Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ Պետդումային համացանցում դաժան տեսարանները սահմանափակող օրենք են ներկայացրել

ՌԴ Պետդումային համացանցում դաժան տեսարանները սահմանափակող օրենք են ներկայացրել
07.02.2014 | 14:23

Ռուսասատնի Դաշնության լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները նոր օրինագիծ են նեկայացրել Պետդումային, որով առաջարկել են 7:00-24:00-ի սահմանում արգելել համացանցում ցուցադրվող «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերի» շոու ծրագրերը, որոնք ներկայացնում են բռնության տեսարաններ` անչափահասների կողմից: «Ժամը 07-24:00-ին պետք է արգելել տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերի նորություններն ու ցուցադրվող պատկերները, որոնք պարունակում են հանցագործությունների մասին տեղեկություններ կամ այլ իրավախախտող գործողություններ` զուգորդված դաժանությամբ ու բռնարարքներով, մասնավորապես ֆիզիկական և հոգեկան բռնության, որոնք կատարվում են 18 տարեկան անձանց կողմից»,- ասվում է պատգամավորների կողմից պատրաստված օրինագծում:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ