Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ընթանում է միասնական քննությունների լրացուցիչ փուլը

Ընթանում է միասնական քննությունների լրացուցիչ փուլը
03.07.2013 | 12:29

Հուլիսի 1-ին ավարտվել է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման ժամկետը։ Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 2-ին, «Ռուսաց լեզու» առարկայով մեկնարկել է լրացուցիչ փուլը, որին մասնակցելու է շուրջ 840 դիմորդ։ Նրանցից 195-ն առաջին փուլին չեն մասնակցել հիվանդության կամ հարգելի այլ պատճառով։

Հիշեցնենք, որ լրացուցիչ փուլը նախատեսված է 2013թ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունց զորացրվածների, սփյուռքի շրջանավարտների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների, 2012-13 ուսումնական տարվա այն շրջանավարտների համար, ովքեր հարգելի պատճառներով չեն մասնակցել միասնական քննությունների, ինչպես նաև՝ նրանց համար, ովքեր առաջին փուլին մասնակցելու նպատակով չեն հայտագրվել։

Այս փուլում ՙՀայոց լեզու և հայ գրականություն՚ առարկայից քննություն կհանձնի 296 դիմորդ, մաթեմատիկայից` 302, անգլերենից` 228, կենսաբանությունից` 148: ԳԹԿ-ից վստահեցնում են, որ երկու փուլերում էլ քննական թեստերը նույն բարդության են, և հավասար պայմաններ են ստեղծված բոլոր դիմորդների համար։ Այս ընթացքում կընթանան նաև ներբուհական քննությունները։

Քննական մարաթոնը կավարտվի հուլիսի 8-ին:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ