Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասում են...

Ասում են...
17.04.2018 | 01:32

...թե շաբաթ օրը Հանրային ռադիոյի շենքի գրավումից հետո Ֆրանսիայի հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանը մինի-քննարկում է անցկացրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի ներկայացուցիչների հետ, և պայման է դրել, որ Ալեք Ենիգոմշյանը, Թամար Հովհաննիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը այս օրերին տեղի ունեցող միտինգների ընթացքում ելույթ չպետք է ունենան: Ճակատի ներկայացուցիչներին դա դուր չի եկել, սակայն նրանք չեն ցանկացել առարկել, համաձայնել են, ասելով` մենք քեզ չենք խանգարի, կլինենք քո կողքին ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես անհատներ, դու քո գործն արա:

Նույն օրը հայտարարություն են տարածել Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը»` շարժմանն աջակցելու և շարժման օրակարգը փոխելու առաջարկով, որի ենթատեքստում կրկին բռնությանը բռնությամբ պատասխանելու տրամաբանությունն է դրված եղել: «Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, նա այս պահին դեռ իրեն հեռու է պահում Ֆրանսիայի հրապարակից, որովհետև Նիկոլը փորձում է միանձնյա լիդեր լինել, ոչ մեկի հետ հաշվի չնստել»,- ասաց Ճակատի մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 10774

Մեկնաբանություններ