Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

«Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»
26.07.2013 | 17:10

Հարյուր դրամի համար մղվող պայքարը դեռ չի ավարտվել: Կրքերը դեռ չեն հանդարտվել: Այն` այժմ էլ Մաշտոց-Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է քաղաքապետարանի դիմաց: «Մենք պահանջում ենք, որ 100 դրամիմասին կայացրած որոշումը լինի վերջնական, ոչ թե ժամանակավոր: Մենք չենք ուզում մի քանի ամիս հետո կրկին տրանսպորտի գին քննարկեն :Թող օրինակ վերցնեն հարևան Վրաստանից` էնտեղի մետրոպոլիտենն առանց ժետոնի է աշխատում: Թեկուզ Եվրոպայից: Ինչո՞ւ Եվրոպայի լավ օրենքները այստեղ չի կիրառվում»,-ասում էին ակտիվիստները, ովքեր նաև անցկացնումում էին ստորագրահավաք:

Արևի տակ ժամեր շարունակ իրենց իրավունքները պաշտպանող մի քանի տասնյակի հասնող երիտասարդները հայտարարում էին, որ մնալու են այդտեղ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն իրականացել, հոգնածներին խորհուրդ էին տալիս նստել խոտերի մեջ:

«Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ` չմտածելով, որ դա կբերի սոցիալական լուրջ խնդիրներ:Մեղավորները պետք է պատժվեն»,-բարձրախոսով հայտարարում էին ակտիվիստները` պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավոր պաշտոնյաներին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ