Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիցկան միջոցների միջև խտրականություն չի դնում

Լիցկան միջոցների միջև խտրականություն չի դնում
03.07.2013 | 17:00

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասել է, թե ինքն ունի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի ամբողջական տարբերակը, որը չկա համացանցում: Ռուբեն Սահակյանը Լիցկայի որդու փաստաբանն է: Նա, իրականում, լուրջ հայտարարություն է անում այն մասին, թե համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է: Դժվար թե Սահակյանը չի հասկանում, որ մոնտաժելու հարցում կասկածյալը Սուրիկ Խաչատրյանն է: Ուրիշ ո՞վ, եթե ոչ Լիցկան է մոնտաժել տեսանյութը` անձամբ կամ որևէ մեկի օգնությամբ: Ծիծաղելի է մտածել, թե այն մոնտաժվել է Խաչատրյանների վերահսկողությունից դուրս, նաև` տարակուսելի, թե ինչու շատ կարևոր կտորը տեսանյութում պահպանվել է: Խոսքը վերաբերում է այն հատվածին, երբ Ավետիք Բուդաղյանը անօգնական վիրավոր ընկած է, իսկ Խաչատրյաններըի մտքով չի էլ անցնում նրան օգնել: Կարծում եմ, միայն խուճապահար, արագ հետքերը ծածկելու մտահոգությունը ունեցողի աչքից կարող էր նման կարևոր փաստը սպրդել, կամ էլ տեսանյութում Խաչատրյաննների մեղավորությունն ապացուցող այնպիսի դրվագներ են եղել, որ նման մանրուքին ուշադրություն չի էլ դարձվել:
Հիմա` ինչո՞ւ է Ռուբեն Սահակյանը անուղղակի խոսում տեսանյութի մոնտաժման մասին: Արդյո՞ք նա այնքան միամիտ է, որ չի հասկանում, թե դրանով արդեն իսկ հաստատում է այն, ինչի վերաբերյալ մամուլում կասկածներ կային: Սահակյանը նաև ասել է, թե հնարավոր է, որ տեսանյութի ամբողջական տարբերակով ապացուցվի, որ Բուդաղյանները նախապես կազմակերպված զինված հարձակում են իրականացրել: Վերհիշենք միջադեպի հետևանքները` Բուդաղյաններից մեկը սպանվել է, մյուսը դեռ չի էլ ապաքինվել: Ուրեմն այդ ի՞նչ կազմակերպված հարձակման մասին է խոսում փաստաբանը: Արդյո՞ք փաստաբանը կարծում, թե Բուդաղյանի նման փորձառու զինվորականը կարող էր վրիպել նախապես կազմակերպված օպերացիայի դեպքում: Ի՞նչ տրամաբանությամբ է փաստաբանը նման վարկած առաջ քաշում: Սահակյանը փորձված փաստաբան է: Նա հանձնառություն ունի պաշտպանելու մի աղմկահարույց գործով անցնող մեղադրյալի, ով կասկածվում է սպանության մեջ: Լիցկան պատահական չի ընտրել հենց նրան, իսկ ինչ նկատառումներով է համաձայնել Սահակյանը: Դժվար թե նա չի գիտակցում գործի լրջությունը: Ինչպես յուրաքանչյուր փաստաբան, Սահակյանն էլ կոչված է հնարավորինս պաշտպանելու Խաչատրյանի որդուն: Հնարավորինս, բայց ոչ ամեն գնով: Իսկ Սահակյանը վարկած է հրապարակում, որն արդեն մեկ ամիս հետևողականորեն շրջանառվող ինքնապաշտպանության տարբերակի ժանրից է: Ռուբեն Սահակյանը, սակայն, չի խոսել մի շատ կարևոր հանգամանքի մասին. ինչպե՞ս եղավ, որ նախապես կազմակերպված զինված հարձակումից անակնկալի չեկան Խաչատրյանները: Եթե նրանք հասցրել են զինվել, նշանակում է մինչ Ավետիք Բուդաղյանի` Լիցկայի տուն գալը մի շատ կարևոր բան է եղել, որից զգուշանալով Լիցկան զինել է իր հարազատներին ու աշխատակիցներին: Ուրեմն ի՞նչ է եղել մինչ այդ, որի մասին լռում է Լիցկան, և որի մասին չի կարող խոսել Ավետիքը` նույն Խաչատրյանների հոգածությամբ: Ռուբեն Սահակյանը, ի դեպ, նաև ակնարկել է, թե Բուդաղյանի` տուժող կողմ ճանաչվելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Սա լուրջ սպառնալիք է Արտակ Բուդաղյանին ուղղված: Պարզ է, որ Լիցկան ամեն կերպ փորձում է գնդապետին հասկացնել, որ հաշտություն կնքեն, թե չէ արդյունքում գործը կշրջվի տուժած Բուդաղյանի դեմ: Իսկ նրան այդ հարցում օգնում են ոչ միայն իշխանության մեջ կարևոր դերակատարում ունցող անձինք, այլև փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Վերջինս գոնե պիտի իմանա, թե միշտ չէ, որ նպատակը արդարացնում է միջոցները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ