Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
25.01.2019 | 11:26

...թե իշխանությունների համար ուրույն գլխացավանքի են վերածվում Արմեն Աշոտյանի համառ «հետապնդումները»` Սիրիա «հումանիտար» առաքելություն ուղարկելուն առնչվող, ուր կարծես ընդհատակյա լուրջ գործընթացներ են առկա:

Իշխանությունները ցանկանում են, որ ամեն բան լուռ լինի, անձեն-անձուն, զորախումբը միջազգային պայմանագրով Սիրիա ուղարկվի, պայմանագիրը վավերացվի ԱԺ-ում: Խնդրի առնչությամբ թե՛ իրավական (իշխանություններն ասում են՝ առաքելությունը), թե՛ ներքաղաքական-անվտանգային (նախկինները մշտապես հրաժարվել են նման «առաքելություններից»` ելնելով Հայաստանի անվտանգությունից), թե՛ աշխարհաքաղաքական (շատերը Թրամփի շնորհավորանքի կոշտ տոնայնությունը հենց այս հանգամանքով են բացատրում) գործոններն առկա են: ՈՒ «նախկին» չար-թունավորներն անվերջ բզբզում են այդ բույնը, իշխանություններն էլ ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս:

Դիտվել է՝ 11807

Մեկնաբանություններ