«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արմեն Սարգսյանին պետք է լուրջ վերաբերվել

Արմեն Սարգսյանին պետք է լուրջ վերաբերվել
10.07.2018 | 00:09

Հայաստանը հայտնվել է բավականին անհասկանալի կամ գուցե հետհեղափոխական բավականին «հասկանալի» վիճակում: Ներքաղաքական դեմոնտաժները, երկերեսանի Յանուսի պես, բավականին օգտակար ու առողջարար են՝ կոռուպցիան ի դերև հանելու, անթույլատրելիության մակարդակները ցուցանելու, դրանք մեկընդմիշտ մերժելու տեսանկյունից, բայց և երկրորդենք՝ կոռուպցիայի դեմ հատվածական, ընտանեկան «որքան էլ իշխողները պնդեն՝ այդպես չէ, դա հենց այդպես է» պայքարը իր վերադարձելիությունն է ունենալու տարբեր տեսքերով, և քանի որ ողջ տիեզերքում վիբրացիաներն անչափ արագացել են, անգամ փոփոխվել-արագացել են երկրագնդի ձգողականության հերցերը, պատճառահետևանքային կապերի ցուցիչները, որ նախկինում հատուցման էին կանգնեցնում տարիների, սերունդների կտրվածքով, այժմ ամիսների, ժամերի ընթացքում է «կարման» բացվում։


Կոռուպցիայի դեմ պայքարում նոր իշխողներին դափնեպսակների «ենթարկելուց» այն կողմ, ուրախանալու պատճառ՝ չիք։ Ընդ որում, բացի տնտեսական կյանքի դանթից, հանքարդյունաբերությանն սպասող կոլապսից այն կողմ, առաջնային են նաև արտքաղաքական զարգացումները։
Տողերիս հեղինակը նրանց թվում չէ, որ կարծում են՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնող Նիկոլ Փաշինյանի դեմ Ռուսաստանն այնքան կզայրանա, որ կասի՝ «բավ սիրեցի, մնաս բարյավ»։ Քավ լիցի։ Կհանդուրժեն։ Օրվա իշխողը հարցեր ունի լուծելու, ու «կթողնեն աշխատի»։ Մենք նաև նրանց թվում չենք, ովքեր կարծում են՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հենց ավարտվեց, պատերազմ կսկսվի։ Իհարկե՝ լոկալ։ Իհարկե՝ բլիցկրիգ։


Ոչ, դեռ նյարդերի ստուգում, պայմանավորվածությունների որոշակի սխեմա կգործի, որից հետո կերևա` հայոց նորիշխանները կարողանու՞մ են գլոբալ խաղացողներին համոզել, որ իրենք պետք է պառլամենտում մեծամասնություն ունենան՝ նոր «հարցեր լուծեն», թե՞ «հարցերը լուծում» են, ինչպես, ասենք, Սաակաշվիլին՝ Օսիայից ու Աբխազիայից հետո, ու մի չորս տարի մնում իշխանության։ Բոլոր դեպքերում, առկա է մեկ «բայց». Ղարաբաղյան խնդիրը հայոց մեջ վեր է ամեն ինչից, այն անչափ նուրբ է՝ որևէ կարգի ստատուս քվո փոփոխության «ենթարկելու» համար։ Չնայած նաև հայ հանրությունը վերջին շրջանում այնպիսի մանիպուլյացիաների ենթարկվեց, ինչպես Համվաշն է ասում՝ «այնքան աղիքային նախագծերի» մասնակցեց, այնպես իր «աղիքային գիտակցությունը» «բարձրացրեց», որ պետք է պարզապես ասել՝ ոչինչ չի բացառվում։


Առաջին հայացքից թվում է, թե «աղիքային» այդ պրոյեկտները նոր իշխողների ձեռքերն ազատել են ցանկացածին ձերբակալելու, գործ հարուցելու, ազգի թշնամի հայտարարելու և «ժողովրդի» հիացմունքն ըմբոշխնելու առումով, բայց այդպես չէ։ Շշից դուրս եկած ջինը օրերս ունեցավ անսահման հետաքրքիր պատկեր,՝ անունը՝ Արմեն Սարգսյան։
Բոլորս էինք սպասում նրա փյունիկացմանը։ Գիտեինք, որ հիբրիդային հեղափոխությունների որոշակի փուլում սպիտակ ձիու վրա խաղի մեջ է մտնում իրական արքայազնը, և բոլոր լոտերը գրանցում իր օգտին, որ Փաշինյանն ընդամենը հանրային կեղտաճմուռ է իրականացնում, ու թե Ղարաբաղյան հարցում ստատուս քվոն գեթ մեկ միլիմետր շարժի, ապա, որպես մավր, կարող է իր գործն արված համարել։


Բայց, ինչպես երևում է, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Յուրոփ-ԱՄՆ մեծ շրջագայությունից վերադարձած Արմեն Սարգսյանը բաց խաղի մեջ մտավ, ենթատեքստային անչափ հետաքրքիր մեսիջներ հղեց թե՛ Ամուլսարի առնչությամբ, այն է՝ այդ ինչպես է, որ կենտրոնացումը հատկապես այդ «սարի» վրա է, մանավանդ որ ինքն այնտեղ ոչ «դիրեկտոր» է, ոչ տնօրեն, ու ոչ մի կապ չունի «սարերի» հետ, ապա ասաց՝ Ղարաբաղյան հարցում բանակցելու եք դուք, պարոն վարչապետ, և որ պատերազմը ոչ մեկին չի բերելու «խինդ», ապա ասաց՝ ընդամենը օրենքներ են փոխվելու սահմանադրության մասով և ոչ ողջ սահմանադրությունը, շատ մի դարդոտվեք, և այդպե՜ս շարունակ։

Ընդ որում, այս պարագայում ոչ այնքան յուրոփներում ահավոր բարձր «լևլ» ունեցող Արմեն Սարգսյանի մեսիջները կարևոր դարձան, որքան փաշինյանական «ջահել տղերանցից» մեկի «Դավիթ Պետրոսյան», որի անդուլ ջանքերով ԵՊՀ ռեկտորը հազիվ խուսափեց կրիտիկական վիճակից, և ուրեմն, ինչպես ասում են, «մանկան շուրթերով ճշմարտությունն է բարբառում», և նաև՝ «տան գաղտնիքը երեխուց կիմանան» սույն «երեխեն» այս անգամ էլ բոյով մեկ կանգնեց երկրի նախագահի առաջ ու, ինչպես հատուկ է նոր գործելաոճին, տվեց մաստեր-կլաս՝ փորձեց «ստորացնել» երկրի նախագահին, նախ հարցնելով՝ «էդ ինչու՞ 15 րոպե ուշացար, երբ քեզ կանչում ենք, ինչու՞ չես բարեհաճում ժամանել, պարոն մինիստր»։ Չէ, նախագա՛հ։ Ասել է՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչը հատուկ «ալֆա» առաջարկով էր ժամանել, ինչը կարելի էր քողարկել՝ երիտտաքարյունության դոզայի «տակ» լինելու նոր սերնդի հանդուրժողականությամբ ու սիրով։


Սակայն երիտ-Դավիթը մատնեց իշխողների ենթագիտակցական բոլոր վախերն ու մտատանջությունները՝ օրվա վերջում Արմեն Սարգսյանի մասին գրած ֆեյսբուքյան իր մեկ նախադասությամբ. «Չեմ զարմանա, որ նա շուտով թիմ հավաքի ու մանյովրներ անելով մեզ նոր անակնկալներ պատճառի»։


Դու՛ ասացիր։ ՈՒ կարծես թե՝ ճիշտ ասացիր։ Չնայած, անակնկալները ոչ թե «պատճառում», այլ մատուցում են «դե ոչինչ, կմեծանա, կգրագիտանա»։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ