Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոստիկանների աշխատանքը չի բավարարում «Լիդիանին»

Ոստիկանների աշխատանքը չի բավարարում «Լիդիանին»
03.07.2018 | 18:52

«Լիդիան» ընկերության ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել: Նրանք, անդրադառնալով երեկ կառավարության առջև տեղի ունեցած «Մենք ենք տերը հանքի» ցույցին, ասացին, որ ընկերության կապալառուներն ու աշխատակիցները որոշել են, որ պետք է պաշտպանեն իրենց իրավունքներն ու բողոքեն հանքավայրի ճանապարհը փակած ջերմուկցիների դեմ:


«Մեր խորին համոզմամբ՝ հանքավայրի տարածքում ընկերության լիազորությունների կազմակերպումը կառավարության դաշտում է գտնվում: Եվ այժմ կոչ ենք կառավարությանը, վարչապետին, որպեսզի այն հորդորները, որ հնչել են Փաշինյանից՝ ճանապարհները բացելու մասով, կյանքի կոչվեն: Այս պահին ոստիկանության կողմից դրևսորվում են ոչ համաչափ գործողություններ ճանապարհները բացելու առումով: ՈՒ ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ այս մարդկանց գործունեությունում կան քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով սահմանված հանցակազմի դրսևորումներ»,- ասաց ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը:
Հարցին ի պատասխան, թե կարող ենք ասել, որ ոստիկանների աշխատանքներից դժգոհ եք, նա դրական պատասխան տվեց: Ապա ավելացրեց, որ վերջիններիս կողմից չկան բավարար գործողություններ:


Ասուլիսի մյուս բանախոս, «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն էլ մեր խնդրանքով անդրադարձավ միջազգային այն փորձագետների եզրակացություններին, ըստ որի հանքավայրի շահագործումից թթվածնային դրենաժի լրջագույն խնդիր է առաջ գալու:


Նա նկատեց, որ միջազգային այն մասնագետները, որ ուսոմւնասիրել էին ընկերության փաստաթղթերն ու որոշակի վերլուծություններ արել, երբ նախարարի միջնորդությամբ նրանք հանքավայր են այցելել, իրենց տեսակետը որոշ հարցերում փոխել են:


«Նրանք շատ հարցերում փոխել են իրենց տեսակետը, ու որոշ հարցերում թերահավատ են մնացել՝ ասելով, որ շարունակեք ձեր աշխատանքները: Իրենց հիմնական պնդումն այն է, որ հանքի շահագործման նախագծում իրենց կողմից մատնաշված որոշակի կետեր ավելացվեն»,- ասաց Ստեփայանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ