Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հասարակությունն իրավական դաշտին առնչվող հարցերի շուրջ բավական զգայուն է դարձել

Հասարակությունն իրավական դաշտին առնչվող հարցերի շուրջ բավական զգայուն է դարձել
07.11.2012 | 15:12

Վերջերս հեռուստատեսությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաղորդավարի հետ իր ելույթը վերջացրեց այսպիսի արտահայտությամբ ` «բազմանում են սրիկանները, բազմանում են»: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով երկրի «ներքին իրավական դաշտի համակարգող», բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր դերակատարների մասին: Սակայն այս պարագայում անհասկանալի է դառնում, թե, ինչու են սրիկաները ակտիվ բազմանում հենց ընտրություններից առաջ (լինեն Աժ-ի, թե նախագահական ընտրությունները): Փորձենք միասին հասկանալ, թե իրականում ովքեր են մեր հասարակության բարձրաստիճան սրիկանները: Այսօր մեր երկիրը բաժանված է երկու մասի`պարկեշտների և ամեն գնով հարստացողների: Պարկեշտներն ընդունում են, հնազանդվում են, լսում են, տեսնում են…. և ամենակարևորը` ապրում են օրենքով: Նրանք վայելում են այն, ինչ օրենքով արգելված չէ, որպես կանոն համեստ են, զուսպ, հանուն հայրենիքի պատրաստ են գնալու ամեն զրկանքների հասկանում են այն, ինչ «վաշխառուններին» տրված չէ, բայց կարող է հասու դառնալ ստիպողաբար: Եվ ստացվել է այնպես, որ այդ վաշխառուների ճիշտ կամ սխալ ընկալումից և կամքից է կախված, թե ինչպես կապրեն օրենքը պաշտող մարդիկ: Նրանց տրված են արտոնություններ, և նրանք իրենց «կատարելության» ճանապարհին հասնելու ժամանակ, ցավոք, ի զորու են ոչնչացնելու մարդկային արժեքները, ազգանպաստության գաղափարը և ամենակարևորը` սերը դեպի Հայրենիքը:

Հասկանալի պատճառներով հասարակությունն իրավական դաշտին առնչվող հարցերի շուրջ բավական զգայուն է դարձել: ՀՀ նախագահի հրապարակավ քննադատությունը դատախազությանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հույս դնել այսօրվա դատախազական համակարգի վրա, քանի չեն փոխվել առաջին դեմքերը և մոտեցումները, անիմաստ է: Այդ իսկ պատճառով ամբողջ բեռը` վերոհիշյալ սրիկաներից ազատվելու, փաստորեն դառնում է Վլադիմիր Գասպարյանի առաքելությունը:
Ավարտելով կցանկանայի նկատել, որ եթե այդ առաքելությունից էլ բան դուրս չգա, ապա այդ ժամանակ սրիկաներով և նրանց սատարողներով այս անգամ արդեն կզբաղվի անձամբ ժողովուրդը, իսկ այդ առաքելության մեջ ես կասկած չունեմ:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5215

Մեկնաբանություններ