Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աղոթարան

Աղոթարան
28.07.2020 | 00:06

Ար­շա­լույս­նե­րը կր­կին ցող են
մա­նում,
Անձ­րևն է լա­լիս,
Դու կր­կին, Տեր իմ, այ­ցի ես գա­լիս…
Դիր Աջդ սի­րով բո­լոր վեր­քե­րիս, լուռ
բա­լա­սա­նիր,
Որ վեր­քերս բաց նո­րից չա­ր­յու­նեն…
Ես հեն­վեմ լռիկ Քո ու­սին կա­րոտ,
ՈՒ ըմ­պեմ ցողդ ա­մեն ա­ռա­վոտ:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ