Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թատերական ներկայացում ցմահների հարցով

Թատերական ներկայացում ցմահների հարցով
16.10.2013 | 17:16

Ինչպես irates.am-ը տեղեկացավ, հոկտեմբերի 18-ին Մաշտոցի պուրակում, հայտնի ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ, բեմադրվելու է ցմահ ազատազրկվածների խնդիրներին առնչվող թատերական ներկայացում։ Լինելու են նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցը պարբերաբար հրապարակայնացրած անձինք։

Մեր տեղեկություններով, ներկա է լինելու նաև գերմանացի ռեժիսոր, ով գործուն մասնակցություն է ունենալու ներկայացման մեջ։
Ցմահ դատապարտվածների խնդիրներին առնչվող հրապարակումները վերջերս կտրուկ ավելացել են, մեծացել է նաև հանրային և քաղաքական հետաքրքրությունը այդ առնչությամբ։ Թե որքանով ներկայացումը կազդի այս հարցում պատկան մարմինների որդեգրած քաղաքականության վրա, դժվար է ասել, սակայն հստակ է, որ ցմահ ազատազրկվածների վիճակն օրեցօր վատթարանում է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ