Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ազատության սահմանումն՝ ըստ Խոդորկովսկու

Ազատության սահմանումն՝ ըստ Խոդորկովսկու
24.11.2013 | 17:11

«Ալպինա Պաբլիշեր» հրատարակչությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լույս է ընծայել «Պետություն, հասարակություն, կառավարում» հոդվածների ժողովածուն, որը խմբագրել են տասը տարուց ավել անազատության մեջ գտնվող ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկին և Մոսկվայի փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Նիկոլսկին: Գրքում տեղ է գտել նաև Մ. Խոդորկովսկու հոդվածը, որում նա խորհում է ազատության և անազատության խնդիրների, Ռուսաստանի անցյալի ու ներկայի մասին:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ գրքից:

«Ազատությունը գիրք է, որն անպայման լավ նվեր է նրանց համար, ովքեր կարողանում են կարդալ: Մյուսների համար այն լավագույն դեպքում շենքի ներսի զարդարանք է, վատագույն դեպքում՝ օջախը վառելու միջոց:

Ռուսաստանում ազատությունը հեշտությամբ վերածվում է անազատության, իսկ անազատությունը երբեմն թվում է ավելի հրապուրիչ, քան ազատությունը: Այդ իսկ պատճառով էլ ՌԴ-ում պետք է վիճել ազատության մասին՝ բացելով նոր հորիզոններ, որոնք երկրագնդի այլ մասերում վաղուց դարձել են սովորական:

...Ազատությունը ուժեղ հասարակության նպատակն ու առաջնահերթությունն է: Թույլ հասարակությունը նախընտրում է անազատությունը: Դա աքսիոմա է: Բայց այդ աքսիոման արժանահավատ է միայն պատմական կարճ ժամանակահատվածի համար: Ազատության բացակայության պայմաններում հասարակությունը դադարում է զարգանալ, լինել ազատ, կյանքն այնտեղ դառնում է անտանելի, և նա վաղ թե ուշ դադարում է ներգրավվել հեղափոխության և քաղաքացիական պատերազմների մեջ, փոքրիկ և թույլ մարդու պես իր ազատությունը վարձավճարով տալիս է իշխանությանը՝ նրանից հուսալով պաշտպանություն:

Առօրյա կյանքում մենք այնքան էլ շատ մարդկանց չենք հանդիպում, որոնց համար ազատությունը կենսական անհրաժեշտություն է: Հակառակը՝ գրեթե ամենուր մենք հանդիպում ենք մարդկանց, որոնց համար անազատությունը հարմարավետ միջավայր է: Մարդիկ սովոր են ապրել անազատության մեջ, ինչպես սովոր են բնապահպանական խնդիրներ ունեցող քաղաքի կյանքին, երբ շուրջբոլորը ծխում են խողովակները, և օդում կանգնում է նրանց մռայլ մշուշը: Եվ որքան թույլ է զարգացած հասարակությունը, որքան ավելի խոցելի է տարբեր սոցիալական արատներով, այնքան ուժեղ է նրա հակվածությունը՝ թեքվելու դեպի անազատությունը:

...Ազատությունը շաքար չէ: Նրա մեջ կա դառնահամ, ինչպես՝ դեղորայքի, և անազատության բուժումը լուրջ փորձություն է: Հակումը ազատության նկատմամբ բխում է համապատասխան դաստիարակությունից: Ընդ որում՝ երբեմն պահանջվում է ոչ միայն դաստիարակություն, այլև՝ իսկական ներշնչանք: Փոքրամասնությունը տարեցտարի պետք է մանրակրկիտ աշխատի հանուն նրա, որ ժողովրդին ճաշակել տա ազատության համը: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ են բանավեճեր, որոնց միջոցով էլ կբացահայտվի նրա էությունը»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ