Վեճ չկար, Անդրանիկ Մանուկյանը որպես օրինակ էր` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթից հետո ծագած բանավեճին։ «Իմ ելույթները չեմ կառուցելու այդ տրամաբանությամբ, թե որ դեսպանի օգնականը կամ որդին է նստած ԱԺ դահլիճում», - ասաց նա՝ ընդգծելով, որ իր ելույթը միտված էր դեսպանների նշանակման պրակտիկայի վերանայմանը։ «Դեսպանները մինչև նշանակվելն անպայման հաշվետու պետք է լինեն իրենց անելիքների մասին և իրենց աշխատանքը կատարեն նախապես ներկայացված իրենց պատկերացումների հիման վրա», - ասաց նա։