-
28.01.2017|
01:21
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: Նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016 -ին ՀՀ ՊՆ գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:
-
27.01.2017|
18:31
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավին։ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ և մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»՝ ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը:
-
27.01.2017|
18:22
«200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»:
-
27.01.2017|
16:10
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 150 կրակոց:
-
27.01.2017|
12:07
ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
-
27.01.2017|
10:46
«2016 թ. ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքն անսասան, իսկ գալիք տարիները լինելու են վերելքի, ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան»:
-
27.01.2017|
00:23
Սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
-
26.01.2017|
16:09
Naked Science պարբերականը վերլուծել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմաօդային ներուժի մասին տվյալները ու եկել եզրակացության, որ ժամանակակից պատերազմում հաղթանակի համար ոչ միայն նոր զենք է պետք, այլև կիրառելու մշակույթ։
-
26.01.2017|
11:08
Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել են հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագծեր՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։
-
26.01.2017|
11:03
Երեքշաբթի օրը Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ կուժեղացնեն Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողությունը՝ շվեյցարական Neue Zuercher Zeitung-ում գրում է Մոնիկա Բոլիգերը՝ հիշեցնելով, որ հրադադարը հայտարարվել է դեկտեմբերի վերջին, բայց ոչ ամեն տեղ է պահպանվում: