Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, մեր թշնամուն է հանձնում Ադրբեջանից Վլադիմիր Մովսիսյանի հետ բերած հողատարածքները

Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, մեր թշնամուն է հանձնում Ադրբեջանից Վլադիմիր Մովսիսյանի հետ բերած հողատարածքները
17.05.2024 | 17:35

Մայիսի 15- ի երեկոյան Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ նույն օրը, ժամեր առաջ Տավուշում, հայ- ադրբեջանական սահմանագոտում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը, որի արդյունքների կամ պայմանավորվածությունների վերաբերյալ իշխանություններն այդ պահի դրությամբ դեռ լռում են, որևէ տեղեկություն չեն հրապարակել:

Մի քանի ժամ անց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ, Արաբատ Միրզոևի «կանտորան» Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 9- րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հրապարակած մամուլի հաղորդագրությամբ փաստեց, որ Նիկոլը և իր ոհմակը չեն հրաժարվել պետական դավաճանության իրենց ուղեգծից, և Հայաստանի իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների հանցավոր թողտվությամբ հետևողական կերպով շարունակելով այն, ադրբեջանական կողմի հետ եկել են հանցավոր և հայաստանակործան նոր պայմանավորվածությունների:

Ահա Միրզոևի «կանտորայի» հրապարակած մամուլի հաղորդագրության ողջ բովանդակությունը.

«2024 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024 թ. ապրիլի 19-ի 8- րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն- նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»:

Եթե հակիրճ, ապա վերոնշյալ համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությամբ և գործընթացի շարունակմամբ մեր թշնամու վերահսկողությանն են հանձնվում Ռուսաստանից Վրաստանով Հայաստան եկող գազատարը, Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը, Նոյեմբերյանում մեր ջրային պաշարները, ինչպես նաև Տավուշում մեր ռազմավարական բարձունքներն ու պաշտպանական բնագծերը, սպառնալիքի տակ է դրվելու Ոսկեպար, Կիրանց և այլ գյուղերի անվտանգությունը, Իջևան- Նոյեմբերյան երթևեկը (հետևանքների մասին հանգամանորեն՝ հետևյալ հղումներով. https://www.youtube.com/watch?v=t00tVk9HLr0, https://www.youtube.com/watch?v=zJaFUV-3PjQ :

Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ են հաշվի առել հանձնաժողովները վերոնշյալ հանցավոր համաձայնությանը հանգելու համար: Հաշվի են առել «տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները»:

Գեոդեզիական չափումներին անտեղյակ ընթերցողին կարող է թվալ, որ եթե նշված չափումների արդյունքում հստակեցվել են կոորդինատները, ուրեմն այդպես էլ պետք է լինի, այսինքն՝ մեր հողատարածքները՝ մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին: Խնդիրը, սակայն, այն է, թե ինչն է հիմք ընդունվել գեոդեզիական չափումների համար, որն է դրա մեկնակետը: Իսկ հիմքը, մեկնակետը հենց այն է, ինչ Ադրբեջանը թելադրել է «հայկական» կողմին և «հայկական» կողմն էլ համաձայնել է դրան՝ գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի, համապատասխան քարտեզների և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ:

Հիշեցնենք , որ ավելի վաղ, 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ , ասել էր՝ «Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են», և վստահեցրել, որ «դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, և Ռուսաստանը պատրաստ է դրանց հիման վրա առաջ շարժվել` քննարկելով կողմերի հետ»։

Խոսքը Խորհրդային Միության կազմալուծման թվականի (1991) դրությամբ գոյություն ունեցող ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների մասին է: Խոսելով հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին և նշելով, որ դա կարևորագույն հարց է և այսօր խոսել են այդ հարցի շուրջ, Պուտինն ասել էր.

«Կան որոշ նախադրյալներ, որ, ընդհանուր առմամբ, ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը , ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են»:

Հետագայում, սակայն, Ալիևը (Ադրբեջանը) կոպտորեն խախտել է իր, Նիկոլի և Պուտինի կողմից 2022 թ. հոկտեմբերի 31- ին ստորագրված վերոնշյալ եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանք պահպանելու հանձնառությունը, այդ թվում՝ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու, բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի՝ 1991 թ. հռչակագրի համաձայն) քննարկելու և լուծելու պայմանավորվածությունը:

Ալմա Աթայի հռչակագրում այն ստորագրած պետությունների սահմանագոտիներում գտնվող բնակավայրերի անուններ նշված չեն, ոչ էլ ինչ- որ կոորդինատներ կան, կամ հռչակագրին հավելվածի ձևով կցված քարտեզներ:

Հռչակագրում, ինչպես ավելի վաղ արդեն նշել ենք, սահմանների առումով նշված է ընդամենը հետևյալը. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»: Իսկ որո՞նք են համարվել «գոյություն ունեցող սահմաններ»… Բնականաբար, այն սահմանները, որոնք հռչակագրի ստորագրման և ուժի մեջ մտնելու օրվա՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ նշված են ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, և որոնցով կողմնորոշվելու անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել է ռուսական կողմը:

1991 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ եղած ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի վերջին քարտեզներն ո՜ւր, 1976 թ. քարտեզներն ուր…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ