Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Նարինե»-ի վրա դրված արգելանքը հանվել է

    «Նարինե»-ի վրա դրված արգելանքը հանվել է

    05.07.2013| 18:09
    Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
  • «Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»

    «Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»

    05.07.2013| 16:20
    Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը: Այն Տաղավար տոն է և եկեղեցիներում այդ օրը սուրբ պատարագ է մատուցվում: Տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից: Տեր Թովմաս քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վարդավառի սկզբմավորման պատմությանը` մանրամասնելով, որ տոնը Հայաստանում նշվել է 4-րդ դարից, քրիստոնեությունն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից:
  • Շամպինիոնի օգուտն ու վնասը

    Շամպինիոնի օգուտն ու վնասը

    05.07.2013| 12:20
    Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում: Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի:
  • Անպաշտպան գրքերն ու ՀՀ օրենքը

    Անպաշտպան գրքերն ու ՀՀ օրենքը

    05.07.2013| 12:06
    Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի երբեմնի ամենամեծ, ամենահայտնի գրքի շուկայի փակումը երևանցիները ընդունեցին դժգոհությամբ, գրավաճառները միառժամանակ մնացին գործազուրկ: Գրքի ավանդական շուկան, կարծես թե, գտել է իր կանգառը. Աբովյան փողոցի հ.36/2 հասցեում (կամերային տան մոտակայքում) գրքի բացօթյա վաճառքի սրահի կառուցման համար տրվել է շինարարության թույլտվություն:
  • Իսկ աղջնակը գտավ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»

    Իսկ աղջնակը գտավ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»

    05.07.2013| 00:24
    «Ուրվագծով» լսում էի Պետրոս Ղազարյանին: Հրավիրել էր ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնից մի դասախոսի և իր հերթապահ հարցերն էր հնչեցնում՝ մարդիկ լավ, շքեղ կյանքի են ձգտում, դրա համար էլ չեն արժևորում կրթությունը, նախընտրում են կաշառքով լուծել հարցերը և այլն:
  • Սեռավարակից խուսափելու համար միայն պահպանակը բավարար չէ, պետք  է ունենալ հավատարիմ զուգընկեր

    Սեռավարակից խուսափելու համար միայն պահպանակը բավարար չէ, պետք է ունենալ հավատարիմ զուգընկեր

    04.07.2013| 21:47
    «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ու «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան, այսօր, հրավիրված ասուլիսում խոսեցին անպաշտպան սեռական հարաբերության հետևանքներից առաջացած բարդությունների և անցանկալի հղիության մասին: Ըստ մասնագետների, սեռական վարակներից խուսափելու համար միայն պահպանակ օգտագործելը բավարար չէ, պետք է ունենալ նաև հավատարիմ զուգընկեր:Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, 100 սեռավարակների մոտ 15-ն է ստանում բուժում, մնացած 85-ը ինչ-ինչ պատճառներով մնում է չբուժված:
  • ՎՊ-ն աչքաթող է արել

    ՎՊ-ն աչքաթող է արել

    04.07.2013| 13:35
    Մինչ կառավարություն-ՎՊ դիմակայությունը շարունակվում է, հողի հետ արևաձագից մայրամուտ կռիվ տվող գյուղացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ով է իրականում «լափողն ու թալանողը»: Նա ուզում է իր ոռոգման ջուրը հնարավորինս հասանելի լինի, գյուղամիջյան գոնե գլխավոր ճանապարհը մի օր ասֆալտապատվի ու ընդհանրապես, իր առտնին հոգսերը մի քիչ թեթևացված լինեն: ՎՊ-ն մեկ անգամ չէ, որ Գեղարքունիքի մարզում ստուգումներ է անցկացրել, սակայն, irates.am-ի տեղեկություններով, մարզի Աստղաձոր գյուղը երբեք չի հայտնվել նրա ուշադրության կենտրոնում:
  • Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    03.07.2013| 21:35
    Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
  • Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    03.07.2013| 17:24
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է միասեռ զույգերից կազմված ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը։ Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս քայլն ուղղված է նրան, որպեսզի պաշտպանվի երեխաների հոգեբանությունը, զերծ պահվի նրանց բարդույթների ձևավորումից, հոգեկան տառապանքներից և սթրեսներից։ Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում պաշտոնապես չեն թույլատրվում։ Օրենքը կառնչվի այն անհատներին, ովքեր կկասկածվեն համասեռամոլության մեջ։
  • Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    03.07.2013| 17:19
    «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա: