ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տնից գողության դեպքի առթիվ։
Թեև ընդդիմությունը չընդունեց հանրաքվեի արդյունքները, անգամ որոշեց դիմել ՍԴ, իսկ իշխանությունն էլ կեղծիքների ապացույցներ էր անընդհատ պահանջում, այդուհանդերձ, հանրաքվեից ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը «դաս» չքաղեցին:
Ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը։
Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։
ՀՀ Ազգային ժողովում այսօր ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որ երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...