Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԿՄ. ու՞մ է այն պետք

ԵԿՄ. ու՞մ է այն պետք
19.06.2018 | 04:15

Ներքաղաքական զարգացումներն ահավոր արագ են ընթանում՝ արտածված արտքաղաքական զարգացումների՞ց։ Անշուշտ։ Անչափ արագ տեղի ունեցավ նաև Էջմիածնի շուրջ «հանգուցալուծումը»՝ խիստ դրամատիկ նրբերանգներով։ Փորձենք հասկանալ կատարվածը։
Իրավական հարթություն։ Եթե այն ամենը, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը և ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, եթե անգամ՝ ոչ ամբողջությամբ, ապա սա ոչ միայն ԵԿՄ-ի, Մանվել Գրիգորյանի, հանրապետականի, այլև ազգային մեր մեծ ամոթը կլինի։ Ցավ, որի անշրջելիությունն ավելի մտահոգիչ է, քան ղարաբաղյան հիմնախնդիրն ինքնին։ Սպասենք ԱԱԾ-ի և Մանվել Գրիգորյանի ապացուցողական բազաների իրավաբանական հիմնավորումներին։


Շարունակության մեջ էլ չմոռանանք ընդգծել, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չի զանգահարելու որևէ դատավորի, այնուհանդեձ, «զանգելու», դատական մարմինների վրա ճնշում գործադրելու բազում նուրբ ու նշանային մեթոդներ կան, և նախորդ օրը ինքը «լայվով» կիրառեց երկուսն էլ՝ պոպուլիստական տարրերի հմուտ կիրառմամբ, ինչը հաստատապես անտեղի էր, որովհետև քարերն իսկ աղաղակում էին կատարվածի անթույլատրելիության մասին, և «քարերի աղաղակը» նրա ֆիքսելն ուղղակի միջամտությունն էր այդ պահին ընթացող դատական գործընթացին, որը մի պահ դադարեցվեց, իսկ հետո պարզվեց, որ այն հիմքերը, որոնք նշել է Փաշինյանը, Մանվել Գրիգորյանին ձերբակալված պահելուն առնչվող դատական նիստի ժամանակ չեն քննարկվել. «այլոց» տեղեկացմամբ՝ դատավորները ստիպված են եղել նիստն ընդմիջել, երեկոյան արդեն՝ նոր վճիռ կայացնել։ Ասել է՝ «զինվորի հացն» ուտել-գռփելու մեղադրանքն առաջինը Փաշինյանն է հրովարտակել, և դատավորները ևս «լայվից» են իմացել այդ «հիմքերի» մասին։ Ճի՞շտ է վարվել դատարանը, թե՞ ոչ, նույնպես թողնենք իրավաբանների հայեցողությանը։


Քաղաքական առումով այս նոր, իրապես սահմռկեցուցիչ (եթե ապացուցվի, որ այդպես է իրոք եղել) «զինվորի հացն ուտելու» իրողությունը նույնպես պակաս հետաքրքիր չէ։ Այս նշանային համակարգն իր պտույտի մեջ առավ ոչ միայն Էջմիածինը, տեղական «խաների» ինստիտուտն ինքնին, այլև հանրապետականին դրեց գիլիոտինի սեղանին: Սա այն դեպքն է, որի առնչությամբ, եթե հակառակը չապացուցվի, հանրապետական կուսակցությունը ռեաբիլիտացիայի քաղաքական որևէ շանս չի ունենալու երբևէ։ Սակայն այս «զանգը» չէր «հնչում» միայն ՀՀԿ-ի համար: «Զանգը» նաև ԲՀԿ-ի համար էր: Հենց միայն ասոցիացիան՝ արջեր և վագրեր կերակրելու, բավական էր օդում հնչեցնելու հաջորդ հարցը՝ բայց, կներեք, ի՞նչ ասել է տանը արջ, վագր, առյուծ պահելը, «տուշոնկայով» կամ էշով նրանց կերակրելը։
Բայց «զանգը» նաև պաշտպանության նախարարության համար էր, որտեղից որևէ բացատրություն դեռ չեն ցանկանում տալ։ Որքան էլ ԵԿՄ-ն առանձին կառույց է, այնուհանդերձ, ՊՆ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ԵԿՄ անդամներ են։ Եվ նաև՝ ապրիլյան պատերազմի ժամանակ փոխնախարար եղած պաշտոնյան էլ այսօր պաշտպանության նախարար է։ Պաուզան ձգենք՝ քաղաքական ևս մեկ փոքրիկ դետալ հատկանշելու։


Այս ողջ օպերացիան, որը կարելի է բնորոշել «ԵԿՄ-ի հոգեհանգիստ», պետք է ասել, անչափ գրագետ ու դետալային էր կազմակերպված՝ Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին, Ճոյտին՝ Հակոբ Հակոբյանին, խաղի մեջ ներառելուց, գործոն դարձնելուց մինչև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարական։ Կարծում ենք՝ սցենարը մեկ ուղեղի բան չէր, այլ առավել կարևոր «շտաբ-բնակարաններում» գծված սցենար, պարզապես, Նիկոլի կողմից դրա պոպուլիզացիան փոքր-ինչ նսեմացնում էր սցենարի «հմայքը»: Այնուհանդերձ, ժամն է արդեն անդրադառնալու ինքնին ԵԿՄ-ին։
Լինենք անկեղծ՝ կառույցը վաղուց էր բալաստ դարձել այս հայրենիքի համար։

Գետնատարած խոնարհում այս կառույցի հերոսականությանը, տված զոհերին, ինքնազոհ պայքարին, նրա բոլոր մարտիկներին՝ պատերազմի օրերին։ Մանավանդ երբ կանոնավոր բանակը դեռ չէր ձևավորվել Հայաստանում։ Բանակը ձևավորվելուց հետո այն առանձնապես գործ չուներ անելու, պետությունը երիտասարդ էր, շատ հոգսեր ուներ, չկարողացավ չզարգացնել, այսպես ասած, «աղվանական», մեր դեպքում՝ «ղարաբաղյան սինդրոմը»։ ԵԿՄ-ն սրընթաց մխրճվեց քաղաքականության մեջ՝ հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, անհաճո դերակատարություն ունենալով 1999 թ. հոկտեմբերի 27-ից մինչ գեներալ Մանվելի ապրիլյան պատերազմի «տուշոնկաների» պահեստ. Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը՝ բոլոր նախագահներն էլ անում էին ամեն ինչ, որպեսզի «հրացանով մարդը» կանգնի իրենց կողքին, մի կողմից՝ քաղաքական դիվիդենդների, մյուս կողմից՝ «չկրակելու համար»։ Տեղյակ ենք՝ ԱԺ վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանն առանձնապես հակված չէր, որ Մանվելը կրկին լինի պառլամենտում, սակայն վերջին օրերին կանչել, ասել էր՝ «ցուցակում ես»։


Ամենևին հիացած չլինելով Նիկոլի շատ-շատ քայլերով, պոպուլիստական մաներայով, ժողովրդին խաղաքարտ պահելու տենդով, այնուհանդերձ, պետք է ասել, որ ԵԿՄ-ն էներգաթափ անելու, հողանցում կատարելու նրա տենդի մեջ դրական շատ բան կա։ Ցավոտ տենդ է, սխալների դրսևորմամբ, բայց մի օր պետք էր դա անել։
Հասանք գեոքաղաքական ասպեկտին։ Չբացառենք՝ Նիկոլը նաև ԵԿՄ-ն վերաձևում է: Մանվելի ԵԿՄ-ն նրան խանգարելու էր ոչ միայն ներքին ցանկացած խաղում, այլև ղարաբաղյան խնդրում, էլ չենք ասում՝ ինչ-ինչ լուծումների գնալու հարցում։ Նիկոլին պետք է սեփական ԵԿՄ, որը կանի այն, ինչ չէր անի Մանվելը, ինչի ականատեսը եղել է Նիկոլը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 2008-ին կանգնած էր հարթակում և «կասկածվում» էր Լևոնից միտինգային «իշխանությունը» «խլելու», Լևոն Զուրաբյան-Նիկոլ Փաշինյան իրավահաջորդի «բանավեճն» իր օգտին փոխելու օրերին։ Նիկոլն անչափ մեծ դպրոց է անցել այդ օրերի միտինգների, քաղաքական զարգացումների մասով, և խիստ ակնհայտ է, որ նա այսօր չի ցանկանում կրկնել Տեր-Պետրոսյանի սխալները։ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն էլ։ ՈՒ ամեն գնով, ձեռքերն արյունոտելու հաշվին անգամ, կտրում է ԵԿՄ «փշալարը», ինչը նաև ղարաբաղյան խնդրի ապագա զարգացման լուրջ մոդիֆիկացիաների հետ է կապված։
Ինչպիսիք՝ կխոսենք հաջորդիվ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ