Forbes-ը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին: Թուրքիան բացահայտ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը: Հայկական ռազմական աղբյուրները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս տանկերի ու զրահատեխնիկայի վնասումը կամ ոչնչացումը, իսկ Ադրբեջանը հիմնականում հրապարակում է տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են անօդաչու թռչող սարքերի խոցումները: Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը ինքնին նոր երևույթ չէ: Ավելի վաղ, Ադրբեջանը Իսրայելից գնել էր ժամանակից անօդաչու թռչող սարքեր, իսկ 2016-ին դարձել առաջին երկիրը, որը մարտական գործողություններում օգտագործել է Harops կամիկաձե անօդաչու թռչող սարք: Այդ անօդաչու թռչող սարքերը կրկին ակտիվ օգտագործվում էին 2020-ի հուլիսին տավուշյան մարտերի ընթացքում: Սեպտեմբերին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում անօդաչու թռչող սարքն այլ տեսք ուներ. այն նման է թուրքական TB2 Bayraktar UCAV-ին:
Հրապարակվել են Ադրբեջանի ՊՆ-ի տեսանյութերը, Թուրքիայի տարածած տեսանյութը Սիրիայի և Լիբիայի դեմ գործողությունների ընթացքում TB2 Bayraktar UCAV-ների կիրառման վերաբերյալ և նշել, որ անհրաժեշտ չէ դատաբժշկական փորձագետ լինել նմանությունը տեսնելու համար: