Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ խեղաթյուրվում է ոստիկանության` օրենքով սահմանված առաքելությունը

Երբ խեղաթյուրվում է ոստիկանության` օրենքով սահմանված առաքելությունը
13.02.2014 | 14:21

Եթե ոստիկանապետը քաղբանտարկյալին բանտում սպառնա նրա որդու անվտանգությամբ, ապա ոստիկանն իր վերադասից ոչնչով պակաս չէ, որ, ասենք, լրագրող ապտակի: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կինը վերջերս ասուլիսին հայտարարել էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շանթին սպառնացել է նրա որդով, իսկ երեկ ՀԱԿ հանրահավաքի իրազեկման ժամանակ ոստիկանը լրագրողի է ապտակել ու ձեռքից խլել հեռախոսը: Չեմ պատկերացնում, թե լրագրողը ինչ պիտի արած լինի, որ ոստիկանն իր ծառայողական դիրքերից իջնելով ապտակի նրան: Բայց եթե սույն ոստիկանը նման ունակություններ ունի, բացառված չէ, որ լրագրողի` տղամարդ լինելու դեպքում մի լավ ծեծեր վերջինիս ու բաժին տաներ` նրա դեմ գործ հարուցելու մտադրությամբ, ասենք` ոստիկանի հրամաններին չենթարկվելու կամ էլ նրան դիմադրություն ցույց տալու մեղադրանքով:

Հայաստանում ոստիկանի ինստիտուտ ասվածը այդպես էլ չկայացավ: Թերևս, նայած որ կողմից ենք նայում ու որոնք են մեզանում համարվում ոստիկանի չափանիշները: Եթե քաղաքացու վրա բռնության կիրառումը, նրա դեմ սուտ վկայություն տալն ու նրա արժանապատվությունը ոտնահարելը, ապա այն կարելի է լիովին կայացած համարել: Ոստիկանությունից ասվել է, թե լրագրողին հարվածող ոստիկանը կպատժվի, եթե պարզվի, որ վերջինս նման բան է արել: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտարարել էր, որ ոստիկանությունում ոչ մեկին չեն ծեծելու և չեն հարվածելու: Սա` ներսում: Ոստիկանապետը չէր ասել, թե ոստիկանությունից դուրս ոստիկանի` քաղաքացուն հարվածելուն կամ ծեծելուն ինչպես է վերաբերվում: ՀՀ ոստիկանության մասին օրենքի թիվ 1 հոդվածում ասվում է, որ ոստիկանությունը «կոչված է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը»: Մինչ այժմ մեր ոստիկանությունն իր առաքելությունը սահմանող սույն հոդվածը յուրովի է մեկնաբանել` իրավիճակը միշտ ներկայացնելով սեփական շահերի դիրքերից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ