ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գո­լե­րի ֆաբ­րի­կա «Ա­տա­լան­տան»

Գո­լե­րի ֆաբ­րի­կա «Ա­տա­լան­տան»
02.10.2020 | 01:49

Այս օ­րե­րը եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լում նո­րից հա­մա­տեղ­վե­ցին ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի ու եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին խա­ղար­կու­թյուն­նե­րից մե­կի՝ Եվ­րո­պա­յի լի­գա­յի ո­րա­կա­վոր­ման եզ­րա­փա­կիչ փու­լի հան­դի­պում­նե­րով, որ­տեղ հայ­տն­վե­լու բախտ է ու­նե­ցել «Ա­րա­րատ-Ար­մե­նիան», ո­րը ե­րեկ ու­ժե­րը չա­փեց սեր­բա­կան «Ցր­վե­նա Զվեզ­դա­յի» հետ։ Նյու­թը գրե­լու պա­հին մենք, բնա­կա­նա­բար, տե­ղյակ չէինք հան­դիպ­ման ար­դյուն­քից, թե­պետ, ե­թե հրաշք լի­ներ ու մր­ցակ­ցին կա­րո­ղա­նար ծն­կի բե­րել մեր թի­մը, դա կլի­ներ ան­կեղծ ա­սենք՝ չգի­տենք էլ ինչ կլի­ներ, ո­րով­հետև գլ­խից եր­րորդ ան­գամ վեր թռ­չելն ար­դեն մի ներ­քին ա­նօ­րի­նա­չա­փու­թյան կվե­րած­վեր։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Բենևեն­տո»-«Ին­տեր», «Լա­ցիո»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյուն­նե­րով ամ­բող­ջա­ցավ սկու­դե­տեի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ Երկ­րորդ տու­րից մնա­ցած հի­շյալ դի­մա­կա­յու­թյուն­նե­րում գրանց­վե­ցին հետևյալ ար­դյունք­նե­րը՝ ար­տագ­նա­յում «Ին­տե­րը» պար­տու­թյան մատ­նեց «Բենևեն­տո­յին»՝ 5։2, հեր­թա­կան չորս գն­դա­կը մի խա­ղում խփեց «Ա­տա­լան­տան»՝ Հռո­մում չորս գն­դակ ու­ղար­կե­լով «Լա­ցիո­յի» դար­պա­սը՝ 4։1։ Նկա­տենք, որ վեր­ջի­նը ան­հա­մե­մատ ա­վե­լի ծան­րակ­շիռ հան­դի­պում էր՝ նկա­տի ու­նե­նա­լով թի­մե­րի կար­գա­վի­ճա­կը։ Ար­դյուն­քում՝ «Նա­պո­լի», «Ա­տա­լան­տա», «Ին­տեր», «Մի­լան», «Վե­րո­նա» կազ­մով հինգ թիմ վե­ցա­կան միա­վո­րով գլ­խա­վո­րում են սկու­դե­տեի ա­ղյու­սա­կը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թե­լով «Բե­տի­սին»՝ «Խե­տա­ֆեն» ե­րեք խա­ղից հե­տո յոթ միա­վո­րով գլ­խա­վո­րեց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ Նույն­քան խա­ղից նույն­քան միա­վո­րով շատ ա­րագ նրան միա­ցավ Մադ­րի­դի «Ռեա­լը»՝ հյու­րըն­կա­լե­լիս նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Վա­լիա­դո­լի­դին»։ Սա­կայն այն­պես չէ, որ միայն այս եր­կու թիմն ու­նի յոթ միա­վոր։ Նույն­քան ու­նեն և «Վա­լեն­սիան» ու «Վի­լիա­ռեա­լը», սա­կայն՝ չորս հան­դի­պու­մից։ Բայց ե­կեք լա լի­գա­յի կտր­ված­քով շատ ման­րա­մաս­նե­րի մեջ չխր­վենք, ո­րով­հետև, զո­րօ­րի­նակ, ե­րեկ «Սել­տա­յին» հյուր գնա­ցած «Բար­սե­լոնն» անց­կաց­նում էր ըն­դա­մե­նը երկ­րորդ հան­դի­պու­մը։ Կա­տա­լոն­ցի­նե­րի պես ե­րեկ երկ­րորդ հան­դի­պումն էր անց­կաց­նում և «Սևի­լիան», ո­րի մր­ցա­կիցն էր հյուր ժա­մա­նած «Լևան­տեն»։
Լա լի­գա­յի սյս օ­րե­րի խա­ղե­րից ա­վե­լորդ չհա­մա­րենք «ՈՒես­կա»-«Աթ­լե­տի­կո» դի­մա­կա­յու­թյան հի­շա­տա­կու­մը։ «ՈՒես­կան», որ մինչ այս առ­ճա­կա­տու­մը նա­խորդ ե­րե­քից պարտ­վել էր միայն մե­կում, ընդ ո­րում, զի­ջե­լով ան­հա­մե­մատ թույլ մր­ցակ­ցի, այս մեկն էլ է ոչ-ո­քի ա­վար­տել՝ հաս­նե­լով գո­լա­զուրկ ար­դյուն­քի։ Ինչ խոսք, ա­ռաջ­նու­թյան նո­րե­կի հա­մար սա ե­թե ոչ փայ­լուն, գո­նե լավ ցու­ցա­նիշ է, ին­չը չես ա­սի նա­խորդ խա­ղում «Գրա­նա­դա­յի» նկատ­մամբ 6։1 հաշ­վով շռն­դա­լից հաղ­թա­նակ տո­նած Սի­մեո­նեի սա­նե­րի մա­սին։
ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի հան­դի­պում­նե­րից հի­շա­տա­կենք «Լի­վեր­պուլ»-«Ար­սե­նալ» մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Լի­վեր­պու­լը» վս­տահ հաղ­թա­նակ է տա­րել 3։1 հաշ­վով ու ե­րեք խա­ղից հե­տո միայն, ի հա­շիվ ա­վե­լի թույլ գոր­ծա­կից­նե­րի, ի­նը միա­վո­րով հան­գր­վա­նել երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Հե­տաքր­քիր է, որ ե­րեկ նույն թի­մե­րը նո­րից էին ի­րար դեմ ե­լել, այս ան­գամ՝ լի­գա­յի գա­վա­թի խա­ղար­կու­թյան 1/8 եզ­րա­փակ­չի շր­ջա­նակ­նե­րում։
Այս հան­դի­պում­նե­րի շար­քից հի­շա­տա­կենք «Է­վեր­տո­նի» վս­տահ հաղ­թա­նա­կը «Վեստ Հե­մի» նկատ­մամբ։ Հաղ­թա­կան հան­դի­պում­ներ են ու­նե­ցել նաև ման­չեստ­րյան գրանդ­նե­րը, ընդ ո­րում՝ ար­տագ­նա­յում։ «Սի­թին» հաղ­թա­հա­րել է «Բյոռն­լիի», «Յու­նայ­թե­դը»՝ «Բրայ­տո­նի» ար­գել­քը։ Եր­կուսն էլ հաղ­թել են նույն 3։0 հաշ­վով։ Այս հան­դի­պում­նե­րից մեկ օր ա­ռաջ կա­յա­ցել էր «Տո­տեն­հեմ»-«Չել­սի» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ, ա­ռա­ջի­նը բա­ցե­լով հա­շի­վը, հյու­րե­րը չեն կա­րո­ղա­ցել խա­ղը հասց­նել հաղ­թա­կան ա­վար­տի։ Հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րում ա­ռա­վել դի­պուկ են ե­ղել Մոու­րի­նիո­յի սա­նե­րը։ Նկա­տենք, որ «ազն­վա­կան­նե­րի» պար­տու­թյու­նը կրկ­նա­կի է շո­յել պոր­տու­գա­լա­ցու ինք­նա­սի­րու­թյու­նը, ով ժա­մա­նա­կին մար­զել է «Չել­սին» ու նրա­նից բա­ժան­վե­լու ա­ռանձ­նա­պես հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն­ներ չու­նի։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գան այս օ­րե­րին հա­րա­բե­րա­կան հան­գս­տի ռե­ժի­մում էր, սա­կայն գեր­մա­նա­կան ֆուտ­բո­լը խո­շոր տոն ու­ներ՝ սու­պեր­գա­վա­թի շր­ջա­նակ­նե­րում մր­ցե­ցին ա­ռաջ­նու­թյան վեր­ջին խա­ղում «Հո­ֆեն­հայ­մից» սար­սա­փե­լի ծանր պար­տու­թյուն կրած «Բա­վա­րիան» ու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­վար­տին մոտ դորտ­մունդ­ցի­նե­րը կր­ճա­տել են հաշ­վի տար­բե­րու­թյու­նը՝ 2։1, ո­րո­շա­կի նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­լով ինտ­րի­գը պահ­պա­նե­լու հա­մար։ Երկ­րորդ խա­ղա­կե­սի տաս­նե­րորդ րո­պեին «Բո­րու­սիա­յի» նոր­վե­գա­ցի հրաշ­քը՝ Հո­լան­դը, վե­րա­կանգ­նել է հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն խա­ղա­վար­տին մոտ Կի­մի­խը խփել է հաղ­թա­կան գո­լը՝ ա­պա­հո­վե­լով մյուն­խեն­ցի­նե­րի հեր­թա­կան տիտ­ղո­սը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ