Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տեր-Պետրոսյան-Քոչարյան- Ծառուկյան «եռաժանին»

Տեր-Պետրոսյան-Քոչարյան- Ծառուկյան «եռաժանին»
06.03.2014 | 23:49

Ոչ մի ցանկություն չունենալով արդարացնելու, էլ ավելի` պաշտպանելու երկրում ստեղծված այն վիճակը, որն առաջին հերթին իշխանությունների մասնակցությամբ է «արարվել», այնուհանդերձ, եթե այս մասին չասվի, քարերն են աղաղակելու:
Եվ աղաղակելու են Հայաստանի «ավերակաց» վրա, ուր այլևս որևէ մեկը, նույնիսկ իշխել սիրող Քոչարյանը, չեն կարողանալու, ի ցավ իրենց, իշխել:
Ո՞րն է խնդիրը: Նախ` ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որն ունի: Եվ թող որևէ մեկը չասի, թե ինչո՞ւ են հատկապես այս իշխողներն իրեն բաժին հասել այս փուլում, այլ պահքի էս մեծ շրջանում թող նայի իր իսկ խորքը:
Ապա և` ամեն իշխանություն Աստծուց է:
Հոգևոր կողմն արձանագրելուց հետո անցնենք քաղաքական-աշխարհական շերտին: Ի՞նչ է այսօր կատարվում Հայաստանում:
Իշխողները, այն է` շախմատից, գլոբալ խաղից լավագույնս հասկացող Սերժ Սարգսյանը, երբ հերթական անգամ փլուզվում է Ռուսաստանը, երբ հերթական դարասկզբին Հայաստանը կանգնած է բավականին լուրջ խնդիրների առաջ, երբ «շրջապատում» կրկին Թուրքիան ու Ադրբեջանն են, երբ գանձարանում փող չկա, երբ երկպառակությունն ուտում է հայոց տունը, երբ նա պետք է լուրջ քայլեր անի` Հայաստանը Ռուսաստանի փլատակների տակ չթողնելու համար, կրկին շատ մենակ է, ինչպես եղել է միշտ: Ինչպես եղել են մեր բոլոր նախագահներն ընդհանրապես:
Եվ թող որևէ մեկը չհամարձակվի ասել, որ կուտակված խնդիրները միայն Սերժ Սարգսյանի խնդիրն են ու անելիքը:
Ի դեպ, եթե Հայաստանում չլիներ անտես սրի առկայությունը, որը կախել էին Սերժ Սարգսյանի գլխին` հանուն Ռուսաստանի ու իրենց ամբիցիաների` Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Ծառուկյան` փող-ուժ-երկրի զգացողության բացակայություն եռաժանին, ամեն բան փոքր-ինչ այլ կերպ կդասավորվեր:
Եթե այդ եռաժանին խիստ համակցված ու անընդհատ խաղ ու խաղիկներ չտար, այլ իսկապես գաղափարական պայքարի մեջ լիներ և այլընտրանք ապահովեր իշխանություններին, ընդդեմ և ոչ թե կաթոլիկ լիներ` պապից առավել Ռուսաստանի հարցում, Սերժ Սարգսյանը նախ` այդպես շնչակտուր չէր շտապի դեպի Մաքսային միություն, կառաջարկեր ՄՄ-ին շատ ավելի լավ պայմաններ (Ռուսաստանը գիտեր` ինչու է ոտքի հանել այդ եռաժանին, որպեսզի անգամ Մաքսային միություն գնալու դեպքում պայմանները իզգոյ լինեն) և ընդհանրապես, որոշակի հորիզոնականություն կլիներ, ինչպես Բելառուսի ու Ղազախստանի դեպքում է: Չեղավ:
Նույն եռաժանին Ռուսաստանն այսօր էլ օգտագործում է, կապելով Սերժ Սարգսյանի ձեռքերը, եթե վերջինս հանկարծ փորձ անի կես քայլ առաջ գնալ` ուկրաինական դեպքերի ֆոնին ու աշխուժանալ Իրանի և Արևմուտքի հետ հարաբերություններում:
Եթե Սերժ Սարգսյանը կես քայլ անի այդ ուղղությամբ, եռաժանին, ամենահաս Ռուսաստանի օգնությամբ, ներքաղաքական ապակայունացում կառաջացնի` անհայտ հետևանքներով։ Տե՛ս ՈՒկրաինան. պետությունը կանգնած է մասնատվելու, քաղաքացիական պատերազմի, տնտեսական մեծ դեֆոլտի առաջ: ՈՒ չունի Ղարաբաղի խնդիր, Ադրբեջանի և Թուրքիայի նման դարավոր թշնամի-հարևաններ:
Երկար «լռել» էլ հնարավոր չէ:
Ելնելով ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի նախատրամադրվածություններից` ուկրաինական զարգացումների մասով, Հայաստանին որոշակի հայտ կներկայացնի առաջիկայում նաև Արևմուտքը։
Դժվար վիճակ:
Չնայած ոչ այսքան, այնուհանդերձ, դժվար վիճակներից Սերժ Սարգսյանին հաջողվել է «չոր» դուրս գալ, երկիրն ու վառոդը «չոր» պահելով:
Աստված պահի Հայաստանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ