Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվան զայրացած է

Մոսկվան զայրացած է
06.07.2018 | 01:33

Հայաստանյան իշխանությունները բավականին լուրջ խնդրի առջև են կանգնած՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել, որպես առաջին պաշտոնական այց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հարցով, որովհետև Ռուսաստանին ոչ միայն «ահավոր» դուր չի եկել, այլև Ռուսաստանը հարկ է համարել հստակորեն հասկացնել դա պաշտոնական Երևանին:

Ընդ որում, պաշտոնական Մոսկվան զայրացած է ոչ միայն այցի, այլև այցի մասին առաջինը ՆԱՏՕ-ի բարձր ղեկավարության (Ջեյմս Ապաթուրայ) հայտարարության առնչությամբ: Եվ դա այն դեպքում, երբ օրեր շարունակ ՀՀ ԱԳՆ-ն «ծամում» էր հարցը, Ռուսաստանին բացատրում, որ Հայաստանը հրավիրված չէ ՆԱՏՕ-ի գլխավոր օրակարգին մասնակցելու, որը, ի դեպ, քննարկելու է Ռուսաստանի ագրեսիայի զսպման հարցը, այլ Աֆղանստանում խաղաղապահության ենթաօրակարգին են մասնակցելու: Սա, ասում են, ընդհանրապես Ռուսաստանին հունից հանել է։ Բոլոր դեպքերում, Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, հանդիպելու է Ստոլտենբերգին։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ