Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իմ քննադատությունը ոչ թե նախագահի չգնալու հետ էր կապված, այլ նախագահի չգնալու պատճառաբանության»

«Իմ քննադատությունը ոչ թե նախագահի  չգնալու հետ էր կապված, այլ նախագահի  չգնալու պատճառաբանության»
05.06.2012 | 01:14

«Իրատես de facto»-ի բլից հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ:


«ԱՅԴ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»


-Պարոն Օսկանյան, հունիսի 4-ին (զրույցը կայացել է մայիսի 31-ին- խմբ.)սպասվում է ԱՄՆ պետդեպի քարտուղար Հիլըրի Քլինթոնի այցը Հայաստան: Խոսելով Սերժ Սարգսյանի Չիկագո չկատարած այցի մասին, Դուք կարծիք հայտնեցիք, թե դա լավ հնարավորության չօգտագործում էր, և որ հերթական անգամ Հայաստանի մեկուսացում տեղի ունեցավ: Դուք տասը տարի եղել եք հայաստանյան արտաքին քաղաքականության պատասխանատու. պաշտոնավարման այդ տասը տարիներին երբևէ ԱՄՆ պետքարտուղար Հայաստան այցելե՞լ է։ Ի դեպ, դա պետդեպի ղեկավարի երկրորդ այցն է Հայաստան` երկու տարվա մեջ։
-Նայե՛ք. Չիկագոյի խնդրի հետ կապված ասեմ, ճիշտ հասկանանք. իմ քննադատությունը ոչ թե նախագահի չգնալու հետ էր կապված, այլ նախագահի չգնալու պատճառաբանության: Ես կարծում եմ, որ այդ բացատրությունը սխալ բացատրություն էր:
-Դուք գիտեիք ավելի լուրջ պատճա՞ռ, որը չէր դրվել պատճառաբանության «տակ»:
-Ո՛չ, պարզապես տրված բացատրությունը գոհացուցիչ չէր:
-Վերադառնանք «բուն» խնդրին. այսպիսով, եղե՞լ է պետդեպի առաջին դեմքի այցելություն Հայաստան` Ձեր պաշտոնավարման օրոք` տասը տարիների ընթացքում, եթե շատ եք ուզում, նաև դրանից առաջ, երբ Դուք կրկին ԱԳ պատասխանատուներից էիք:
-Ի՞նչ կապ ունի էդ:
-Մե՛ծ:
-Չի՛ եղել, հիմա լինում է:
-Երկրո՛րդ անգամ: Իսկ ինչպե՞ս եք գնահատում այդ այցերը, ի մասնավորի` այս մեկը, որպես մշտապես «գործող» դիվանագետ:
-Դե ինքը կգա, կասի, էլի, երևի: Նաև հարցեր կպատրաստի: Դե, կգա, կերևա, էլի: Սպասենք` տեսնենք:

«ԴԵ, ԵՍ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԿՈԱԼԻՑԻԱ ՉԵՆՔ ՄՏԵԼ, ԷԼԻ»

-Պարոն Օսկանյան, կարո՞ղ ենք ասել, որ Ձեր ինքնաբացարկ չգրելով (չմոռանանք, որ ինքնաբացարկ գրեց ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող, միասնական շտաբում Ձեզ հետ իշխանությունների դեմ` հանուն ազատ ընտրությունների պայքարած Հմայակ Հովհաննիսյանը)` քաղաքական թևը ԲՀԿ-ում այդպիսով հաղթեց:
-Դե ես էդպես չեմ դիտարկում, էլի. հաղթել-պարտվել: Դու ինչ-որ մի խնդիր ես դնում և փորձում ես հետապնդել այն:
-«Հետապնդեցի՞ք»:
-Դե, ես շատ գոհ եմ, որ մենք կոալիցիա չենք մտել, էլի, ես դա չեմ համարում ինչ-որ իմ հաղթանակ, ուրիշի հաղթանակ: Դա ճիշտ որոշում էր, և ժողովուրդը շատ լավ արձագանքեց դրան:

«ԵԿԵՔ ՎԵՐՋԱՑՆԵՆՔ, ԵԿԵՔ ՎԵՐՋԱՑՆԵՆՔ»


-Խոսակցությունները, թե հնարավոր է` Դուք վերցնեք լիդերությունը կուսակցությունում, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, և որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այսօր` ԱԺ առաջին նիստից նաև այդ ենթատեքստում պետք է դիտարկել:
-Էդպիսի բան չկա:
-Դուք ասել էիք, որ մասնակցելու եք ՀՀԿ միտինգին:
-Ո՞ր ՀՀԿ-ի:
-Հայաստանյան: Դուք ասել էիք, որ գնալու եք մասնակցեք ՀՀԿ միտինգին, որովհետև ընդամենը համերգ է լինելու. մասնակցեցի՞ք:
-Միտինգին` չէ, ես կողքից նայում էի, այո, մոտակայքում էի, համերգը լսում էի:
-Իսկ փուչիկները պայթելիս Դուք այնտե՞ղ էիք. հո չվնասվեցի՞ք:
-Չէ, այդ պահին այնտեղ չեմ եղել:
-Ի դեպ, պարոն Օսկանյան, տամպլիերները եկել էին Հայաստան, տեղյա՞կ եք, կարո՞ղ է գիտենաք` ինչու էին եկել:
-Ոչ, ոչ… եկեք վերջացնենք, եկեք վերջացնենք:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 6658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ