Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այլընտրանքային ալքիմիա

Այլընտրանքային ալքիմիա
04.03.2014 | 00:32

Ալքիմիան անչափ լուրջ գիտություն է. այն հայտնաբերում է բալասանը, որը կյանքը դարձնում է հավերժ: Էլ չենք ասում ոսկու մասին: Անագից լիքը ոսկի է կորզվում: Իր ենթագիտակցական բացվածքում ԲՀԿ-ն ցանկանում է լինել հենց այդ ալքիմիկոս ընդդիմությունը, երբ Ազատության հրապարակում է, լինի ՀՀԿ-ական, երբ «նախագահ ջան»-ի կողքին է, «а теперь я Наташа», երբ լինի Ռուսաստանի կողքին, հետո՝ Պետրուխա, հետո… Հենց նման ներկայություն ուներ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի` Գագիկ Ծառուկյանին «նվիրված» միտինգի ժամանակ (բա ուրիշ էլ ի՞նչ կերպ բանաձևել Տեր-Պետրոսյանի գինեձոնը` Ծառուկյան-Իվանիշվիլու, Ծառուկյան-վարչապետացուի մասով. էդ ոչինչ, որ Ծառուկյանը ոչ թե Իվանիշվիլու, այլ Յանուկովիչի «քիփն» է` հայտնի «տեղերում», ուր «միասին են աշխատել», համ էլ ոչինչ, որ ԲՀԿ-ի ու Ծառուկյանի անունը «ոսկե տառերով» է գրված մարտի 1-ին` ստացած շորերի մասին «ողբերգության մատյանում». զոհերն են կարևո՞ր, թե՞ Ծառուկյանը):
Եվ այնուհանդերձ, պետք է բարձր գնահատել Սերժ Սարգսյանի հետ չոր խոսակցությունից հետո Բելառուս «թռած» Ծառուկյանի թիմի անձնազոհությունը միտինգի մասնակցության մասով: Ի դեպ, թիմի անդամներից մեկն առավոտյան վիրահատվել, նոր էր եկել միտինգի` ընդհանուր անզգայացմամբ, ինչպես տեղեկացնում էին լրատվամիջոցները:
Ի դեպ, խմբագրություն զանգեց անզգայացման մասնագետ բժիշկներից մեկն ու ասաց, որ կատեգորիկ չի կարելի, ընդհուպ պետք է պատասխանատվության կանչել այն բժշկին, որն ընդհանուր անզգայացումից անմիջապես հետո թույլ է տվել հիվանդին հիվանդասենյակից դուրս գալ. նա պետք է առնվազն մեկ օր մնար բժիշկների հսկողության տակ` բարդություններից խուսափելու համար:
Հակաբժշկական է: Հիպոկրատի երդմանն անհարիր է շուտ արձակելը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ստանում