Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շենգավիթի դատավոր պարոն Կուբանյանը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել

Շենգավիթի դատավոր պարոն Կուբանյանը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել
27.02.2014 | 13:09

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ մամլո հաղորդարուգրությունը.


«Հարգելի պարոն Կուբանյան, երեկ` փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման: Այդ համոզմանն եկա, երբ Դուք պարզապես թույլ չտվեցիք հայցվորի փաստաբանին խոսել այն մասին, որ պատասխանող կողմի` ի դեմս արդեն դատապարտված նախկին տնօրենի, կեղծ հրամանների տակ դրված ստորագրությունները վիճարկելի են: Երբ փաստաբանը դատարանին ուզում էր ներկայացնել այն փաստը, որ մի այլ դատարանի վճռով պատասխանող կողմն արդեն դատապարտված է և իր մեղքն ամբողջությամբ ընդունել է ու պետությանը պատճառած վնասը հատուցել (իհարկե` մասնակի), Դուք, չեմ կարող բառացիորեն վերարտադրել, դա համարեցիք էմոցիոնալ զրույց: Տպավորություն ստացա, թե կաշկանդված եք ինչ-որ խոստումներով:

Հարգելի պարոն Կուբանյան, Դուք դատարանի որոշումն էմոցիոնա՞լ եք համարում»:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ