Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը

ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն  արդեն բացահայտ դիմում է հանրությանը
09.04.2019 | 01:12

«Թավշյա հեղափոխությամբ» սկսված ընթացքն ահա թե մեզ ուր հասցրեց։ Ընդգծենք, որ սա մեզանից առաջ ասաց հենց ինքը՝ ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը՝ տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը։
«Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում»,- ապրիլի 5-ին ԱԺ-ի բարձր ամբիոնից ասաց տրանսգենդերը։


Մի քանի ամիս առաջ ճիշտ հակառակը՝ ոչ թե անհնար էր անգամ երևակայել, այլ լիովին հնարավոր էր տրանսգենդերի կամ ԼԳԲՏ-ներից որևէ այլ մեկի ելույթն Ազգային ժողովում, որտեղ քաղաքական մեծամասնություն են կազմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք, ինչպես հայտնի է, ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքով։ Այս պնդման համար մենք, անշուշտ, ունենք բավարար հիմքեր, որոնցից այս հոդվածում ընդամենը մեկն է ներկայացված՝ Լարա Ահարոնյանին առնչվողը, մյուսները ներկայացված են տողերիս հեղինակի՝ նախկինում հրապարակված ու տվյալ թեմային առնչվող հոդվածներում։ Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն ԱԺ-ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ։


Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ (այս կազմակերպությունը հանդես է գալիս իբրև իրավապաշտպան) նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմնը, որը Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես եկավ որպես տրանսգենդեր:
«Մենք այսօր պատմություն ենք կերտում,- ասաց տրանսգենդերը։- Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին...»։
Տրանսգենդերն ասաց նաև. «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»։


Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է։ Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։ Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն՝ Լիլիթ։
Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։ Նրան Հայաստանի խորհրդարանում ծափահարեցին այնպես, ինչպես «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, որն ԱԺ-ում առանց ամոթի որևէ նշույլի, ս. թ. մարտի 8-ին բացեիբաց հայտարարեց՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Այլ կերպ ասած, Լարա Ահարոնյանը Հայաստանում այլասերվածների կողմից երեխա որդեգրելու հարցն է բարձրացրել։ Չի՛ հանդուրժվելու։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լարա Ահարոնյանն Ազգային ժողովում վերը մեջբերված հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կամ ԱԺ-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» անվանմամբ միջոցառման ընթացքում։
ԱԺ-ում տրանսգենդեր Մարտիրոսյանի վերոնշյալ բովանդակությամբ ելույթը նախատեսված չէր, այն անակնկալ էր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար և հարուցեց վերջինիս զայրույթը։


«Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք, առաջին հերթին, իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ,- ասաց հանձնաժողովի նախագահը։- Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք այսօր հստակ օրակարգ, և դուք խախտել եք մեր օրակարգը։ Ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի տեղին դիտողությունը նույնպես արժանացավ ներկաներից մի քանիսի ծափերին ու «բրավոյին»։
Հայաստանի խորհրդարանում այսօր տրանսգենդերի հիշյալ ելույթից հետո ինչպե՞ս չասել՝ ահա թե ՀՀ Ազգային ժողովն ինչի են վերածել... Դեռ որքա՞ն պետք է այս լկտիությունը շարունակվի, մոտ են արդեն բոլոր սահմաններն անցնելուն։ Նման մարդկանց մուտքն Ազգային ժողով, էլ չեմ ասում ԱԺ-ի բարձր ամբիոնից խոսելը, կարծում ենք, վիրավորանք է մեր ողջ ազգին: Տրանսգենդեր Մարտիրոսյանը հստակ ասաց՝ ելույթ է ունենում այն ԱԺ-ում, որը նաև իրենք են ընտրել...


Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք ճիշտ են նկատել, որ նրանք ուղղակի ամեն պատրվակ օգտագործում են ու հող նախապատրաստում իրենց իրավունքներն օրենքով ամրագրելու համար, մարդ կա՞, որ դեռ կասկածում է նրանց նպատակներին։ Նրանք նաև այն կարծիքն են արտահայտել, որ Զոհրաբյանը հենց սկզբից պետք է խոսափողն անջատեր ու դուրս հրավիրեր տրանսգենդերին։ Այլասերվածները, ի թիվս այլոց, միահամուռ փողոց են փակել և ընտրել... Հիմա էլ «թավշյա հեղափոխության» իրականացման գործում իրենց բաժին ներդրումից են օգտվում, ամենայն հավանականությամբ, համարելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց պարտք է։
ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի առնչությամբ ապրիլի 7-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ 2019 թ. ապրիլի 8-ին ժամը 12:00-ից մինչև 19:00-ն անցկացնելու է ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգում` որպես բողոք Ազգային Ժողովի դահլիճում ապրիլի 5-ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը:
Հայտարարության մեջ նշված է, որ 2019 թ. մարտի 9-ին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտել է 2019 թ. մարտի 8-ին նույն Ազգային Ժողովում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ունեցած ելույթը, այդ առիթով հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»:
«ԿԱՄՔ»-ի ապրիլի 7-ի հայտարարության մեջ նշված է նաև. «Սակայն գիտակցելով, որ կաշառակերության և ամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:


Արդ որպես ՀՀ Սահմանադրությանը ծառայող միավորի, ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք՝
Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառ հանդիսացան տեղի ունեցած սրբապղծությանը:
Երաշխավորել, որ այլասերում քարոզող նման խայտառակ երևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺ դահլիճներում:
Միասեռականության քարոզչության արգելում (ԱԺ օրակարգ մտցնել «Միասեռականության քարոզչության արգելք անչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):
Օրենքով արգելել անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակում:
Կոչ ենք ուղղում ավանդապաշտ հանրությանը,
հանուն մեր սերունդների,
միանալ մեր պայքարին»:
Ազգային ժողովի մուտքի մոտ և ԱԺ-ի տարածքում երեկ կայացավ «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած բողոքի միջոցառումը։ Ի դեպ, այլ անձանց կողմից օրվա ընթացքում այլ ժամերի ևս ԱԺ-ի մոտ համանման միջոցառումներ էին հրավիրվել։
«Իրենց նպատակն է, որ մեկին մատով կպնենք, բայց մենք չենք կպնում,- ասաց «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած միջոցառման մասնակիցներից մեկը՝ «Արծիվ-30» Արարատ» մահապարտներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Եղել են դեպքեր, որ իրենք մեքենայով նույնիսկ հետապնդել են, ես այնտեղ՝ ոստիկանությունում տեղեկացա, որ մարդկանց հետապնդում են մեքենայով, սիգնալ են տալիս, քշում են վրաները, որպեսզի ինչ-որ մեկը ելնի ու իրենց մատով կպնի, բոլորս հասկանում ենք դրանց նպատակը, բայց մեր նպատակը դա չէ... Մեր ընտրած կառավարությունը, ժողովրդի քվեն ստացած պատգամավորները պետք է հասկանան մեր բոլորի կարծիքը... Այլասերվածն իրավունք չունի հավասար լինելու իմ, ձեր, այն մեկի հետ»։
Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության շտաբի պետ, պահեստազորի գնդապետ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց.
«Մենք այլասերվածներին, միասեռականներին ո՛չ ենք ասում, նրանք տեղ չունեն մեր հայոց ազգի մեջ, մեր մեջ, մեր հայոց մշակույթի մեջ, մենք արիական ազգ ենք, ու մինչև մահ, ինչպես կռվել ենք, երդում ենք տվել մեր ազգի համար, ազատագրել ենք մեր հողերը, այդպես էլ կազատագրենք այլասերվածներից մեր ամբողջ ազգը»։


«Մեր այսօրվա ակցիայի նպատակն է ասել՝ ո՛չ համասեռամոլներին, քանի որ հայի անունը միշտ բարձր է եղել, հայ ազգի արժանիքները բարձր են եղել,- մեզ հետ զրույցում ասաց «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության Կանանց խորհրդի փոխնախագահ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք հային վայել ձևով, իրենց իրավունքն է՝ թող գնան իրենց չորս պատի արանքում ինչ ուզում են, անեն, մեզ չի խանգարում, իրենց կյանքն՝ իրենց, բայց երբ այդ վիրուսը տարածում են, ագիտացիա են անում մեր սերնդին, մեր ժողովրդին, դա արդեն անթույլատրելի է, մենք դեմ ենք գնում դրան, դա հային հարիր չէ, հային վայել չէ, մեր ազգն այդպես չպետք է ապրի, այդ կյանքով չպետք է ապրի։ Ես որպես մայր ասում եմ, որ մեր երեխաները պետք է ստանան նորմալ, հային վայել դաստիարակություն»։
Ամփոփենք ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ