Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ով կներկայացնի Հայաստանը ՄԻԵԴ-ում

Ով կներկայացնի Հայաստանը ՄԻԵԴ-ում
23.09.2014 | 14:29

Քանի որ Եվրախորհրդին ՀՀ-ի անդամակցելուց հետո ընտրակեղծիքների, բռնությունների ու խոշտանգումների փաստերով հագեցած բազմաթիվ դիմումներ ուղարկվեցին Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՀՀ-ի իշխանությունները պարբերաբար բախվում են տհաճ անակնկալների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահող ՀՀ քաղաքացիներին կառավարությունը ստիպված է փոխհատուցել պատկառելի գումարներով: Սրան հավելենք նաև, որ եվրաինտեգրման ուղին բռնած Հայաստանը ժամանակ առ ժամանակ եվրոպական երկրների աչքում հայտնվում է նվաստացուցիչ վիճակում, երբ հերթական դիմումը քննելիս ու որոշումը կայացնելիս պարզվում է, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվում ՀՀ քաղաքացին սեփական երկրում իր ընտրական, քաղաքացիական կամ քաղաքական իրավունքները պաշտպանելիս: Հեռուն չգնալու համար արժե հիշել հենց միայն 2004 թ. ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված ընդդիմադիր ակտիվիստ, այժմ՝ Բելգիայում ապրող Գրիշա Վիրաբյանի գործը, որը շահեց ՄԻԵԴ-ում:

Եվ քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, այս օրերին իշխանությունները զբաղված են նրան արժանի փոխարինող փնտրելով, որը պետք է ներկայացվի հենց իշխանական ճամբարից:
Այստեղ իշխանությունների խաղաքարտերը կարող են խառնել միայն հասարակական կազմակերպություններից ներկայացված իրավաբանները, որոնք կարող են գործել անկախ:
Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու են հենց հասարակական շրջանակներից հայտնի իրավապաշտպաններ «Անրի Քնսալթ» կազմակերպության նախագահ Արա Ղազարյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը, որն առավել հայտնի է ՄԻԵԴ-ում Բուզանդի փողոցի տուժած բնակիչների իրավունքների պաշտպանությամբ:
Արդյո՞ք հայտ ներկայացնելով՝ նրանք կարող են հաղթել և տապալել իշխանությունների սցենարը՝ ՄԻԵԴ-ում տեսնելու իրենց ցանկալի թեկնածուին:
«Երբ իմանամ, թե ովքեր են դիմողները, այդ ժամանակ էլ կարող եմ խոսել իմ հնարավորությունների մասին: Ես չգիտեմ, թե ում հետ եմ մասնակցելու մրցույթին և չեմ կարող գնահատել շանսերը»,- մեր զրույցում նշեց Արա Ղազարյանը:
Ինչ վերաբերում է փաստաբան Վահե Գրիգորյանին, ապա նա irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահի դրությամբ դեռ չի կայացրել որոշում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ