Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դու՞ ով ես, անկի՛րթ

Դու՞ ով ես, անկի՛րթ
29.01.2019 | 03:40

Ես միշտ զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ, թե Նիկոլ Փաշինյանին ինչպես է հաջողվել այդքան հմտորեն իրար գլխի հավաքել մասնագիտական հմտություններից այդ աստիճան հեռու մարդկանց: Զարմանքիս կրակի վրա օրերս յուղ լցրին մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր անակնկալ այցերից մեկի ժամանակ Արարատի մարզի Այգեստան համայնքի դպրոցում հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկին ու հարցրել նրան` դու ի՞նչ ես անում այստեղ: Կարծում եմ, որպես ԿԳ նախարար, Արայիկ Հարությունյանը կարող էր հարցն ավելի կիրթ ու քաղաքավարի ձևակերպել, բայց վստահ եմ, որ այլ կերպ հնարավոր չէր լինի, որովհետև խոսքն Արայիկ Հարությունյանի մասին է, իսկ նրա համար անհեթեթության դրսևորումներն արդեն խրոնիկ բնույթ են կրում:


Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ԿԳ նախարարը, որը պետության կրթական համակարգի գլխավոր պատասխանատուն է, ինչպես կարող է նման անկիրթ ու փողոցային տղեկի մոտեցում ցույց տալ քահանային, կամ առհասարակ` մարդուն, բայց պատասխանն արդեն վերը տրվեց:


Թերևս նման դեպքերի համար է ասված` ձորը դատարկ, աղվեսը տեր: Եթե ձորի տերն այսօր իր տեղում լիներ, Արայիկ Հարությունյանը, որ հազիվ քյոխվայի գրագրի պաշտոնի է հավակնում, նախարար չէր լինի և չէր համարձակվի որևէ մեկի հետ նման տոնով խոսել: Բայց, այնուամենայնիվ, մի հարց մեր Արայիկ Հարությունյանին` դու՞ ով ես, անկի՚րթ: Այո, անկիրթ, որովհետև, եթե անկիրթ չլիներ, կիմանար, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ պաշտոնապես ներգրավված է մեր դպրոցների հոգևոր կրթադաստիրակչական գործին: Այսքանն իմանալուց հետո դպրոցում հանդիպած քահանային նման հարց տալը նվազագույնը տգիտություն է: Կամ էլ պետք է մտածել, որ ԿԳ նախարարը եկեղեցու երդվյալ թշնամիներից է, ինչպես իր քաղաքական թիմի տասնյակ անդամներ:


Արայիկ Հարությունյանին ցանկանում եմ հուշել նաև, որ դպրոցներում քահանաների հետ վեճի բռնվելու փոխարեն առաջին հերթին թող վեճի բռնվի իր ու շրջապատում գտնվող մի շարք անձանց մարտնչող տգիտության հետ, այնուհետև իմաստնացած, եթե իր դեպքում հնարավոր է դա, իր քաղաքական թիմի պարգևավճարների տասը տոկոսի չափով բյուջե հատկացնի դպրոցական գրադարաններին, հատկապես` մարզային, հատկապես` սահմանային:
Պարոնին առաջարկում եմ հոգևորականների հետ վիճելու փոխարեն իր մեջ հոգի փնտրել ու մտածել դպրոցների օպտիմալացում կոչվածի մասին: Եթե կարող է, թող հաշվի` այդ պարագայում քանի ուսուցիչ է զրկվելու աշխատանքից, որոնցից շատերն իրենց ընտանիքների միակ աշխատողներն են: Սրա մասին մտածե՞լ է վեհը, թե՞ ոչ, թե՞ չի կարող:
Իսկ վերջի համար, նրան առաջարկում եմ ներողություն խնդրել տվյալ հոգևորականից. ամոթ է, ընկեր Հարությունյան...


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ