Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են

Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են
24.10.2013 | 23:21

«Իրատես de facto»-ն արդեն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներին։ Տեղի մեր աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում։ Վերահսկողները քննում են, թե ինչո՞ւ է խախտվել մրցույթներ հայտարարելու կարգը նաև քաղաքապետարանի բաժինների պետերին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պարագայում։ Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենա գնվել է շուրջ 10000 դոլարով, ինչը համապատասխան փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, Չինաստանում ևս բիզնես ունի, ու, նույն աղբյուրի պնդմամբ, հենց իր կազմակերպության միջոցով են քաղաքապետարանի գումարները հասնում չինական ընկերություններին։
Քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատակիցներից շատերը սպասում են, թե երբ է ՎՊ-ն անդրադառնալու աշխատավարձերի «նվազեցման» խնդրին։ Պարզվում է՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների հիմնարկների մի քանի հարյուր աշխատողների աշխատավարձերը, Սամվել Բալասանյանի հրահանգով, իջեցվել են 20-25 հազար դրամով։ Եթե նախկինում գրադարանավարներից շատերը ստանում էին 65000 դրամ, ապա այժմ՝ 40000 դրամ։ Վերջիններիս մտահոգում է, թե ինչ սկզբունքով է քաղաքապետն իր խորհրդականներին վճարում 205000 դրամ, իսկ դաստիարակի ու գրադարանավարի աշխատավարձն իջեցնում։
Ավելին, ըստ Գյումրու մեր աղբյուրի, Բալասանյանը քաղաքապետարանը «լցրել» է իր մտերիմներով ու հարազատներով, ինչի հետևանքով բոլոր բաժիններում աշխատողների թիվն այնքան է ավելացել, որ մի սեղանի մոտ երկու մարդ է նստում։ Օրինակ, եթե գովազդի բաժնում նախկինում վեց աշխատող կար, այսօր նրանց թիվը 20-ի է հասնում։
Այս տեղեկությունների առնչությամբ դիմեցինք Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, ով հերթական անգամ մեզ նույն պատասխանը տվեց, թե մեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Հաստիքացուցակը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, այնուհետև հայտարարվել են մրցույթներ, և այդ մրցույթներն անցել են աննախադեպ թափանցիկ պայմաններում՝ Գյումրու ԶԼՄ-ների ներկայությամբ»,- ասաց մամուլի խոսնակը։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ այսուհետ Գյումրու քաղաքապետարանին առնչվող ցանկացած նյութ գրելուց հետո կարող ենք առանց Զոհրապ Եգանյանին դիմելու, նրա անունից գրել, որ մեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ