվել մարդու արտաշնչած մանր կաթիլներով: Այդ կաթիլներից ձևավորված աէրոզոլը կարող է օդում երկար ժամանակ պահպանվել: Մինչև հիմա ԱՀԿ-ն վիրուսի տարածման հիմնական միջոց համարում էր հազի և փռշտալու ժամանակ տարածվող խոշոր կաթիլները, որ արագ նստում են մակերևույթին, հենց դա էր ձեռքերը հաճախ լվանալու հիմնական խորհուրդը: Նախկինում բաց նամակում 200 գիտնականներ մեղադրել էին ԱՀԿ-ին, որ թերագնահատում է վիրուսի տարածման աէրոզոլային միջոցը: «Վիրուսի փոխանցումը օդով չի կարելի անտեսել պանդեմիայի դեմ պայքարում»՝ հայտարարել է ԱՀԿ-ի հիվանդությունների տարածման վերահսկողության տեխնիկական տնօրեն Բենեդետա Ալեգրանցին: Նրա խոսքով՝ եղած տվյալները չեն բացառում հնարավորությունը, որ օդում փոխանցվող կաթիլները կարող են վարակի աղբյուր լինել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, փակ և վատ օդափոխվող տարածքներում: Ռեյտերի հետ զրույցում Կոլորադոյի համալսարանի քիմիկոս Խոսե Խիմենեսը, որ ստորագրել է նամակը, ասել է, որ գիտնականները ցանկացել են ուշադրոություն հրավիրել հնարավոր վտանգավոր հանգամանքներին: «Մենք ուզում էինք, որ նրանք ընդունեն կաթիլային փոխանցման վկայությունները: Սա ԱՀԿ-ի վրա հարձակում չէ: Սա գիտական բանավեճ է, որ մենք վճռեցինք հրապարակային դարձնել, որովհետև նրանք չէին ցանկանում լսել մեր ապացույցները, թեպետ մենք քանիցս ներկայացրել ենք»՝ ասել է նա:
Հիմա Թրա՞մփն է ճիշտ, որ նախազգուշացրել է ԱՀԿ-ին ու ՄԱԿ-ին, որ ԱՄՆ-ը ԱՀԿ-ից 2021-ի հուլիսի 6-ից դուրս է գալու, թե՞ Ջո Բայդենը, որ Թվիթերում խոստացել է ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին վերադարձնել ԱՀԿ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ