Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պատ­մա­կան հա­մ­այ­նա­պատ­կերն ու ան­ձի եր­կա­տու­մը «Սև կո­թո­ղը» վե­պում

Պատ­մա­կան հա­մ­այ­նա­պատ­կերն ու ան­ձի եր­կա­տու­մը «Սև կո­թո­ղը» վե­պում
31.07.2020 | 01:46

«Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը բնագ­րից՝ գեր­մա­նե­րե­նից, հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով հա­յե­րեն է թարգ­մա­նում 20-րդ դա­րի ա­մե­նա­հայտ­նի հե­ղի­նակ­նե­րից մե­կի՝ Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Բո­լո­րո­վին վեր­ջերս լույս տե­սան Ռե­մար­կի եր­կու՝ «Սև կո­թո­ղը» և «Եր­կինքն ընտ­րյալ­ներ չու­նի» վե­պե­րը։ «Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու ՌՈ­ԶԱ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ մինչ այդ ըն­թեր­ցո­ղին են ներ­կա­յաց­րել մե­ծա­նուն գրո­ղի «Ե­րեք ըն­կեր», «Հաղ­թա­կան կա­մար», «Արևմտյան ճա­կա­տում նո­րու­թյուն չկա», «Ապ­րե­լու ժա­մա­նա­կը և մեռ­նե­լու ժա­մա­նա­կը» գոր­ծե­րը։ Շատ շու­տով լույս կտես­նի «Լի­սա­բո­նի գի­շե­րը» վե­պը։

-Ռե­մար­կից նոր թարգ­մա­նու­թյուն­ներ, նաև հա­յե­րեն չթարգ­ման­ված գոր­ծեր եք ներ­կա­յաց­նում։ Ո՞ր դեպ­քում է ա­ռա­վել մեծ ըն­թեր­ցո­ղա­կան պա­հան­ջար­կը։
-Ռե­մարկն այն գրող­նե­րից է, ո­րի գրա­կա­նու­թյու­նը մեծ պա­հան­ջարկ և հե­տաք­րք­րու­թյուն է վա­յե­լում՝ ան­կախ ժա­մա­նա­կաշր­ջա­նից։ Մեր ըն­թեր­ցող­նե­րը հե­տաքր­քր­վում են նրա բո­լոր գոր­ծե­րով, այս պա­հին ա­մե­նա­շա­տը վա­ճառ­վում են «Ե­րեք ըն­կեր», «Հաղ­թա­կան կա­մար», «Ապ­րե­լու ժա­մա­նա­կը և մեռ­նե­լու ժա­մա­նա­կը» վե­պե­րը։
-Ռե­մար­կյան նա­խորդ հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը գրաք­նն­վա՞ծ են, կր­ճա­տում­ներ կա՞ն։
-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Ռե­մար­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը թարգ­ման­վել են ոչ գեր­մա­նե­րե­նից, այլ միջ­նորդ լեզ­վից՝ ռու­սե­րե­նից։ Բնա­կա­նա­բար, այդ շր­ջա­նում թարգ­մա­նու­թյուն­նե­րը գրաքն­նու­թյան են են­թարկ­վել, տաս­նյակ է­ջեր կր­ճատ­վել են, և, ըստ էու­թյան, ըն­թեր­ցողն այդ թարգ­մա­նու­թյուն­նե­րով չէր կա­րող բա­ցա­հայ­տել ռե­մար­կյան աշ­խարհն իր ողջ գե­ղեց­կու­թյամբ։ Մեր թարգ­մա­նիչ­նե­րը, կար­ծում եմ, ֆան­տաս­տիկ աշ­խա­տանք են ա­նում։
-«Սև կո­թո­ղի» մա­սին ի՞նչ կա­սեք։
-Ռե­մարկն այս վե­պը գրել է իր կյան­քի ա­մե­նա­բարդ շր­ջա­նում. նա տա­ռա­պում էր Մե­նյե­րի հի­վան­դու­թյամբ, ո­րը, ըստ բժշ­կա­կան գրա­կա­նու­թյան, ար­տա­հայտ­վում է գլ­խապ­տույ­տի նո­պա­նե­րով, ա­կան­ջում աղ­մու­կի զգա­ցո­ղու­թյամբ, լսո­ղու­թյան միա­կող­մա­նի թու­լա­ցու­մով, սրտ­խառ­նո­ցով, փս­խու­մով և հա­վա­սա­րակշ­ռու­թյան խան­գա­րու­մով։ Սա­կայն Ռե­մար­կը չի դա­դա­րեց­րել վե­պի վրա աշ­խա­տան­քը։ Պետք է ա­սել, որ գր­քի ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­ներ ինք­նա­կեն­սագ­րա­կան են։ Ռե­մար­կը, ինչ­պես և գր­քի գլ­խա­վոր հե­րո­սը, եր­գե­հոն է նվա­գել՝ լրա­ցու­ցիչ գու­մար աշ­խա­տե­լու նպա­տա­կով։ Ռե­մարկն այդ շր­ջա­նում հետևում էր հո­գե­բու­ժա­րա­նում բուժ­վող­նե­րին, կա­տա­րում գրա­ռում­ներ, նո­թեր։ Ինչ­պես և իր գր­քի հե­րո­սը, այն­պես էլ Ռե­մար­կը լրագ­րող աշ­խա­տե­լու ա­ռա­ջարկ է ստա­ցել, և այլն։
-Ին­չի՞ մա­սին է վե­պը։
-1956 թվա­կա­նին գր­ված այս վե­պը ներ­կա­յաց­նում է Գեր­մա­նիան 1920-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին։ Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը հայտ­նի էր հի­պե­րինֆ­լյա­ցիա­յով և ա­ճող նա­ցիո­նա­լիզ­մով։ Գր­քի գլ­խա­վոր հե­րո­սը՝ Լյուդ­վի­գը, Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի վե­տե­րան­նե­րից է: Նա ողջ կյան­քում ձգ­տել է բա­նաս­տեղծ դառ­նալ, բայց աշ­խա­տում է ըն­կե­րոջ՝ Ջոր­ջի փոքր կազ­մա­կեր­պու­թյու­նում, ո­րը զբաղ­վում է գե­րեզ­մա­նա­քա­րեր մշա­կե­լով: Նա սի­րա­հար­վում է գե­ղե­ցիկ, բայց ան­հան­գիստ բնա­վո­րու­թյամբ Ի­զա­բե­լին՝ հույ­սով, որ վեր­ջինս կա­զա­տի ի­րեն պա­տե­րազ­մից հյուծ­ված աշ­խար­հում ի­մաստ գտ­նե­լու իր մո­լուց­քից: «Սև կո­թո­ղը» թարգ­մա­նել է Ան­նա Ռոս­տո­մյա­նը, մեր հրա­տա­րա­կած ռե­մար­կյան մնա­ցած գոր­ծե­րի թարգ­մա­նի­չը Վա­նու­հի Բաղ­մա­նյանն է։
-Գր­քում պատ­կեր­ված է պարտ­ված Գեր­մա­նիան՝ հինգ մի­լիոն գոր­ծա­զուրկ­նե­րով, տա­տան­վող տն­տե­սու­թյամբ, գնա­ճով... Հետ­պա­տե­րազ­մա­կան Գեր­մա­նիա­յի նկա­րագ­րում քա­ղա­քա­կան շեշ­տադ­րում­ներ կան։ Ի՞նչ ար­ձա­գանք է գտել գիր­քը ժա­մա­նա­կին։
-Քն­նա­դատ­նե­րը պն­դում են, որ «Սև կո­թո­ղը» բա­վա­կա­նին բարդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, անհ­րա­ժեշտ է այն կար­դալ շատ ու­շա­դիր: Այս վե­պը միան­շա­նակ չի ըն­դուն­վել։ Շա­տե­րը կար­ծում էին, որ հե­ղի­նա­կը հա­ճախ է լի­րի­կա­կան զե­ղում­ներ կա­տա­րում, շեղ­վում պա­տու­մից։ Օ­րի­նակ, ա­վե­լորդ էին հա­մա­րում Ռե­մար­կի մտ­քե­րը Աստ­ծո և կյան­քի ի­մաս­տի մա­սին։ Մյուս կող­մից, շա­տե­րի կար­ծի­քով, վե­պում սյու­ժեի դի­նա­մի­կա­յի պա­կաս կար: Միևնույն ժա­մա­նակ, քն­նա­դատ­նե­րը չէին կա­րող չն­կա­տել, որ վե­պում պատ­մա­կան հա­մայ­նա­պատ­կերն այն­քան լավ է նկա­րագր­ված, որ գոր­ծը կա­րե­լի է կար­դալ ոչ միայն որ­պես գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, այլև պատ­մա­կան ժա­մա­նա­կագ­րու­թյուն։
-Շի­զոֆ­րե­նիա­յով տա­ռա­պող հե­րո­սու­հին նա­խա­տիպ ու­նի՞։
-Գլ­խա­վոր հե­րո­սի նա­խա­տի­պը հենց Ռե­մարկն է, ինչ վե­րա­բե­րում է շի­զոֆ­րե­նիա­յով տա­ռա­պող հե­րո­սու­հուն, փոր­ձել եմ գտ­նել այդ հար­ցի պա­տա­սա­խա­նը, բայց չի հա­ջող­վել։ Կա­րող եմ ա­սել, որ Ռե­մար­կը «Սև կո­թո­ղը» և «Ապ­րե­լու ժա­մա­նա­կը և մեռ­նե­լու ժա­մա­նա­կը» ձո­նել է հան­րա­հայտ դե­րա­սա­նու­հի Փո­լեթ Գո­դա­րին, ում հետ ա­մուս­նա­ցած է ե­ղել։
-Պա­տա­հա­կան չէ, որ Լյուդ­վի­գը՝ գլ­խա­վոր հե­րո­սը, սի­րում է ի­րա­կան կյան­քի հետ կապ չու­նե­ցող այդ աղջ­կան՝ Ժնևիև Թեր­հո­վեն, նույն ին­քը՝ Ի­զա­բել։
-Հո­գե­կան հի­վան­դու­թյուն ու­նե­ցող աղ­ջի­կը վե­պում հան­դես է գա­լիս եր­կու տար­բեր ա­նուն­ներ ու­նե­ցող կեր­պար­նե­րով։ Ո­րոշ քն­նա­դատ­նե­րի կար­ծի­քով՝ նրա կեր­պա­րը խոր­հր­դան­շա­կան է։ Աղջ­կա հի­վան­դու­թյան պատ­ճա­ռը միա­կող­մա­նի սերն էր: Հու­սա­հա­տու­թյու­նից աղջ­կա ան­հա­տա­կա­նու­թյու­նը բա­ժան­վել էր եր­կու մա­սի: Ըստ հո­գե­բույժ­նե­րի ՝ այս երևույ­թը բնո­րոշ է այն մարդ­կանց, ո­րոնք լուրջ հո­գե­բա­նա­կան տրավ­մա են ապ­րել: Սա­կայն հե­րո­սու­հու հի­վան­դու­թյու­նը կա­րե­լի է դի­տար­կել ա­վե­լի գլո­բալ մասշ­տա­բով: Աղ­ջի­կը փոր­ձում է հե­ռա­նալ ոչ միայն անձ­նա­կան խն­դիր­նե­րից, այլև ի­րա­կա­նու­թյու­նից։ Այդ դա­րաշր­ջա­նի շատ գրող­նե­րի բնո­րոշ են սյու­ժե­նե­րը, երբ գլ­խա­վոր հե­րոս­նե­րը տար­բեր կերպ փոր­ձում են փախ­չել դա­ռը ի­րա­կա­նու­թյու­նից:
-Ի դեպ, պա­տե­րազ­մա­կան թե­մա­նե­րը կար­ծես սկ­սել են մեծ պա­հան­ջարկ ու­նե­նալ աշ­խար­հում, ին­չո՞վ է սա պայ­մա­նա­վոր­ված։ Վե­րա­նա­յու՞մ են պատ­մու­թյու­նը, գու­ցե փոր­ձում դա­սեր քա­ղել կամ ընդ­հա­նուր եզ­րեր տես­նել այս կա­տար­վող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հետ։
-Դա էլ կա։ Մյուս կող­մից, կար­դա­լով պա­տե­րազ­մի մա­սին, սկ­սում ես ա­վե­լի գնա­հա­տել ու սի­րել կյան­քը, վե­րարժևո­րում ես ու­նե­ցածդ։
-Մե­կու­սաց­ման օ­րե­րը ինչ­պե՞ս են անդ­րա­դառ­նում գրահ­րա­տա­րակ­չա­կան գոր­ծի վրա։
-Սկզբ­նա­կան շր­ջա­նում՝ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին, մար­դիկ նա­մակ­ներ էին գրում, զան­գա­հա­րում, գր­քեր էին պատ­վի­րում։ Վեր­ջին շր­ջա­նում ակ­տի­վու­թյու­նը նվա­զել է, վա­ճառ­քը՝ պա­կա­սել։ Պատ­ճառ­նե­րից մեկն էլ գր­քերն ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով տա­րա­ծե­լու սո­վո­րույթն է։ Հատ­կա­պես մե­կու­սաց­ման օ­րե­րին մար­դիկ PDF, վատ սկա­նա­վոր­ված ե­ղա­նա­կով տա­րա­ծում էին հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով պաշտ­պան­ված գր­քեր։ Ինչ­պես գի­տեք, «Է­դիթ Պրին­տի» նա­խա­ձեռ­նու­թյամբ հա­յաս­տա­նյան հրա­տա­րա­կիչ­նե­րը միա­վոր­վե­ցին և սկ­սե­ցին պայ­քա­րել ա­նօ­րի­նա­կան տա­րա­ծում­նե­րի դեմ։ «Մի՛ սպա­նիր վաղ­վա գիր­քը» ար­շա­վը, բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­նե­րը մի փոքր մեղ­մել են խն­դի­րը։
-Ի՞նչ նոր գր­քեր եք պատ­րաստ­վում ներ­կա­յաց­նե­լու ըն­թեր­ցո­ղին։
-Շա­րու­նա­կում ենք ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նել դե­տեկ­տի­վի թա­գու­հի Ա­գա­թա Քրիս­տիի գոր­ծե­րը, շու­տով բնագ­րա­յին թարգ­մա­նու­թյամբ ա­ռա­ջին ան­գամ լույս կտես­նի «Սպա­նու­թյուն «Արևե­լյան ճե­պըն­թա­ցում» գոր­ծը։ Ա­ռա­ջի­կա­յում կլի­նեն նաև մո­տի­վա­ցիոն, բիզ­նես գր­քեր, մա­նուկ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված գրա­կա­նու­թյուն։


Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 25574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ