-
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին երկրի արևելքում ձեռնարկվող գործողությունների մեջ:
-
Մաքսային միության անդամ երկրներում կարող են արգելվել կեդերը և բարձրակրունկ կոշիկները: ՌԴ Справедливая Россия կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին: Նա պահանջում է նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշիկին, որը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշիկների արգելմանը:
-
Արևմուտքն օգտագործում է ահաբեկիչներին՝ Մերձավոր Արևելքում պառակտում մտցնելու և իրեն ոչ ձեռնտու կառավարությունները տապալելու համար՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ Ալիևը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
-
Պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
-
Երևանում կայացել են դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարությունների միջև:
-
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կարող է 2018 թվականին մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետի ընտրություններին:
-
Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար, 89-ամյա Թաշին Շահինկայան դատապարտվել են ցմահ ազատազրկման 1980-ին զինվորական հեղաշրջում անելու համար:
-
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
-
1987 թվականի հունիսի 17-ին Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։