07.09.2018|
00:02
Ո՜վ մեծ Աստված, Արարիչ ամենայնի, որ քո մեծ ողորմությամբ ինձ արժանացրիր լինելու ընտանիքի հայր (մայր) ու բարեգթությամբդ ինձ զավակ պարգևեցիր. փա՜ռք ու գոհություն այդ ամենի համար... Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՜ր, պահիր ու պահպանիր զավակներիս հոգին և մարմինը կործանող բոլոր փորձություններից՝ պարգևելով բժշկություն, առողջություն, իմաստություն և Աստվածպաշտության շնորհ. Ամեն: