Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի

Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի
18.10.2013 | 16:45

Տիգրան Առաքելյանը երեկ հեռուստաեթերով ասել է բաներ, որոնց մասին հասարակությունը ընդհանուր առմամբ տեղյակ էր: Սկսած` թե ինչպես է հնարավոր քաղաքացու նկատմամբ գործ սարքել, տևական ժամանակ մարդուն ազատազրկել և հետո նույն այդ գործը մեկ օրվա մեջ գլխիվայր շուռ տալ՝ ազատազրկվածին ազատություն շնորհելով, վերջացրած նրանով, որ Հայաստանի ազատազրկման վայրերում մարդկանց թերսնում են: Հոդվածը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել էր իբր ոստիկանի քիթ ջարդելու համար: Առաքելյանը և նրա փաստաբանները երկու տարուց ավելի զբաղված էին ապացույցներ ներկայացնելով, որ նա ոստիկանի քիթ, այնուամենայնիվ, չի ջարդել: Ավելին` առաջին ատյանի դատարանը հաշվի չառավ ներկայացված ապացույցները, իսկ վերաքննիչ դատարանը բազմաթիվ նիստերից հետո միայն արդարացրեց նրան, այն էլ ոչ թե քննության արդյունքում, այլ համաներման տեքստի հրապարակումից հետո: Ասել կուզի` իշխանությունների պատվերով, ինչպես և նախկինում իրականացված ազատազրկումն էր: Փաստորեն, Տիգրանը երկու տարուց ավելի բանտում անցկացրեց մի հանցանքի համար, որը չի գործել: Ինքը սա բացատրեց քաղաքական իրավիճակով. իշխանությունները իրենց (ՀԱԿ-ի ևս երեք ակտիվիստի` Դավիթ Քիրամիջյան, Սարգիս Գևորգյան և Արտակ Կարապետյան) օգտագործեց ՀԱԿ դաշինքի և իշխանության միջև սկսված երկխոսությունը «վիժեցնելու համար»:

Տիգրանի երեկվա մյուս հայտարարությունն այն էր, որ բանտարկյալները վատ են սնվում: Նրա ունեցած տեղեկություններով յուրաքանչյուր բանտարկյալի պետությունը օրական մոտ 4 հազար դրամ է հատկացնում, բայց ազատազրկվածներին այդ գումարի նույնիսկ կեսը չի հասնում: «Միայն տեսքը բավական է, որ եթե կարող ես, հնարավորություն ունես՝ չօգտվես այդ սննդից: Պատկերացնում եմ, որ այն մարդիկ, ովքեր օգտվում են, ինչ նվաստացման են ենթարկվում»,-ասել է Տիգրանը: Տիգրանի սույն հայտարարությունը չեմ կարծում, թե նորություն է հասարակության համար: Գոնե ես, իրադարձությունների բերումով, տեղյակ եմ, թե ինչպես, օրինակ, հոգեբուժարաններում յուրաքանչյուր հիվանդին հատկացվող գումարի մեկ երրորդն էլ չի ծախսվում նույն այդ հիվանդի համար: Այսինքն` պետական գումարների յուրացումը, որը կոռուպցիայի անդավաճան բաղադրիչն է, առկա է մեր երկրում այնպես, ինչպես եղել է տարիներ առաջ` մինչ մեր երկրում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները:

Չնայած այս ամենին, երեկվա հարցազրույցից մի քանի այլ բնորոշումներ էլ կարող ենք առանձնացնել, որոնք առնչվում են մարդկային նկարագրին ու ժողովրդավարության դեֆիցիտ ունեցող Հայաստանում այդ նկարագիրը անփոփոխ պահելու կամքին. Տիգրան Առաքելյանը ազատազրկման վայրում անցկացրած տարիները կորցրած չի համարում` նա ապրել է պարզապես մեկ այլ միջավայրում, չնայած օրինապահ համակարգի` իր նկատմամբ օրինախախտ վերաբերմունքին շարունակելու է պայքարել հանուն մարդու իրավունքների պաշտպանության և վստահ է իր պնդման մեջ, որ ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ