Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մութ հարցեր չեմ կարող հանդուրժել»

«Մութ հարցեր չեմ կարող հանդուրժել»
05.04.2019 | 04:10

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ շարունակում է զբաղեցնել ևս երեք հաստիք. «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ու խմբավարը, նաև շարունակում է դասավանդել կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում:


Այլ կերպ ասած՝ օգտվում է արտոնությունից, որը չի կիրառվել Կոնստանտին Օրբելյանի դեպքում:
«Իրատեսը» զրուցել է Սոնա Հովհաննիսյանի հետ, փորձելով պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տեղեկությունը: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնավարելուն պես դադարեցրել է Կամերային երաժշտության կենտրոնի «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը, թեև ուներ դրա իրավունքը, քանի որ վերջինս ստեղծագործական աշխատանք է: Կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնի դասարանը փոխանցել է իր ասիստենտին՝ Նարինե Ոսկանյանին: Իրավունք ունի մեկ-երկու ուսանող ունենալու, որովհետև ժամերը թույլ են տալիս: Ընդգծեց, որ յուրաքանչյուր ռեկտոր իրավունք ունի տարեկան 320 դասաժամի: «Հովերում» շարունակում է իր աշխատանքը որպես խմբավար, բայց դա ստեղծագործական, ոչ նորմավորված աշխատանք է:


Անդրադառնալով մեր՝ «Համամի՞տ եք, որ ստեղծագործական աշխատանքում օրենքը երբեմն կարող է ոչ թե օգնել, այլ վնասել» հարցին, Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ համամիտ չէ, թե օրենքը որևէ կերպ կարելի է շրջանցել: Պարզապես կարծում է, որ օրենքը, գլոբալ առումով, վերամշակման կարիք ունի, եթե խոսքը վերաբերում է արվեստի ոլորտին. «Չի կարող նույն օրենքով աշխատել և՛ արվեստի բնագավառի մարդը, և՛ ինժեները, և՛ շինարարը: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք և պարտավոր ենք ենթարկվել օրենքի տառին: Ես դրա կողմնակիցն եմ: Առաջին իսկ օրից գիտեի, որ այսպիսի հարցեր են լինելու: Խոսելու եմ փաստերով, փաստաղթեր եմ ներկայացրել և՛ կոնսերվատորիայից, և՛ Կամերային երաժշտության կենտրոնից: Սպասում ենք հերքման: Առջևում ռեկտորի ընտրություններն են, ես հասկանում եմ և պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, մութ հարցեր չեմ կարող հանդուրժել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ