-
21.01.2014|
22:02
Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում չի քննարկվելու վարչակարգի փոփոխության հարց՝ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում երկու ժամ տևած ասուլիսում, որ ամփոփում էր ռուսական դիվանագիտության 2013 թվականը:
Համառոտ անդրադառնալով սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին և Իրանի միջուկային ծրագրին, նախարարը անցել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններին:
-
21.01.2014|
21:56
Վրաստանի կողմից 2008 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված իրողությունները չճանաչելը խոչընդոտում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, մամուլի ասուլիսում:
-
21.01.2014|
21:54
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիդեռլանդներ այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ շուտով նախագահի պաշտոնական նստավայր Ելիսեյան պալատում ոչ մի առաջին տիկին չի լինի։
-
21.01.2014|
21:52
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ թույլ չի տա Կատալոնիային անկախության հանրաքվե անել՝ տեղեկացնում է Անտեն-3 հեռուստաընկերությանը:
-
21.01.2014|
21:51
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի իր գործընկրոջը հանդիպելու նպատակով Փարիզ կայցելի հունվարի 23-24-ը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
-
21.01.2014|
21:50
Բռնությունները և լարվածությունը շփման գծի երկայնքով վտանգում են բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ արձագանքելով Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցածին:
-
21.01.2014|
21:48
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ վերցրեց Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանին ուղղված հրավերը: Պատճառը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունն է, որ պաշտոնական Թեհրանը բանակցություններին կմասնակցի առանց նախապայմանների:
-
21.01.2014|
21:46
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից՝ Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
21.01.2014|
21:30
Լեհ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ազգային արտադրության օղի է նվիրել: «Սերգեյ Վիկտորովիչ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպման ընթացքում ձեզ կարտոֆիլ նվիրեց, դուք հիշեցիք Լեհաստանի մասին։ Մենք նույնպես հիշում ենք, և Ձեզ համար նվեր ենք պատրաստել»,-ասել է նա:
-
21.01.2014|
17:18
«Իրադրությունը՝ Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այսօր Ուկրաինայի հետ ուղիղ կապի միջոցով իր աջակցությունը հայտնեց Մայդանում ցուցարարների պահանջներին։ Նա ողջունեց ուկրաինացիների՝ եվրոպական ընտանիքին միանալու պայքարն ու ձգտումները։