Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ
17.12.2013 | 00:35

Հարգելի պարոն Սարգսյան, ես գրել եմ Ձեզ մի շարք դիմումներ, բայց, ավաղ, դրանք երբեք Ձեզ չեն հասել, քանի որ դրանցով զբաղվում է Ձեր հատուկ ծառայությունը` Հ. Հովսեփյանի ղեկավարությամբ, իսկ նրանք Ձեզ ոչինչ գոնե բանավոր չեն զեկուցում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում, ինչպես են թաքցնում քննչական վարչության կոպիտ սխալները, ամբողջովին ստերի վրա հիմնված, ծեծելով կորզում ցուցմունքները։ Մեղադրյալը գրում է բողոք քննիչ Մ. Մանասյանի ապօրինությունների վերաբերյալ, պատասխանում է ոչ թե ոստիկանապետ Վ. Գասպարյանը, այլ նույն Մանասյանը: Այսինքն, ում մակագրվում է բողոքը, նա էլ ստանում է։
ՈՒզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ոստիկանները, բառի բուն իմաստով, թալանեցին ինձ (տարան իմ ոսկեղենը), անօրինական, «խուլիգանավարի» դուռս բացեցին, ամբողջ տունս տակնուվրա արեցին, ինձ հայհոյեցին, հարսիս առանց իրավունքի խուզարկեցին: Ոչինչ չգտան, բայց հարսիս իրենց հետ տարան բաժին, առավոտյան նոր բաց թողեցին։ 45 օր անց խաբեությամբ կանչեց քննիչ Մանասյանը, իբր անձնագիրը պետք է տա, բայց ուղարկեց բանտ։ Դա արվեց այն պատճառով, որ ես սկսեցի բողոքել իրենց դեմ։ 6-րդ բաժնի աշխատակից Ն. Ավետիսյանը լավ էլ գիտեր, որ բողոքները տեղ չեն հասնելու, դրա համար էր ասում. «Բողոքի, բողոքի, մենք բողոքողներին այ սենց ենք անում», ու ձեռքով ցույց է տալիս իրեն շատ վայել խուժանի ժեստ։ Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ։ Վարչության պետ Գ. Համբարձումյանը տղայիս բռնելուց 4 ամիս հետո ասել էր. «Մերդ բողոքում ա, բայց մեր հեչ …ին չի»: Սա մի շղթայական կապ է` վարչություն-դատախազություն-դատարան, իսկ գլխավոր դերակատարները նույն մարդիկ են` Մանասյան-Համբարձումյան-Վ. Մուրադյան:
Հարսիս դատապարտել են 8 տարվա ազատազրկման (ոչ մի հանցանք ապացուցված չէ, բայց դատում են նարկոտիկին վերաբերող բոլոր կետերով՝ վաճառք, ձեռքբերում և այլն): Նույնն էլ տղայիս պարագայում է: 7 տարի 5 ամիս բերդում է, ունի մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինքն արդեն ստանում է «Մետադոն», ունի երկու երեխա` 10 տ. աղջիկ, 8 տարեկան տղա: Արդեն 7 տարի 5 ամիս սպասում եմ, և նորից 14 տարի են ավելացրել, ինչ է իր օգտագործման համար ունեցել է «րցոցՑպՍր ՑՈոսպՑՍՈ», որը, ի դեպ, տալիս են թմրամոլներին և ալկոհոլիկներին բուժման նպատակով: Հարց՝ որտեղի՞ց է այդ «րցոցՑպՍր» դեղը մտնում Հայաստան, ովքեր են ներմուծում. այ այս բաների մասին պետք է մտածի Վ. Մուրադյանը, որը բռնում է հիվանդ մարդկանց (օգտագործող, այլ ոչ վաճառող): Իսկ 7 տարի բերդում նստած իմ տղային դարձրին «Նարկոբարոն»։ Մի օր չտեսանք ու չլսեցինք, որ դատվեր նարկոդիլեր։ Ովքեր են բերում այդ «զիբիլը» ու հարստանում: Ամբողջ աշխարհում չկա այդպիսի բան, որ «ՐՈրՍՐցՑՍՈ»-ի համար տան 14 տարի: Մեռցնում են տղայիս` 21 տարի տալով: Ինչի՞ համար, մարդասպա՞ն է, պեդոֆի՞լ է, հայրենիքի դավաճա՞ն է: Ի՞նչ է, 37 թի՞վն է վերադարձել՝ գաղտնալսումներ առանց թույլտվության: Դատաիրավական բարեփոխումներից են խոսում, ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը (բանտերում նստածների 80 տոկոսն այդ հոդվածով է դատվել): Հարսիս 45 օր հետո են ձերբակալում (3 հոկտեմբերի, 2012 թ., սակայն գրում են` 21 օգոստոս): Այդ ստերի, այդ սարքած գործերի և զրպարտանքի, այդ «գող» ոստիկանների պատճառով ինձ և իմ երեխաներին են պատժում: Ես խնդրել էի, որ ինձ ընդունի Հ. Հովսեփյանը, Դուք ուղարկում եք դատարան։ Մի՞թե Ձեզ պարզ չէ, որ այնտեղ բոլոր հարցերն արդեն 1 տարի առաջ են լուծվել՝ հօգուտ իրենց։ Վերջին դատավարություններից մեկի ժամանակ տղաս այս անարդարություններին չդիմացավ և դատարանի դահլիճում վիզը կտրելու փորձ արեց: Չնայած այդքան արյուն էր կորցրել, սակայն նրան անգամ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց չտարան:
Նորից ինձ մի անտեսեք. եթե իմ տղայի հետ մի բան պատահի, ես...


Արուսյակ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան, Դավթաշեն

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ