Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիմա էլ մեղադրում են Շանթ Հարությունյանի որդուն

Հիմա էլ մեղադրում են Շանթ Հարությունյանի որդուն
02.04.2014 | 16:28

Այսօր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հրավիրված 14-ամյա Շահեն Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) չորրորդ մասի հատկանիշներով:

Այս մեղադրանքը կապված է անցած տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի իրականացրած ակցիայի հետ:
Շահեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անհիմն է որակել մեղադրանքը, այն բացատրելով որպես հոր՝ Շանթ Հարությունյանի գործով դատաքննությանն ընդառաջ նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձ:
Անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին նախաքննական մարմինը վերաորակում է «Նոյեմբերի 5»-ի գործով անցնող 14 անձանց մեղադրանքները՝ ոստիկանության նկատմամբ բռնության մեղադրանքը փոխարինելով խուլիգանության հոդվածով:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ